ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2356 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք ու մեծ հաջողությունների կհասնեք: Օրը հրաշալի կլինի այն գործերի վրա կենտրոնանալու համար, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չի ստացվել: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կկարողանաք իրագործել այն ամենն, ինչ մտածել էիք ու նույնիսկ ավելին:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները. հաճելի կլինի անցյալը հիշելն ու ապագայի ծրագրերը քննարկելը: Եթե ուզում եք վերականգնել հին կապերը, ապա այսօր դա անելը հեշտ կլինի: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե դրանց ընկերների ու հարազատների հետ մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կհաջողվի քննարկել կարևոր հարցերը, մտերիմների հետ զրուցել նրա մասին, ինչը ձեզ վերջին շրջանում անհանգստացնում է, որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև հանդիպումներ հին ծանոթների հետ: Նոր ծանոթությունը ռոմանտիկ շարունակություն կստանա, եթե նախաձեռնող լինեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, նվերներ և ուշադրության նշաններ: Չեն բացառվում հաջող գնումները: Դրանց համար ավելի հարմար կլինի օրվա երկրորդ կեսը. այդ շրջանում ճիշտ ընտրություն կատարելը հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հազիվ թե օրն անցնի առանց տարաձայնությունների, բայց լուրջ կոնֆլիկտի համար պատճառ չի լինի, իսկ մանր-մունր վեճերին արագ վերջ կդնեք: Չի բացառվում՝ գտնեք հին խնդիրները լուծելու ձևը, թեթևացնեք ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Աշխատեք ներողամտորեն վերաբերվել ուրիշների թուլություններին, դա կօգնի խուսափել շատ ու շատ տհաճ պահերից:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ գործ չծրագրեք: Այդ հատվածում գերհոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացողության ու տրամադրության վրա: Մի փոքր հանգստացեք, և դա անպայման օգուտ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր դժվար չի լինի: Կհաջողվի արագ հասկանալ, թե ինչ կա մյուսների հոգում, ինչ են ձեզանից սպասում և ինչպես է լավ ձեզ պահեք: Դուք կարող եք աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին, լավ խորհուրդներ տալ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Նախկինում լարված հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան:

Ցանկալի չէ աշխատանքի ու բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, հետևեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Օրվա առաջին կեսին լավ է գնումներ չանեք, իսկ ահա երկրորդը դրա համար հարմար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, արագ կպայմանավորվեք կարևոր բաների մասին, կկարողանաք քննարկել բարդ հարցերը: Տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի, հեշտությամբ որոշակիություն կմտցնեք ընդհանուր ծրագրերում:

Լավ է հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը, հնարավորինս խուսափեք չարդարացված ծախսերից, սպոնտան գնումներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման համար. անհրաժեշտ տեղեկատվությունն առանց դժվարության կմտապահվի, դուք գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հրաշալի կլինի ընկերական հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության համար, դուք անպայման դրական հույզեր կստանաք: Հավանական են առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Զարմանալի զուգադիպությունը հետաքրքիր մտքեր կտա, կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակին ավելի արագ հասնելու համար:

Կհաջողվի գլուխ հանել վերջին շրջանում կուտակված մանր-մունր գործերից, լուծել կազմակերպչական հարցերը: Այսօր դուք ուշադիր կլինեք մանրուքներին, իսկ դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր ամենակարևոր գործերն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Այդ հատվածը շատ բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր նոր բան կստանձնեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Կօգնեն երևակայությունն ու ստեղծագործ մոտեցումը:

Ավելի ուշ կգա ընկերական հանդիպումների, հին ծանոթների հետ շփումների համար հարմար ժամանակը: Կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: Հնարավոր են ամենամտերիմ մարդկանց հետ կապված հաճելի լուրեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանելն այսօր սովորականից բարդ կլինի: Տրամադրությունն ամեն դատարկ բանից կարող է փոխվել, աննշան պատահարներն էլ կարող են հանել հավասարակշռությունից, չնայած՝ ոչ երկար ժամանակով: Դա հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին, այնպես որ՝ մինչև ճաշ լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու լուրջ հարցեր չքննարկեք:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք օգտակար գործերի վրա, և դուք հաճույքով դա կանեք: Հնարավորություն կունենաք օգնել այն մարդկանց, որոնք ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստացեք, քանի որ օրը հարմար է հենց դրա համար: Կարող եք զբաղվել հաճելի գործերով, որոնց համար ժամանակ չէիք գտնում, շփվել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք հանդիպել: Ոչ մեծ ուղևորությունը կամ զբոսանքը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի ապագայի մասին մտածելը, և կարևոր չէ՝ կոնկրետ ծրագրեր կկառուցեք, թե պարզապես կերազեք:

Մի շտապեք աշխատանքի ու բիզնեսի հետ կապված որոշումներ ընդունել: Այսօր ձեզ համար հեշտ չի լինի իրավիճակը ճիշտ գնահատելը, իսկ գիտակ մարդու հետ խորհրդակցել հազիվ թե հաջողվի: Պարզապես մի փոքր սպասեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան պիտի անեք, բայց միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Սակայն դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք: Նոր գործերից գլուխ հանելուն կօգնեն հին ծանոթները, նրանց փորձն օգտակար կլինի ձեզ: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն, դրանց շնորհիվ շատ տարաձայնություններ ու վեճեր կմոռացվեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն մոռացված պարտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ գնումների համար ամենաբարենպաստ օրը չի լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք այսօրվա շատ իրադարձությունների սովորականից սուր կարձագանքեք: Դատարկ բաների պատճառով ապրումները կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունելուն: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կհուշեն՝ ինչպես գործել: Լսեք լավ խորհուրդները:

Չի բացառվում՝ այսօր ստիպված լինեք ուղղել սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձերը: Դա պետք է անել առանց ավելորդ շտապողականության, որպեսզի ձեզ համար լրացուցիչ դժվարություններ չստեղծեք: Լավ է հետաձգեք ֆինանսների ու անշարժ գույքի հետ կապված կարևոր հարցերի լուծումը: Օրը հրաշալի կլինի հանգստի համար, ձեզ կհաջողվի արագ վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե կարևոր գործեր ունեք, ապա դրանցով ինքնուրույն զբաղվեք ու պատրաստ եղեք ձեզ վրա վերցնել բոլոր որոշումների համար պատասխանատվությունը: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ կարողանա գլուխ հանել իրավիճակից ու հասկանալ, թե ինչպես է պետք գործել:

Օրվա առաջին կեսին արժե խուսափել վեճերից: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների, նաև նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն: Մոտ ժամանակներս մտերիմները կօգնեն կյանքի կոչել դրանք: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ձկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2356 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0