Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 15
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը կստիպի հուզվել: Այդ հատվածում հավանական են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ աշխատավայրում և տանը: Մարդիկ, որոնց հետ նախկինում վատ լեզու չէիք գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ: Համբերությամբ զինվեք, այն ձեզ պետք է գալու:
Իսկ ահա օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ վառ, անսովոր ու արդյունավետ: Այն հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Առաջին հաջողություններին դուք արագ կհասնեք, հետագայում էլ դժվարություններ չեն առաջանա: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ: Լավ կանցնի այն հանդիպումը, որին վաղուց էիք սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Շատ մեծ կլինի բոլոր գործերը հետաձգելու և պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու գայթակղությունը: Սակայն այդպես վարվել պետք չէ. գործել է պետք, քանի որ դուք նշանակալի հաջողությունների հասնելու շանս ունեք: Եթե օգնության կարիք զգաք, լավ է դիմեք փորձված համախոհներին: Դա թույլ կտա խուսափել շատ ու շատ տհաճ պահերից:
Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Արժե վերադառնալ հին ծրագրերին, գործերին, որոնք նախկինում չի հաջողվել ավարտել: Այս անգամ ձեզ մոտ ամեն ինչ թեթև կստացվի: Իսկ երեկոն կուրախացնի հրաշալի լուրով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին արժե նախաձեռնող լինել գործերում: Այդ հատվածը լավը կլինի ցանկացած տեսակի զբաղմունքի համար, որը հնարամտություն, ստեղծագործ մոտեցում, ինչպես նաև իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակություն կպահանջի: Հաստատ չեք ձանձրանալու, նոր առաջադրանքները հետաքրքիր կլինեն: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Դրանք կարող են ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դնել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք, և դա ձեզ կուրախացնի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ամենամտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են ձեզ օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ հազիվ թե ինչ-որ մեկը դրանց հանդեպ անտարբեր մնա: Հնարավոր են աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության անսպասելի առաջարկներ:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կհաջողվի գլուխ հանել անցյալի տհաճ իրավիճակներից, վերջ տալ վիրավորանքներին ու անհասկացողությանը: Երեկոն հարմար կլինի ծրագրերը քննարկելու, ապագայի հետ կապված որոշումներ ընդունելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն անհանգիստ, հագեցած ու հետաքրքիր կանցնի: Այն ձեզ ամենայն հավանականությամբ դուր կգա: Քանի որ նոր հնարավորություններ շատ են լինելու, դուք դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի: Բացի այդ, հնարավորություն կունենաք իրագործել այն, ինչ վաղուց էիք մտածել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ օգնել: Համատեղ աշխատանքը կարող է ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:
Եթե կենտրոնանաք ուսման վրա, ապա արագ հաջողության կհասնեք նրանում, և դա մեծ ջանքեր չի պահանջի: Դուք կմտապահեք ամենն, ինչ պետք է, պատասխաններ կգտնեք բարդ հարցերին: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Համառ եղեք, քանի որ հենց համառության շնորհիվ այսօր կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ անհնար էր թվում: Ձեզ պետք կգա ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու, նոր իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակությունը: Ուշադիր դիտեք ձեր շուրջը: Դուք անպայման կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից, և դա ձեր առավելությունը կդառնա:
Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Ինֆորմացիա հավաքեք ու մի ծուլացեք ստուգել այն, եզրակացություններ արեք, քանի որ դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանից օգուտ քաղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք, և օրը ձեզ համար հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե համախոհների, օգնականների կամ նոր գործընկերների կարիք ունենաք, անպայման առանց դժվարության կգտնեք նրանց: Հավանական են համագործակցության կամ նոր աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ:
Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Նախկինում սառը և ֆորմալ հարաբերությունները անբռնազբոս կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նրանք ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով, փոքրիկ տարաձայնություններն էլ կարող են փոխադարձ վիրավորանքների հանգեցնել: Աշխատեք ձեզ հանգիստ պահել. դա էլ բավարար կլինի, որպեսզի ամեն ինչ հարթվի:
Գումարի հետ կապված ամեն հարցում զգուշություն է անհրաժեշտ: Մի շտապեք գործարքների և գնումների հետ կապված որոշումներ ընդունել ու հրաժեշտ տալ արժեքավոր ունեցվածքին: Երեկոն լավ նորություններ է խոստանում այն Կարիճներին, որոնք կկենտրոնանան ընտանեկան գործերի վրա, կփորձեն հոգ տանել մտերիմների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Համառ եղեք ու ձեզ մոտ կստացվի նույնիսկ այն, ինչը նախկինում անհնար է թվացել: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում. այսօր շատերը կխոստովանեն, որ ձեր խոսքերն ու գաղափարները ուշադրության արժանի են: Ոչ վաղ անցյալի թշնամիների համար պարզ կդառնա, որ լավ է ձեր ճանապարհին չկանգնել, իսկ մրցակիցները կխոստովանեն իրենց պարտությունը:
Սակայն մի մտածեք, որ ամեն ինչ հեշտությամբ է տրվելու: Ցավոք, հնարավոր են լարված պահեր մտերիմ մարդկանց հետ շփումներում, ընտանեկան տարաձայնություններ ու թյուրիմացություններ: Կարևոր կլինի հույզերին չտրվելը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հրաշալի կլինի ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հաջող գործարքներ կնքելու շանս կլինի: Որոշ Այծեղջյուրներ առաջարկներ կստանան, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան:
Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ: Եթե այսօր ստանձնեք նոր առաջադրանքի լուծումը, ապա արագ կհասկանաք՝ ինչպես ստանալ անհրաժեշտ արդյունքը: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Այն հարմար կլինի ընկերների հետ շփվելու, ընտանեկան գործերն ու ծրագրերը քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատանքի տեսանկյունից կարևոր օր է. այսօր ընդունած որոշումներից շատ բան կախված կլինի: Այնպես որ, լավ է չշտապեք: Արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել, ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Կողքից կարող է նկատելի լինել այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել:
Մտերիմների հետ երկար վեճերի առիթներ չեն լինի: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, դուք արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք, լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան: Հազիվ թե մտորումների համար շատ ժամանակ ունենաք, պետք է կայծակնային արագությամբ որոշումներ ընդունեք: Բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կօգնեն փորձն ու ինտուիցիան: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն. մտածեք՝ արդյոք արժե հետևել դրանց:
Չարժե օրվա համար անձնական բնույթի կարևոր հարցերի քննարկում ծրագրել: Դժվար կլինի նույնիսկ այն մարդու հետ պայմանավորվելը, որը նախկինում ձեզ կես խոսքից հասկացել է: Մի փոքր սպասեք. լուրջ զրույցների համար բարենպաստ պահն ավելի ուշ կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: