ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 4
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1931 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բարդ կլինի, բայց շատ հետաքրքիր կանցնի: Հազիվ թե հաջողվի խուսափել վեճերից: Դրանք օգտակար կլինեն, կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել ու նոր բան իմանալ ձեզ շրջապատող մարդկանց մասին: Հնարավոր է՝ հենց ինչ-որ կարևոր հարցերի լարված քննարկումից հետո նոր ընկերներ ու համախոհներ ձեռք բերեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Միաժամանակ հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, առաջին հայացքից սերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչ էլ ստանձնեք, համոզված եղեք, որ հին ընկերներն ու փորձված համախոհները կօգնեն ձեզ հաջողության հասնել: Դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա, ստիպված չեք լինի բոլոր խնդիրները մենակ լուծել: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք չեն կիսում ձեր նպատակներն ու առաջին պլանում սեփական հետաքրքրություններն են դնում:

Այսօր շրջապատողները ուշադիր կլսեն ձեր խորհուրդներն ու դրանց սովորականից մեծ ոգևորությամբ կհետևեն: Սակայն զգույշ եղեք. բոլորը չէ, որ ճիշտ կհասկանան ձեր սարկազմն ու կգնահատեն ձեր կատակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապել պետք չէ: Օրվա սկզբին լավ է կարևոր ու բարդ գործեր չստանձնեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը դժվար է լինելու, շատ բան կարող է շեղել: Շրջապատողներն էլ կխանգարեն ձեզ՝ անկախ իրենց ցանկությունից: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք ոչ միայն գլուխ կհանեք ծրագրած գործերից, այլև կլուծեք լրիվ անսպասելի առաջ եկած խնդիրները: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Նույնիսկ եթե շատ կարևոր գործով զբաղված լինեք, շեղվելու, թեկուզ կարճ ժամանակով մեկ այլ բանի վրա կենտրոնանալու պատճառ կգտնվի: Դա մի փոքր կնյարդայնացնի, բայց չի խանգարի հրաշալի գլուխ հանել այն ամենից, ինչ կստանձնեք:

Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ: Սպոնտան գնումների համար լավագույն օրը չէ. այսօր դժվար կլինի հասկանալը, թե ինչ է ձեզ իրականում պետք, իսկ ինչի կարիքն առանձնապես չկա: Այնպես որ՝ արժե ամեն ինչ կշռադատել, խորհրդակցել մարդկանց հետ, որոնց փորձին ու ճաշակին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի ցանկացած տեսակի հանդիպման համար: Այսօր ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Բավական է մի փոքր զրուցեք նոր ծանոթների հետ, որպեսզի նրանց մասին ճիշտ տպավորություն կազմեք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Մտերիմները կլսեն ձեր կարծիքը, շնորհակալ կլինեն խորհուրդների համար:

Գործերում հաջողությունների կհասնեն այն Առյուծները, որոնք կլսեն ինտուիցիայի հուշումները: Ամեն անգամ չէ, որ շրջապատողներին հասկանալի կլինեն ձեր վարքի մոտիվները: Բայց երբ տոնեք առաջին հաղթանակները, բոլորը կխոստովանեն, որ դուք ճիշտ ուղու վրա եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բանի կհասնեք փորձված համախոհների ու հին ընկերների աջակցության շնորհիվ: Հենց նրանք կհուշեն, թե ինչպես է պետք գործել ոչ միանշանակ իրավիճակում, կօգնեն պահպանել հաջողության հանդեպ հավատը, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Նախկինում բացառապես աշխատանքային բնույթ կրող հարաբերությունները ոչ ֆորմալ կդառնան:

Նախկինում չափազանց համարձակ թվացող գաղափարներն այսօր կարող եք կյանքի կոչել: Բայց պիտի շատ արագ գործեք, հազիվ թե ձեզ մտորումների համար շատ ժամանակ տան: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչ է պետք ձեռնարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Անսովոր զուգադիպությունը, իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտան արագ լուծել այն հարցը, որը նախկինում շատերին փակուղու առաջ է կանգնեցրել: Ձեր հաջողությունները տպավորություն կթողնեն շրջապատողների վրա: Չի բացառվում ինչ-որ մեկն ուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Օրը հրաշալի կլինի ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Հավանական են դրամական մուտքեր, հնարավոր են հաջող գործարքներ ու գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն առանց մանր-մունր թյուրիմացությունների չի անցնի: Բայց դրանք հազիվ թե փչացնեն ձեր տրամադրությունը: Եթե ինչ-որ բան չստացվի, դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Եթե պայմաններն անհաջող դասավորվեն, դուք կգտնեք կորուստները նվազագույնի հասցնելու ձևը: Եթե հին համախոհները հուսախաբ անեն, դուք անպայման նորերը ձեռք կբերեք:

Իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսին անպայման նկատելի հաջողությունների կհասնեք շատ գործերում ու կլուծեք այն հարցերը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լավը կլինի նոր գործերի համար: Դրանք կարող են շատ բարդ լինել, բայց դա ձեզ չի վախեցնի: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է, գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, իսկ եթե սեփական գիտելիքները քիչ լինեն, կգտնեք մարդկանց, որոնք կկիսվեն փորձով: Շրջապատողների հետ հրաշալի լեզու կգտնեք: Շատ հնարավոր է՝ այսօր նոր ընկերներ ձեռք բերեք:

Առօրյա միապաղաղ գործերը այսօր կարող են շատ ձանձրալի լինել, դրա պատճառով հաճախ կշեղվեք: Բարեբախտաբար, դա լուրջ սխալների չի հանգեցնի, իսկ մանր-մունր թերացումներն արագ կուղղեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի հանդիպումների ու բանակցությունների համար: Դուք արագ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Մարդիկ, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում, կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, և եթե այսօր որոշեք համախոհների թիմ հավաքել, դա անելը դժվար չի լինի: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով չեն հետաքրքրվել:

Եթե այսօր ուսում սկսեք, հաճելիորեն կզարմանաք, թե ինչքան հեշտ է ամեն ինչ տրվում: Ինֆորմացիան արագ կմտապահվի, շուտով կիրառում կգտնեք այն ամենին, ինչ իմացել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ծրագրեր կառուցեք: Այսօր ձեզ համար դժվար չի լինի կանխատեսելը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ինչ են նախաձեռնելու շրջապատողները, ինչպես կարող են փոխվել ձեր սեփական նպատակներն ու առաջնահերթությունները: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը, ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից է պետք հրաժարվել:

Հաջողակ կլինեք սիրո մեջ: Դա վերաբերում է նաև այն Ջրհոսներին, որոնց համար անձնական կյանքն առաջին տեղում չէ: Անսովոր ծանոթությունից կարող է սիրային պատմություն սկսվել, որն էլ արմատապես կփոխի ձեր պատկերացումները նրա մասին, թե ինչ է պետք երջանկության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Ինչ նպատակներ էլ ձեր առաջ դնեք, կասկած չկա, որ կկարողանաք շատ բան անել դրանց հասնելու համար: Անպայման պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Փորձը կօգնի բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել, ցավալի սխալներ չանել:

Օրը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար: Այսօր դուք շատ բաների մասին ուղիղ կխոսեք, և դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից, լարված պահերից: Միաժամանակ ձեր բնատուր նրբանկատության շնորհիվ դուք ոչ ոքի չեք վիրավորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1931 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0