Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2124 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Այսօր ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետն էին հաշվի առնում: Չի բացառվում՝ աջակցություն առաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նրանք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև լավ ընկերներ կդառնան: Ժամանակ կմնա նաև հանգստի համար: Արժե անսովոր մի բան ծրագրել. վառ տպավորությունները ձեզ չեն խանգարի: Մի վախեցեք համաձայնությամբ պատասխանել լրիվ անսպասելի առաջարկներին կամ զբաղվել նոր գործով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործեր սպասվածից շատ կլինեն ու ստիպված եք լինելու շատ բաների մասին միաժամանակ մտածել: Դա հեշտ չի տրվի, բայց դուք գլուխ կհանեք: Կօգնեն փորձն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Դուք ժամանակը կասկածների, ապրումների ու երկար քննարկումների վրա չեք ծախսի, պարզապես ճիշտ որոշումներ կընդունեք ու կյանքի կկոչեք դրանք: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Դրանք կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ, օգնել նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ էր թվում: Որոշ Ցուլեր կհասկանան, որ եկել է ծրագրերը փոխելու ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կստացվի: Հնարավոր են մանր անհաջողություններ, ցավալի թյուրիմացություններ: Բայց հուզվելու կարիք չկա. դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, և դուք շուտով անպայման հաջողության կհասնեք: Մի շտապեք աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հարցերում: Այստեղ ճիշտ որոշումները միշտ չէ, որ ակնհայտ կլինեն, ամեն ինչ մտածելու համար ժամանակ է պետք: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, և կասկած չկա, որ դուք այն կստանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեր ու ձեզ համար թանկ մարդկանց համար կարևոր բաների մասին անկեղծ զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հագեցած կլինի: Շատ բան պիտի հասցնեք, բայց միանգամից չեք կարողանա որոշել, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Ծրագրված գործերին անսպասելի կավելանան լրիվ նոր առաջադրանքները, և դրանք միշտ չէ, որ հասարակ կլինեն: Աշխատեք հետևողականորեն գործել. այսօր հազիվ թե կարողանաք հեշտությամբ մի քանի հարց միաժամանակ լուծել: Աշխատեք ժամանակ գտնել նախասիրության կամ նոր ու հետաքրքիր զբաղմունքի համար: Միապաղաղ գործերն այսօր ձանձրալի կթվան, բազմազանության կարիք կզգաք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ու ընկերանալ ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Շրջապատողներն այսօր կարող են սովորականից հաճախ խառնվել ձեր գործերին: Երբեմն դա կնյարդայնացնի: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից: Կհաջողվի բոլորի հետ պահպանել լավ հարաբերությունները, բայց տրամադրությունը, միևնույնն է, կարող է փչանալ: Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն: Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չի լինի, բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հրաշալի կլինի համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Վճռականությունը կօգնի գլուխ հանել բարդ մասնագիտական առաջադրանքից: Այդ հաղթանակն աննկատ չի մնա, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները: Կարևոր չէ՝ նախապես ծրագրել եք ընտանեկան տոնը, թե ամեն ինչ անսպասելի է ստացվել: Բոլոր դեպքերում բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լավ է լուրջ գործերը երկար ժամանակով չհետաձգեք: Դրանց անցեք հենց առավոտվանից. այդպես հաջողության հասնելու, բարդ առաջադրանքներից գլուխ հանելու ավելի շատ շանսեր կլինեն: Կարևոր հարցերը նույնպես լավ է մինչև ճաշ քննարկեք. այդպես ավելի հեշտությամբ բոլորին դուր եկող լուծումներ կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Զվարճացեք, մտածեք հաճելի բաների մասին, շփվեք մարդկանց հետ, որոնք ձեզ հասկանում են: Հիմա դա ոչ միայն կուրախացնի, այլև նկատելի օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր չեք ձանձրանալու: Ձեզ հետաքրքիր գործեր, հաճելի հանդիպումներ, գրավիչ զրույցներ ու զարմանալի զուգադիպություններ են սպասվում: Ճիշտ է, նշված ամեն ինչի պատճառով դժվար կլինի ծրագրի համաձայն գործելը. իրավիճակը չափազանց արագ կփոխվի և ստիպված կլինեք իմպրովիզներ անել, բայց դա ձեզ երբեք չի վախեցրել ու հիմա էլ չի վախեցնի: Շատ Կարիճներ այսօր անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին կամ կսովորեն այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի, ձեզ հավասարը չի լինի: Իսկ ահա կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումներն այսօր շատ օգտակար կլինեն: Կողքից խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի, դրանք ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Հին ծանոթի հետ հանդիպումը կարող է ազդել ձեր ծրագրերի վրա: Հնարավոր է հասկանաք, որ առաջնահերթությունները սխալ եք դրել ու պետք չէ սկսել նրանից, ինչը նախկինում ամենաշտապն է թվացել: Հավանական են չծրագրված ծախսեր: Դրանք զուր չեն լինի, դուք գումարը կծախսեք իսկապես պիտանի բաների վրա: Ճիշտ է, ոչ բոլորը միանգամից կհամաձայնեն դրան: Բայց դուք հազիվ թե անհանգստանաք քննադատությունների պատճառով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հազիվ թե հանգիստ անցնի, այն կարող է անսպասելի իրադարձություններ, նորություններ բերել, որոնք ձեզանից անհապաղ որոշումներ կպահանջեն: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Շրջապատողների մասին նույնն ասել չի կարելի: Սկզբում նրանք ձեզ կշեղեն անտեղի խորհուրդներով, կքննադատեն ձեր գործողությունները, բայց ավելի ուշ կհասկանան, որ ճիշտ եք վարվում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հարազատների հետ հանդիպելու, ոչ մեծ ընտանեկան տոնի համար: Անկեղծ զրույցը կօգնի անցյալում թողնել վիրավորանքները, որոնց պատճառն անհասկացողությունն է եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե բարդ գործերը չհետաձգեք: Հազիվ թե կարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք, իրադարձությունները չեք շտապեցնի: Դանդաղ առաջ շարժվեք, աշխատեք գնահատել յուրաքանչյուր քայլի հնարավոր հետևանքները. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Չի բացառվում այսօր մտերիմները ձեր աջակցության կարիքն ունենան: Աշխատեք ուշադիր լինել ավագ հարազատների հանդեպ. այսօր նրանց համար դա կարևոր կլինի: Հնարավոր են չծրագրված ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսի համար կարևոր զրույցներ մի ծրագրեք: Այդ հատվածում դժվար կլինի այլ մարդկանց հետ լեզու գտնելը, հասկանալը, թե ինչ են ձեզանից սպասում: Բացի այդ, որոշ Ձկների հատուկ կլինի նյարդայնությունը, որը տհաճ կերպով կզարմացնի շրջապատողներին: Մի փոքր սպասեք: Շուտով՝ կեսօրից հետո, տրամադրությունը կլավանա, դուք կվերագտնեք ձեզ բնորոշ բարեհոգությունը: Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են աշխատանքին կամ ձեր ֆինանսական գործերին: Պարզ կդառնա, որ շուտով այն ամենը, ինչի համար անհանգստանում էիք, անցյալում կմնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|