ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1759 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այսօր դուք հազիվ թե կարողանաք մտերիմներին ուզածի չափ ուշադրություն դարձնել: Չի բացառվում՝ անսպասելի առաջ եկած գործերի պատճառով ստիպված լինեք խախտել պայմանավորվածությունները: Կարևոր կլինի ժամանակին ստեղծված վիճակը քննարկելը. դա թույլ կտա խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից:

Գործերից հրաշալի գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա շուրջը: Հենց դա կօգնի հաջողության հասնել, խուսափել ցավալի թյուրիմացություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Կհաջողվի արագ լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ չեն հասկացել ու նույնիսկ չեն էլ փորձել լսել: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ:

Գործեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, լուծել ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Դա գրավիչ գործ չի լինելու, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շատերին դուր կգան: Եթե ընկերներին կամ մտերիմներին ինչ-որ անսովոր բան առաջարկեք, ապա նրանք անպայման ուրախությամբ կհամաձայնեն: Կարող եք համատեղ հանգիստ, ուղևորություններ կամ անսովոր զվարճանքներ ծրագրել: Հին ծանոթների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը:

Դուք պիտի միաժամանակ մի քանի աշխատանքային խնդիր լուծեք, որոնց մեջ կլինեն շատ բարդերը: Դրանցի հրաշալի գլուխ կհանեք. կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Կարևորը չշտապելն է: Ամեն անգամ չէ, որ կարևոր հարցերին պատասխանները մակերեսին դրված կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Որոշումների հարցում մի շտապեք: Առավոտյան կարող է թվալ, որ ձեզ հայտնի են բոլոր կարևոր հարցերի պատասխանները, բայց դա այդպես չի լինի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք. պիտի հանգստանաք, հավաքեք մտքերը, մտածեք ստեղծված իրավիճակի մասին: Շուտով կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Մտածածը կյանքի կոչելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն հարցում կարելի է հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Հաջող գնումներ անելու շանս կլինի: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե պիտի քննարկեք կարևոր հարցերը, աշխատեք դա հնարավորինս անկաշկանդ մթնոլորտում անել. այդպես ավելի հեշտությամբ փաստարկներ կբերեք, երկար վեճերի կարիք չի լինի, բոլորին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, և դուք դրա համար ուրախ կլինեք:

Ծրագրած ոչ բոլոր գործերը կկարողանաք արագ ավարտել: Նույնիսկ առօրյա խնդիրների լուծումը սովորականից ժամանակատար կլինի: Աշխատեք չշտապել: Եթե կարգապահ ու մանրուքներին ուշադիր լինեք, ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունն ու հասկացողությունը: Կուզենաք կիսվել ձեր ապրումներով ու կասկածներով, խորհրդակցել: Դիմեք նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն, հիշում են, թե ինչ դժվարությունների եք բախվել վերջին ժամանակներս ու ինչ հաջողությունների եք հասել:

Վատ չեն անցնի գործնական բանակցությունները: Շատ Կույսերի աշխատանքային հարցերի ու ծրագրերի քննարկումը կօգնի հավաքել մտքերը, դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, պրովոկացիաներին չտրվելը ու ժամանակից շուտ ձեր ծրագրերից չհրաժարվելը: Եթե համառ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին: Հնարավորություն կունենաք հաղթել հին մրցակցին: Բոլորը կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Լավ է քիչ ծանոթ մարդկանց հետ չքննարկեք անձնական գործերն ու չհայտնեք նրանց ձեր գաղտնիքները: Դա թույլ կտա խուսափել անտեղի քննադատություններից, տհաճ զրույցներից, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու, առանց որևէ մեկից հուշումներ ակնկալելու՝ ինքնուրույն գործելու ունակությունը: Վաղուց ստացած փորձը թույլ կտա խուսափել սխալներից: Դուք արագ նմանություն կգտնեք հիմա ստեղծված իրավիճակի և այն իրավիճակի միջև, որից ժամանակին կարողացել եք ելք գտնել:

Ձեր արարքներն այսօր մեծ ուշադրություն կգրավեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Ինչ-որ մեկի հետ շուտով կընկերանաք, սիրային պատմության սկիզբն էլ չի բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք կարող եք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ ու արագ ընկերանալ նրանց հետ, եթե ուզենաք: Չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել շատ իրադարձությունների, իսկ հետո կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Բայց դա ձեզ չի ստիպի մոռանալ ողջամտության մասին:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Հավանական են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ: Բոլորին դուր եկող որոշում ընդունելու համար ժամանակ է պետք լինելու: Համբերատար եղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ավելի հաճախ նախաձեռնող լինել. այսօր դա կարևոր կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել ու չեք զղջա դրա համար:

Օրը կարող է սպասվածից հագեցած լինել: Շատ գործեր ուշադրություն կպահանջեն, չի բացառվում համարյա ժամանակ չմնա հաճելի զբաղմունքների, նախասիրությունների համար: Բայց դուք անպայման մտերիմների հետ շփվելու հնարավորություն կգտնեք, և նրանք շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումը: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, բացի այդ, անսպասելի աջակցություն կստանաք կարևոր գործում: Կհաջողվի լեզու գտնել մի մարդու հետ, որի հետ վաղուց դա անել չէր ստացվում: Հնարավոր է հաշտվեք վեճից հետո:

Օրը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից. նույնիսկ բարդ առաջադրանքներից արագ գլուխ կհանեք, իսկ ընդունված որոշումները ճիշտ կլինեն: Կարող եք գնել այն, ինչ պետք է ուսման ու աշխատանքի համար: Նման գնումների համար չեք զղջա: Իսկ ահա անօգուտ իրերի վրա գումար ծախսել պետք չէ, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ դուր գան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին: Այսօր շատերի համար իսկապես հետաքրքիր կլինի իմանալը, թե ինչի եք հասցրել հասնել և ինչպես է դա ձեզ մոտ ստացվել: Ավելորդ համեստությունը տեղին չի լինի, իսկ ահա խելացի ինքնագովազդը կարող է շատ օգտակար լինել: Ձեզանով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Առօրյա գործերից հրաշալի գլուխ կհանեք, իսկ ահա նորերի համար ժամանակ է պետք: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, բայց եթե համբերատար լինեք, անպայման կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1759 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0