Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2121 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հրաշալի օր է կուտակված գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու և թուլանալու համար: Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա ամեն ինչ արդեն մինչև ճաշ ավարտած կլինեք: Հետո ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կլինի: Երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար: Բացի այդ, այն հարմար կլինի ուսման և ցանկացած այլ զբաղմունքի համար, որը թույլ է տալիս նոր տեղեկատվություն ստանալ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, աշխատեք այսօր այդ մարդու հետ շատ շփվել: Ձեր հմայքին անտարբեր չեն մնա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և միայն ուրիշների թերություններն են նկատում: Հնարավոր է ռոմանտիկ կամ ընկերական հարաբերությունների սկիզբ. այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք դուք նախաձեռնող կլինեք: Վստահեք ինտուիցիային, որն այսօր ձեզ կհուշի՝ ինչպես վարվել, կօգնի գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու ճիշտ որոշումներ ընդունել: Նույնը չի կարելի ասել կողքից խորհուրդների մասին, որոնք հաճախ լրիվ անօգուտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աստղերը ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել: Եթե համարձակ ծրագրեր ունեք, անցեք դրանց իրագործմանը: Եթե ուզում եք ուղղել հին սխալը, այսօր դա անելը հեշտ կլինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում: Չնայած օրը լավ կդասավորվի ու մեծ հաջողությունների հասնելու շանս կտա, ձեր տրամադրությունը լավը չի լինի: Դուք կարող եք բարկանալ մանրուքների պատճառով, անհանգստանալ նրա համար, ինչը դեռ չի ստացվել ու հնարավոր է՝ երբեք էլ չստացվի: Աշխատեք ապագային լավատեսությամբ նայել. դրա համար բոլոր հիմքերը կան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ այն հազվադեպ օրերից է սպասվում, երբ ամեն ինչ ծրագրի համաձայն կընթանա, ոտքի վրա որոշումներ ընդունելու և նոր պայմաններին հարմարվելու կարիք էլ չի լինի: Դուք հանգիստ կավարտեք ավելի վաղ սկսած գործերը ու գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները՝ հարազատների հետ հանդիպումները, ընտանեկան տոները, ուղևորությունները: Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք առանց դժվարության կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու դրա համար շատ վճարելու կարիք չի լինի: Կուրախացնեն անսպասելի աղբյուրներից ստացված դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շտապել պետք չէ հենց միայն նրա համար, որ դրանից օգուտ քիչ է լինելու: Կարևոր չէ՝ շտապում եք, թե ոչ. ամեն ինչ իր ժամանակին տեղի կունենա: Եթե ուզում եք կարևոր գործ ստանձնել, համոզվեք, որ եկել է դրա համար բարենպաստ պահը: Այդպես ժամանակը զուր չեք վատնի, ստիպված չեք լինի առաջին հաջողություններին հասնելու համար դժվարություններ հաղթահարել: Օգտակար կլինի հանգստանալն ու միջավայրը փոխելը: Հիշեք, թե ուր էիք ուզում վերջերս մեկնել կամ այցելել, բայց ոչ մի կերպ չէիք հասցնում: Այսօր դուք կկարողանաք դա անել և ուրախ կլինեք, որ տանը չեք մնացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր չեք ձանձրանալու. օրն անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Իրադարձություններն արագ կզարգանան, շուրջը խառնաշփոթ կիշխի, բայց դուք հանգստություն կպահպանեք, հույզերին չեք տրվի և ամեն ինչ ճիշտ կանեք: Մտերիմները, որոնց հատուկ չէ նման ինքնատիրապետումը, ձեր աջակցության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց: Կարող եք կենտրոնանալ նոր գործերի, ոչ ստանդարտ առաջադրանքների լուծման վրա: Դուք ուրիշի օրինակին չեք հետևի ու դրված նպատակներին հասնելու սեփական եղանակը կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե շատ բան պիտի անեք, ապա ամեն ինչ կհասցնեք, նույնիսկ մի էլ կասկածեք դրանում: Այսօր ոչ ոք չի խանգարի ձեզ, չի շեղի ու ոտքի տակ չի ընկնի, իսկ դա նշանակում է, որ պիտի ստանձնեք ամենակարևորը, բարդը և ուշադրություն պահանջողը: Ուսումը հեշտությամբ կտրվի, դուք անմիջապես կմտապահեք ամենն, ինչ պետք է, գլուխ կհանեք բարդ հարցերից: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու և հաճելիորեն զարմացնելու ձևը, գաղափարներ կտան, որոնք կուզենաք միանգամից կյանքի կոչել: Ռոմանտիկ ժամադրությունը շատ հաջող կանցնի, ամենահաճելի տպավորությունը կթողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսն աշխատեք հանգիստ ու հաճելի անցկացնել: Այդ հատվածի համար հոգնեցնող գործեր, պատասխանատու հանդիպումներ, տհաճ զրույցներ մի ծրագրեք: Հանգստացեք. դուք դրա կարիքն ունեք ու արժանի եք դրան: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Երբ ձեզ առույգ և էներգիայով լի զգաք, կգա վաղուց մտածածը կյանքի կոչելու ժամանակը: Հեշտությամբ օգնականներ կգտնեք. այդպիսիք կարող են դառնալ և՛ ձեր մտերիմները, և՛ նոր ծանոթները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հագեցած, բայց բավական անօգուտ կանցնի: Գործեր մտածածից շատ կլինեն և միանգամից պարզ չի լինի, թե ինչին է պետք անցնել առաջին հերթին: Եթե առաջնահերթությունները չդնեք, բավական երկար ժամանակ կանցկացնեք մի գործից մյուսին նետվելով: Դա լավագույն ռազմավարությունը չի լինի, ավելի լավ կլինի հետևողականորեն գործեք, ծրագիր կազմեք ու հետևեք դրան: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, տհաճ նկատողություններ կանեն: Բայց դուք կպահպանեք բարեհամբույր տրամադրությունը, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն ուզում բավարարվել քչով: Հնարավորություն կունենաք գլուխ հանել իսկապես լուրջ գործից, հասնել կարևոր նպատակին: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Աշխատեք ավելի շատ վստահել ձեր փորձին, այլ ոչ թե ուրիշի. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Եթե պետք է ինչ-որ մեկի հետ հաշտվեք, հարթեք հարաբերությունները, ապա այսօր նախաձեռնող եղեք: Հավանական են անսպասելի այցեր: Առանց հրավերի կարող են հյուր գալ մարդիկ, որոնց ուրախ կլինեք տեսնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է լուրջ ու բարդ գործով զբաղվելու համար: Ձեզ համար հեշտ կլինի կենտրոնանալը, կարևոր մանրուքները հաշվի առնելը և այնպիսի բաներին ուշադրություն դարձնելը, որոնք հետո կարող են վճռական դեր խաղալ: Բոլորին դուր չի գա ձեր այդ մոտեցումը, ինչ-որ մեկը կարող է ձեզ ավելորդ բծախնդրության մեծ մեղադրել: Բայց շուտով պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Կհաջողվի նաև հանգստանալ: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների հետ հանդիպելու, նրանց հետ միասին հետաքրքիր մի բանով զբաղվելու համար: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե հանգիստ լինի, բայց այն ուրախ կանցնի: Զվարճալի զուգադիպություններ, զարմանալի պատահարներ ու անսպասելի հանդիպումներ շատ կլինեն, որոնք բոլորին կուրախցնեն: Չեն բացառվում անսպասելի առաջարկները: Ինտուիցիան կհուշի, որ դրանց արժե համաձայնել, և այն չի սխալվի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք աշխարհիկ միջոցառումներին և կարևոր չէ՝ դա պաշտոնական տոնակատարություն կլինի, թե իմպրովիզացված ընկերական երեկույթ: Չեն ձանձրանա նաև նրանք, ովքեր կորոշեն տանը մնալ. նրանց համար հետաքրքիր գործ կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|