Աստղագուշակ․ 2022 թվականի սեպտեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1676 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրն առանց ապրումների ու հուզումների չի անցնի, բայց բոլոր դեպքերում բավական լավ կդասավորվի: Այն հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար, որը ձեզ իսկապես կհետաքրքրի: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, որոնց կհետևեն էլ ավելի անսովոր առաջարկները: Դրանց համաձայնելուց առաջ արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Լուրջ հարցերը այսօր օգտակար կլինի ոչ ֆորմալ միջավայրում քննարկելը: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին աշխատեք խուսափել երկար վեճերից. այսօր դրանցից օգուտ չի լինի: Բացի այդ, շուտով շրջապատողները կհամոզվեն ձեր ճշմարտացիության մեջ, այնպես որ՝ կարող եք պարզապես սպասել: Չարժե շտապել ֆինանսական հարցերը լուծելիս: Գործարքների և գնումների համար բարենպաստ շրջանը կգա երեկոյան մոտ: Օրվա կեսը նոր առաջադրանքներ կբերի, ինչպես նաև բարդ, բայց կարևոր գործեր, որոնք զարմանալիորեն արագ կանեք: Աշխատանքի հետ կապված ուղևորությունները հաջող կլինեն, չնայած՝ ավելի ժամանակատար, քան սպասում էիք: Օրվա վերջին շատ Ցուլեր հրաշալի լուրեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն արժե սկսել կարևոր հարցերը քննարկելուց: Դուք հնարավորություն կունենաք հանգիստ զրուցել նրա մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել, հին մրցակիցներին էլ համախոհների վերածել: Որոշ Երկվորյակներ կստանան հենց այն գործնական առաջարկները, որոնց մասին վաղուց էին երազում: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին: Ավելի ուշ կգա կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար հարմար ժամանակը: Ձեզ կհաջողվի գլուխ հանել բարդ հարցերից, ճիշտ որոշումներ ընդունել: Նշված շրջանը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին ստացած նորություններին: Ամենայն հավանականությամբ դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Շուտով հին ծանոթներից մեկը կօգնի ձեզ կյանքի կոչել դրանք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի անշարժ գույքի կամ արժեքավոր ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Ավելի ուշ կգա հանգստի համար բարենպաստ ժամանակը: Ոչ մեծ ուղևորությունը կամ զբոսանքը օգուտ կտա ձեզ, ընկերները կամ մյուս մտերիմները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր շատ ժամանակ կզբաղեցնեն զրույցները: Բայց դրանք զուր չեն լինի. դուք հետաքրքիր բաներ կիմանաք, կստանաք հենց այն ինֆորմացիան, որի կարիքն ունեիք ճիշտ որոշում ընդունելու համար: Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործընկերների ու համախոհների հետ շփվելու, կոնֆերանսների և այլ մասնագիտական միջոցառումների մասնակցելու համար: Ավելի ուշ կգա ուսման, ինչպես նաև ինքնակրթության համար հարմար ժամանակը: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց կուրախացնի: Այդ հատվածում որոշ Կույսեր լուրեր կստանան այն մարդկանցից, որոնց կարոտել էին, կամ էլ հետաքրքիր մի բան կիմանան հին ընկերներից: Չի բացառվում անսովոր միջոցառումներին մասնակցելու, հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն ունենաք: Ավելի ուշ կգա գործերում զգուշություն և մանրուքներին ուշադրություն պահանջող ժամանակահատվածը: Լավ է շտապողական որոշումներ չընդունեք, չասեք այն, ինչ առաջինն է մտքին գալիս, չմտածված արարքներ չգործեք: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. ուրիշի փորձն այսօր շատ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չտագնապել: Խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ հատվածում, շուտով իրենք իրենց լուծում կստանան, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Բացի այդ, ձեր կողմից կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել: Վատ մի զգացեք դիմել նրանց աջակցության խնդրանքով, եթե սեփական ուժերի հետ կապված կասկածներ առաջանան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը՝ կլավանա: Օրվա երկրորդ կեսը շատ Կշեռքների հաճելի անակնկալներ է խոստանում: Այդ հատվածում հնարավոր են անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բարդ ու բավական անհանգիստ կանցնի: Աշխատեք հնարավորինս վաղ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու: Դա լավ է ինքնուրույն անեք: Ծանոթների խորհուրդները ավելի շուտ կխճճեն ձեզ ու կշեղեն, քան օգտակար կլինեն: Աշխատեք չծանրաբեռնվել: Օրը լավ է այնպես պլանավորեք, որ նրա երկրորդ կեսին մի փոքր հանգստանալու, զբոսնելու, հաճելի մի բանով զբաղվելու հնարավորություն լինի: Շատ Կարիճների ստեղծագործելը կօգնի դրական տրամադրվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր տաղանդներ կհայտնաբերեն ու շուտով կիրառում կգտնեն դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հաստատ հարմար չի լինելու սպոնտան գնումներ անելու կամ այն մարդկանց հետ գործարքներ կնքելու համար, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Մնացած հարցերում ամեն ինչ լավ կդասավորվի: Համառությունը կօգնի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, առաջ անցնել հին մրցակիցներից: Մտերիմների հետ հարաբերությունները կփոխվեն. դուք կսկսեք ավելի լավ հասկանալ իրար, հաճույքով ընդհանուր ծրագրեր կկառուցեք ու կզրուցեք մի բանի մասին, ինչը նախկինում երբեք չեք քննարկել: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը կարող է բավական բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար կարևոր մի բան են ծրագրել: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի զբաղվեք ոչ այն բանով, ինչով կուզենայիք: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ թեթև ու հաջող: Դա հարմար ժամանակ է լինելու նոր նախաձեռնությունների համար: Դուք չեք զղջա, եթե նախաձեռնող լինեք գործերում և անձնական հարաբերություններում: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված հաճելի լուրեր կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը վատ չի դասավորվի, չնայած՝ ապրումների ու հուզումների որոշ առիթներ կբերի: Նրա առաջին կեսին դժվար կլինի մտքերը հավաքելը, որոշելը, թե ինչն եք անհապաղ ստանձնելու, իսկ ինչն եք հետաձգելու: Լավ է միաժամանակ մի քանի գործով չզբաղվեք, քանի որ մեծ է ինչ-որ բան մոռանալու կամ խառնելու հավանականությունը: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, ընթացիկ հարցերը լուծելու համար: Հավանական են լավ նորություններ, հաճելի լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների, պոտենցիալ գործատուների և գործընկերների հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ շատերին դուր կգաք, ձեր գաղափարներով կկարողանաք հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու չեն հավատում համարձակ նախաձեռնությունների հաջողությանը: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, օրինակ՝ կարող է փչանալ տնային տեխնիկան: Բայց դրանից արագ գլուխ կհանեք: Որոշ ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը մեծ գումարի մասին չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|