Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2104 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է կարևոր հանդիպումների համար, հատկապես՝ այն մարդկանց հետ, որոնք հեռվից են եկել: Դուք արագ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք, կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: Չի բացառվում նրանք հետաքրքիր մի բան առաջարկեն, և դուք չեք ուզենա մերժել: Լսեք ինտուիցիայի ձայնը, որն անպայման կհուշի՝ ինչպես է լավ գործել: Զգույշ եղեք գումարի հետ. գնումները հազիվ թե հաջող լինեն, հնարավոր են զուր ծախսեր: Որոշ Խոյեր հակված կլինեն մեծ գումար ծախսել պահի ցանկությունների կատարման վրա, որոնց մասին շուտով մոռանալու են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ստանձնեք լուրջ ու կարևոր գործը: Դուք կզարմանաք, թե ինչքան արագ եք անհրաժեշտ արդյունքին հասնում և ինչքան քիչ ջանքեր են դրա համար պահանջվում: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունը կօգնի ձեզ հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Լավ է նախաձեռնող լինեք և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Օրվա առաջին կեսին ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Իսկ երկրորդին անպայման կուզենաք մենակ մնալ. այդպես ավելի լավ կհանգստանաք, ավելի արագ կվերականգնեք ուժերը: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Առավոտյան պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք ու ձեզ համար միանգամից հասկանալի չի լինի, թե ինչն է իսկապես կարևոր ու շտապ, իսկ ինչը կարող է սպասել: Բայց դուք հավասարակշռությունը չեք կորցնի, կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կուզենան օգնել, և դա շատ տեղին կլինի: Ավելի ուշ շատ ավելի հանգիստ շրջան կգա: Դուք կկարողանաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, լուծել այն հարցերը, որոնք վերջին ժամանակներս հանգիստ չեն տվել ոչ ձեզ, ոչ էլ ձեր մտերիմներին: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները. ձեզ լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի գաղափարների ու կարևոր բացահայտումների օր է: Նորությունները, որոնք այսօր կստանաք, կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչն արժե հետաձգել, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Կարևոր հարցերը կլուծվեն ձեր համառության շնորհիվ: Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Շրջապատողները կտեսնեն ձեր արժանիքները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Ինտուիցիան կօգնի ճիշտ տպավորություն կազմել այն մարդկանց մասին, որոնց այսօր կտեսնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստացեք, քանի որ օրը դրա համար հրաշալի կլինի: Արժե զբաղվել նոր, հետաքրքիր գործով, թեկուզ այն առանձնապես օգտակար չլինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, միաժամանակ կսովորեք այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Ընկերներն ու մյուս մտերիմներն ուրախ կլինեն ընկերակցել ձեզ: Աշխատեք խոսել հաճելի բաների մասին: Կատակների և ուրախության առիթներ այսօր շատ կլինեն: Լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արագ գործեք: Այսօր դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Կհաջողվի աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն, օգնել նրան, ով դժվարությունների է բախվել: Հին ծրագիրը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք, բաց մի թողեք այն: Օրը լավը կլինի հյուրեր ընդունելու համար: Կարող եք տոն կազմակերպել, որը երկար կհիշվի, բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Հավանական են անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Դա կուրախացնի այն Կույսերին, որոնք վերջին ժամանակներս լավ տրամադրության մեջ չէին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ կանցնեն ինչպես ծրագրված, այնպես էլ այն ուղևորությունները, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: Շատ Կշեռքներ կկարողանան տանից հեռու պիտանի տեղեկատվություն ստանալ կամ հաջող գնումներ անել: Աշխատեք դատարկ բաներից չկառչել: Ցավոք, այսօր հազիվ թե կարողանաք խուսափել մանր տհաճություններից: Բայց եթե դրանց պատճառով չհուզվեք, իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, իսկ ծագած բոլոր խնդիրները իրենք իրենց կլուծվեն: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանդիպումներ շատ կլինեն՝ ինչպես ծրագրված, այնպես էլ՝ լրիվ անսպասելի: Բայց դրանց մեծ մասը հաճելի կլինի: Կհաջողվի զրուցել այն մասին, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում, շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Օգտակար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելը: Գործերը լավ է ծրագրեք օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում մտքերը հավաքելը ավելի հեշտ կլինի, արագ կկռահեք, թե ինչպես ավելի հեշտ արդյունք ստանալ: Հավանական են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք ուրիշների թերությունների հանդեպ ներողամիտ լինել, դա օրն ավելի հաճելի կդարձնի: Չարժե չափազանց շատ բան պահանջել շրջապատողներից, քննադատել նրանց, ովքեր ձեր կարծիքով այնքան էլ ճիշտ չեն վարվում: Օրվա սկզբին ծագած շատ թյուրիմացությունների դուք հումորով կվերաբերվեք, և դա օրն ավելի հաճելի կդարձնի: Արժե զգույշ լինել գումարի հետ: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար. զուր ծախսերից խուսափելը, պիտանի բան ընտրելը դժվար կլինի: Իսկ ահա սիրո մեջ կարող եք հաջողակ լինել: Դա վերաբերում է նույնիսկ այն Աղեղնավորներին, որոնք դրան համարյա չեն հավատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է, որը հրաշալի կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Եթե ինչ-որ բան երկար ժամանակ չի ստացվել, վերադարձեք դրան հիմա և արագ հաջողության կհասնեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում ուզենաք փոխել ձեր ծրագրերը, իսկ մտերիմները կաջակցեն ձեր այդ որոշումը: Օրվա երկրորդ կեսը փոքրիկ ընտանեկան տոնի, ամենամտերիմ ընկերների համար իմպրովիզացված երեկույթի ժամանակ կլինի: Այն նկատելիորեն կբարձրացնի բոլորի տրամադրությունը, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք խոսել աշխատանքի, ապագայի ծրագրերի, անձնական գործերի մասին. բոլոր դեպքերում դուք օգտակար մի բան կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք: Պարզ կդառնա, թե ինչի վրա պիտի կենտրոնանաք առաջին հերթին, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն, քանի որ հենց այսօր հնարավորություն կընձեռվի գնելու այն, ինչ վաղուց էիք ուզում: Չեն բացառվում հարազատներից մեկի կամ մտերիմ մարդկանցից մեկի հետ կապված լավ նորությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող կլինի, և այն արժե արդյունավետ անցկացնել: Օգտակար կլինի մանր-մունր գործերի վրա կենտրոնանալը: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, մեծ ջանքերի կարիք չի լինի: Կգտնվեն օգնել ցանկացողներ, և բոլորի համար լավ կլինի, եթե ընդունեք նրանց առաջարկը: Երեկոն հարմար կլինի հանգստի համար, ցանկալի է՝ հաճելի ընկերախմբում: Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից, կարող են չմտածված խոսքերով կամ նկատողություններով պատահական վիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|