ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2442 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք հաջողության կհասնեք, եթե մենակ չգործեք: Համախոհներ գտնելն այսօր դժվար չի լինի, քանի որ շատերի սրտով կլինեն ձեր գաղափարները, շատերը կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսպասելի առաջարկներ: Չի բացառվում՝ լրիվ նոր բանով զբաղվելու շանս ունենաք:

Առօրյա աշխատանքը սովորականից ձանձրալի կթվա, այդ իսկ պատճառով հաճախ կշեղվեք: Բայց դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, իսկ մանր-մունր սխալներն արագ կուղղեք: Երեկոն լավը կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համառություն դրսևորեք ու կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Ձեր շատ համարձակ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, և դուք չեք զղջա, եթե լրիվ նոր բան ստանձնեք: Հավանական են անսպասելի լուրեր, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան ու կհուշեն՝ դեպի ուր շարժվել:

Շատ բան նրանից, ինչով այսօր կզբաղվեք, կարևոր կլինի ոչ միայն ձեզ համար: Այնպես որ՝ նույնիսկ ձեր ամենահամեստ հաղթանակները կգրավեն համընդհանուրի ուշադրությունը: Անսովոր ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, և դա ճիշտ ժամանակին տեղի կունենա: Հենց դրանց շնորհիվ այսօր հաջողության կհասնեք կարևոր գործում, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Արագ սովորելու և ուրիշի փորձից օգտվելու ունակությունն այսօր շատ պետք կգա աշխատանքի մեջ: Բայց ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունն էլ այսօր ավելորդ չի լինի:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն հարցում նախանձելի խորաթափանցություն կդրսևորեք: Դա թույլ կտա խուսափել և՛ չարդարացված ծախսերից, և՛ գործարքներից, որոնք, միևնույնն է, սպասված շահույթը չէին բերելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալն այսօր սովորականից բարդ կլինի, պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք՝ ռիսկի դիմելով ինչ-որ բան մոռանալ կամ բաց թողնել: Ամեն ինչից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե ձեր կողքին հայտնվի մեկը, ով պատրաստ կլինի օգնել և՛ գործով, և՛ խորհրդով: Ամենայն հավանականությամբ դա ձեր հին ծանոթներից մեկը կլինի:

Մտերիմների աջակցությունն այսօր յուրահատուկ կարևոր կլինի, և դուք անպայման կստանաք այն: Օրը հարմար կլինի լուրջ հարցերը քննարկելու, կասկածներով ու ապրումներով կիսվելու, բոլորին գոհացնող լուծում գտնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել, պիտի փորձարկումներ անեք, նոր բան հորինեք, ստուգեք ձեր և ուրիշների գաղափարները: Կարող եք հաջողության հասնել գործերում, բայց դա հազիվ թե հեշտ ստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք համառություն ցուցաբերել ու մի նահանջեք առաջին անհաջողությունից հետո:

Օրվա առաջին կեսը անհանգիստ կլինի, իսկ երկրորդին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ ավելի կանխատեսելի կդառնա, իսկ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հրաշալի կլինի շփումների համար, ընդ որում՝ ձեզ կհաջողվի միանման լավ լեզու գտնել և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Դժվար չի լինի նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց դուր գալը. հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին: Հավանական է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ:

Հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Դրանք կարող են համեստ լինել, բայց շատ տեղին կլինեն. դուք կկարողանաք չծրագրված գնումներ անել, մտերիմներին ուրախացնել հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է կարևոր գործերի, պատասխանատու հանդիպումների, լուրջ հարցերը լուծելու համար: Շատ բաներում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն, դրանց շնորհիվ սխալներ թույլ չեք տա: Իսկ ահա ծանոթների խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի. դրանք հաճախ լրիվ անօգուտ, երբեմն նույնիսկ վնասակար կլինեն:

Կուրախացնեն ընկերների, նախկին գործընկերների և այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ հնում շատ ժամանակ եք անցկացրել: Դեպի լավը կփոխվեն ռոմանտիկ հարաբերությունները, որոնք լարված էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգուշությունն ու շրջահայացությունը կօգնեն խուսափել շատ ու շատ դժվարություններից: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, ոչ ոքի թույլ չեք տա ճնշումներ բանեցնել ձեզ վրա, բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք՝ նախապես ամեն ինչ լավ կշռադատելուց հետո: Շուրջը հնարավոր է խառնաշփոթ լինի, բայց դուք ծրագրի համաձայն կգործեք, այդ իսկ պատճառով հաջողության կհասնեք:

Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի: Բացի այդ, այսօր կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ: Դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, երբ կասկածները, ապրումներն ու տագնապները մնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ ու հագեցած կլինի: Անսպասելի իրադարձությունները ձեզ հետաքրքիր գաղափարներ կտան: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար եք մտածել: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակին կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում: Հարաբերությունները վերականգնելու շանս կլինի, բայց արժե մտածել՝ արդյոք դա պետք է ձեզ:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դժվարությամբ հետ կկանգնեք սպոնտան գնումներից, բայց չի բացառվում, որ ավելի ուշ զղջաք դրանց համար: Վատ չեն անցնի ուղևորությունները, եթե դրանց հին ծանոթների հետ մեկնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կկարողանաք լուծել այն հարցերը, որոնց շուրջ երկար մտածել եք, գլուխ կհանեք շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրներից: Ընդ որում՝ հաջողության հասնելուն կօգնեն ոչ միայն գիտելիքներն ու փորձը, այլև իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, նոր ինֆորմացիան արագ հասկանալու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը:

Օրը հագեցած ու հետաքրքիր կանցնի, բայց բավական հոգնեցնող կլինի: Այդ իսկ պատճառով օրվա երկրորդ կեսի համար լավ է կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չնախատեսեք: Ձեզ չի խանգարի գործերում փոքրիկ դադարը. դուք կվերականգնեք ուժերն ու կզգաք, որ պատրաստ եք նոր հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հնարավոր են մանր-մունր տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ, բայց այդ առթիվ անհանգստանալ չարժե: Իրավիճակը շուտով ավելի հաճելի կդառնա, եթե շտապելով կարևոր որոշումներ չընդունեք ու չփորձեք ինչ-որ բան անհապաղ ու արմատապես փոխել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների, կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնք նախկինում ձեզ սխալ են հասկացել. շատ տհաճ պահեր անցյալում կմնան: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը ոգեշնչող կլինի: Այդ հատվածում հավանական են և՛ պիտանի ծանոթություններ, և՛ հաջող գործնական բանակցություններ, և՛ մասնագիտական հաջողություններ: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել այն առաջադրանքը, որի շուրջ երկար մտածել եք. դուք արդյունքից գոհ կմնաք: Շրջապատողների վրա ձեր ձեռքբերումները նկատելի տպավորություն կթողնեն:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե հարմար լինի կարևոր որոշումներ ընդունելու համար: Դժվար կլինի հույզերը վերահսկելը, փաստերը հանգիստ համադրելը: Աշխատեք պահի ցանկություններին չտրվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2442 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0