ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2293 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ կկարողանաք հասնել կարևոր նպատակին: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, շահավետ գործարք կնքելու, եկամուտները նկատելիորեն մեծացնելու շանս կլինի: Փորձը կօգնի արագ գլուխ հանել աշխատանքային առաջադրանքներից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել:

Հավանական են հաճելի հանդիպումներ: Կուրախացնի այն մարդու հետ շփվելու հնարավորությունը, որի մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ արագ ընկերանաք կամ որոշեք աշխատել համատեղ նախագծի վրա: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր դուք կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենաք: Վճռական գործեք, գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք կարևոր առաջադրանքները, այնքան հեշտությամբ կլուծեք դրանք: Առավոտյան կսովորեք մի բան, որը շուտով անպայման պետք կգա: Երեկոյան ձեր փորձն օգտակար կլինի շրջապատողների համար, որոնք կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե ինչ նպատակով դրանց կմեկնեք: Կուրախացնեն հեռու հարազատների և ընկերների հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող ու թեթև կլինի: Այն հրաշալի կլինի շատ ու շատ հարցերի լուծման համար. ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է լավ գործել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Դուք կգտնեք հին թշնամիներին հաղթելու, մրցակիցներին էլ հետևում թողնելու ձևը:

Այսօր գործեր շատ կլինեն, բայց հանգստի համար էլ ժամանակ կգտնեք: Հաճելի կլինի միջավայրը փոխելը, հաճելի մի վայրում լինելը: Հին ընկերները հաճույքով կմիանան ձեզ, ոչ ոք չի ձանձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան պիտի արվի, և դա ձեզ կուրախացնի. ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են ձեր գործընկերները կամ գործատուները դառնալ. նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Ֆինանսական հարցերը լավ է մինչև ճաշ լուծեք, քանի որ այդ հատվածում ձեր ինտուիցիան սուր կլինի, նրա հուշումների շնորհիվ սխալներ թույլ չեք տա:

Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին. այսօր դա նրանց համար կարևոր կլինի: Չի բացառվում՝ պետք լինի քննարկել հին իրադարձությունները, պարզել, թե ինչու ամեն ինչ այդպես դասավորվեց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը երբեմն դժվար է լինելու, բայց դուք, միևնույնն է, հույզերին չեք տրվի: Փորձն ու առողջ բանականությունը ձեզ հետ կպահեն հակասական արարքներից, դուք չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք:

Ձեր էներգիան նախանձելի կլինի, և շրջապատողները շատ հաճախ կնախանձեն ձեզ՝ հետևելով, թե ինչպես եք գլուխ հանում բարդ գործերից: Բայց փորձեք շատ չծանրաբեռնվել. հանգիստ կարիք այսօր հաստատ կունենաք: Կարող եք ժամանակ գտնել հետաքրքիր զբոսանքի կամ ոչ մեծ ուղևորության համար. միջավայրը փոխելն օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե այսօրվա համար շատ բան էիք ծրագրել ու կուզենայիք խուսափել խառնաշփոթից, շտապողականությունից, ապա հենց այդպես էլ կլինի: Կարող եք հանգիստ զբաղվել գործերով՝ առանց մտահոգվելու, որ ինչ-որ մեկն անտեղի կխառնվի, կփորձի ձեզ համար խնդիրներ ստեղծել կամ պարզապես կշեղի, երբ պետք է կենտրոնանալ: Օրը հարմար կլինի բյուրոկրատական հարցերը լուծելու, պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, իսկ ահա նոր ծանոթների հետ միանգամից լեզու գտնել չի ստացվի: Երբեմն դժվար կլինի մարդու մասին առաջին տպավորություն կազմելը, հասկանալը, թե ինչ կարելի է սպասել նրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան հեշտությամբ կտրվի: Դուք գործերին մյուսների նման չեք մոտենա, չեք հետևի ուրիշի օրինակին, կաշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Օրը հարմար կլինի աշխատանքի մասին զրուցելու համար: Օգտակար կլինի և՛ ընթացիկ գործերը, և՛ հեռու ապագայի ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ դուք նոր համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

Կուրախացնեն հին ընկերների հետ կապված լուրերը, ինչպես նաև գաղափարները, որոնք նրանք կտան ձեզ: Չի բացառվում՝ ուղևորությունների, անսովոր միջոցառումների այցելության հետ կապված ընդհանուր ծրագրեր հայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ: Բայց օրը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ մանրուքներից գլուխ կհանեք, դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Կոգեշնչեն կոլեգաների ու ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները: Նման հանդիպումների շնորհիվ դուք նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք հնարավորինս շուտ իրագործել:

Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն վաղուց մոռացված պարտքերը: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար կլինի գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Շրջապատողներին դուր կգան և՛ ձեր առաջարկները, և՛ ձեր գաղափարները: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ, համարյա ընկերական կդառնան: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան հեշտ է այսօր ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը:

Հավանական են անսպասելի ծախսեր: Խոսքն աննշան գումարի մասին կլինի, բայց ձեզ ամեն դեպքում կվշտացնի դրան հրաժեշտ տալու անհրաժեշտությունը: Շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով ձեզ դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրը չի լինելու, բայց այն հաջող ու արդյունավետ կանցնի: Կարող է նյարդայնացնել խառնաշփոթն ու շտապողականությունը, ձեզ համար դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Բայց կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը, փորձեք հաջողության հասնել: Աստղերը ձեր համառությունը կգտնահատեն ու կօգնեն հասնել նպատակին:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք կօգնեն նորովի նայել նրան, ինչը սովորական, լրիվ ակնհայտ էր թվում: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես անել առաջին քայլերը նոր ուղղությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, իմպրովիզներն էլ հաջող կլինեն: Հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ում հետ առաջ վիճել եք: Հին մրցակիցները կարող են համախոհների վերածվել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Դուք ավելի լավ կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Սիրելի մարդու հին ցանկությունն իրագործելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շտապել պետք չէ: Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր գործերի համար: Այդ հատվածում հնարավոր են մանր-մունր թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Հուզվելու կարիք չկա. շուտով ամեն ինչ կհարթվի: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, այնքան հասկանալի կլինեն ձեր արարքների մոտիվները: Նախկինում ծագած շատ տարաձայնություններ կհաջողվի հարթել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև անսպասելի նվերներ: Գնումներն էլ հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2293 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0