Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1875 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք: Հավանական են տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, բայց սուր անկյունները հարթելն այնքան էլ հեշտ չի լինի: Ինչ նպատակներ էլ որ այսօր դնեք ձեր առաջ, իմացեք, որ կամքի ուժ ու հաստատակամություն է պետք գալու դրանց հասնելու համար: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին ամեն ինչ շատ ավելի հեշտ կտրվի: Աստղերի աջակցությամբ դուք կանեք այն, ինչ վաղուց եք մտածել ու գոհ կմնաք արդյունքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վստահեք ինտուիցիայի ձայնին: Հենց նրա հուշումների շնորհիվ այսօր կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք, հասնել վաղուց դրված նպատակներին: Կողքից կարող է թվալ, թե դուք նախապես իմացել եք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և ամեն ինչին նախապատրաստվել եք: Շրջապատողների վրա ձեր շրջահայացությունը ուժեղ տպավորություն կթողնի, շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացած գումարը միանգամից չեք ծախսի և ճիշտ էլ կվարվեք, քանի որ շուտով այդ միջոցները կարևոր մի բանի համար են պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի, բայց այն ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես օգտվել դրանցից: Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը կամ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր են հաճելի անակնկալներ ու մեծ դրական փոփոխություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կլինի: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծել ուրիշների սխալների հետևանքով առաջացած խնդիրները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, հանգստություն կպահպանեք: Դա շատերին դուր կգա, կգտնվեն ձեզ հետ համագործակցել ցանկացող մարդիկ: Եթե օրվա առաջին կեսը հարմար է լինելու առօրյա կամ գոնե հասկանալի գործերի համար, ապա երկրորդին կարելի է լրիվ նոր բանի անցնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում նվազագույն պատկերացում անգամ չունեիք, սխալներ չեք անի, արագ կհասնեք առաջին հաջողություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Եվ բանը նրա բերած կարևոր իրադարձությունների մեջ չի լինի, այլ տեղի ունեցողին ձեր արձագանքի, որը շատ սուր կլինի: Բացի այդ, դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դրա պատճառով ցանկացած հարաբերություն սովորականի նման ներդաշնակ չի լինի: Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և բավական լարված օրվա առաջին կեսին կփոխարինի ավելի թեթև երկրորդը: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց մասին երազում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք իրատես լինել: Այսօր հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաղթանակներ տոնել կամ հասնել կարևոր նպատակներին: Շատ ավելի համեստ հաջողությունները հնարավոր են, բայց դրանք իրենք իրենց չեն այցելի, պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք մենակ գործել: Ամենայն հավանականությամբ դա ավելի արդյունավետ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Մի ծանրաբեռնվեք և աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հանգիստն այսօր ձեզ չի խանգարի, այնպես որ՝ արժե օգտվել գործերից կարճ ժամանակով շեղվելու, ընկերների հետ հանդիպելու կամ ժամանակը նախասիրությանը նվիրելու հնարավորությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը համբերատարություն է պահանջում: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն հին ծանոթները, ընկերները և փորձված համախոհները: Եթե այսօրվա համար կարևոր հանդիպումներ եք նախատեսել, դրանց լուրջ նախապատրաստվեք, հույս մի դրեք իմպրովիզներ անելու և իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ձեր ունակության վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի ոչ մեծ գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել. դուք այդ հարցում չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հաջող կլինի: Ինտուիցիան կհուշի, որ պետք է արագ գործել, և դուք կլսեք նրան: Հենց դրա շնորհիվ էլ ժամանակը զուր չեք վատնի, շատ լուրջ խնդիրներ շուտով կլուծվեն: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնելը հեշտ չի եղել, ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն ձեր գաղափարները: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Կուզենաք կենտրոնանալ անձնական գործերի վրա, ուշադրություն դարձնել մտերիմներին: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ կհաջողվի: Լավ կանցնեն ընտանեկան տոները, որոնցից հետո բոլորի տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ամենայն հավանականությամբ ինչ-որ վառ, անսովոր ու գրավիչ բան եք ուզենալու: Բայց կյանքում արմատական փոփոխություններ անելու հարցում լավ է չշտապեք, նոր գործերն էլ զգուշությամբ ստանձնեք: Այսօր ձեզ համար բարդ կլինի գայթակղություններին դիմակայելը, բայց եթե տրվեք դրանց, ապա սխալներ կանեք, որոնց համար շուտով կզղջաք: Այնպես որ՝ ղեկավարվեք առողջ բանականությամբ, շրջահայաց եղեք ու վարվեք այնպես, ինչպես սովորաբար ուրիշներին եք խորհուրդ տալիս: Առավոտը հարմար կլինի ստեղծագործ առաջադրանքները լուծելու համար: Իսկ երկրորդ կեսին կարելի է կենտրոնանալ փաստաթղթերի ձևակերպման ու կազմակերպչական հարցերը լուծելու վրա, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք խուսափել շատ երկար զրույցներից, ոչ մեկի հետ դատարկ բաների պատճառով չվիճել ու կարևոր գործերը քննարկել միայն այն մարդկանց հետ, որոնք գիտեն, թե խոսքն ինչի մասին է: Շրջապատողների հետ շփվելն այսօր սովորականից բարդ է լինելու. կարող է թվալ, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Փոխարենը դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Չի բացառվում՝ հաջողվի լուծել այն խնդիրները, որոնք վերջին ժամանակներս խանգարում էին առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ կապված լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շրջապատողները կհետաքրքրվեն այն ամենով, ինչ դուք կասեք ու կանեք: Ինչ-որ մեկը կուզենա, որպեսզի դուք կիսվեք ձեր փորձով կամ պարզապես ավելի շատ պատմեք ձեր մասին: Պատրաստ եղեք պատասխանել բարդ հարցերին: Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Չի բացառվում՝ նրանց թվում լինեն անսովոր մարդիկ, որոնց հետ շփումները ձեզ կոգեշնչեն ու կօգնեն նորովի նայել շատ բաների, որոնք սովորական էին թվում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթներին հասկանալը դժվար կլինի, էլ չենք խոսում մարդկանց մասին, որոնց այսօր առաջին անգամ կտեսնեք: Բայց ընդհանուր լեզու գտնել անպայման կհաջողվի, և դա ձեր արժանիքը կլինի: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք հաջողությամբ կավարտեք գործերը, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ավելի ուշ կգա անձնական գործերի վրա կենտրոնանալու ժամանակը: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|