Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2246 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական տեսանկյունից օրը հրաշալի կլինի: Դուք բոլոր բարդ առաջադրանքներից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել ամենակարևոր նպատակներին: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական բնույթ ստանալ: Եթե ինքնատիպ գաղափարներ, համարձակ ծրագրեր ունեք, այսօր շատերին կհետաքրքրեք դրանցով: Մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը: Դրանում վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես շփումների տեսանկյունից: Այդ հատվածում նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ, քննադատորեն վերաբերվել ձեր գաղափարներին, երբեմն էլ նեղանալ դատարկ բաների պատճառով: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, իսկ օրվա երկրորդ կեսին ձեզ բազում հաճելի պահեր են սպասվում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի տնային գործերի և ընտանեկան ծրագրերը քննարկելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև հանգստի համար: Գործերում ոչ մեծ դադարը հաստատ չի վնասի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը թեթև ու ոգեշնչող կլինի: Եթե վերջին ժամանակներս խնդիրներ եք ունեցել, ապա հիմա կհաջողվի լուծել դրանք: Կարող են օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոնց կհետևեն հետաքրքիր առաջարկները: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը: Հաճախ ստիպված եք լինելու մանրուքների վրա շեղվել, որի պատճառով դժվար կլինի ժամանակին կարևոր գործերն ավարտելը: Բայց դուք նախանձելի հնարամտություն կցուցաբերեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: Երեկոն մտերիմներից լավ նորություններ կբերի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը լարված ու անհանգիստ կլինի, բայց ոչ այնքան վատը: Սկսածը կես ճամփին մի թողեք, հիմա պիտի համառություն դրսևորեք: Ոչ բոլորը, ովքեր նախկինում խոստացել են օգնել, կպահեն իրենց խոստումը: Լավ է միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, այդպես ոչ միայն ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, այլև կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Օրվա առաջին կեսը կարող է հոգնեցնող թվալ, իսկ երկրորդը ավելի հաճելի կդասավորվի: Այդ հատվածում ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է կարևոր ու բարդ գործերի, դժվար հարցերը լուծելու համար: Դուք ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի, ոչ մի մանրուք ձեր աչքից չի վրիպի: Հեշտությամբ կստանաք կարևոր տեղեկատվությունն ու դրա վրա հիմնվելով՝ ճիշտ եզրահանգումներ կանեք: Հավանական են լավ նորություններ, որոնք կարող են վերաբերել ինչպես ձեզ անձնապես, այնպես էլ ձեզ համար յուրահատուկ թանկ մարդկանց: Չի բացառվում, որ օրվա երկրորդ կեսին ստիպված լինեք սեփական գործերը թողնել և անցնել շրջապատողների մոտ առաջ եկած խնդիրների լուծմանը: Բացի այդ, շատ Առյուծների այդ հատվածը կուրախացնի հաճելի հանդիպումներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են օրվա սկզբին, բայց դուք արագ դրանցից գլուխ կհանեք, թույլ չեք տա, որպեսզի դրանք փչացնեն ձեր և մյուսների տրամադրությունը: Հետո կգա կարևոր գործերի և այն հարցերի լուծման համար հարմար ժամանակը, որոնց պատասխաններ գտնել նախկինում չի ստացվել: Հնարավոր են անսպասելի լուրեր ու ոգեշնչող նորություններ: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, բայց դուք միայն ուրախ կլինեք դրա համար: Երեկոն հարմար կլինի տնային գործերով զբաղվելու, պիտանի իրեր գնելու, փչացած իրերը նորոգելու համար: Այդ ամենը ձեզ հոգնեցնող չի թվա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը լավ կդասավորվի, եթե լսեք ինտուիցիային ու հետևեք նրա հուշումներին: Որոշ նպատակների հասնելը սպասվածից հեշտ կլինի: Հաջող զուգադիպությունը կօգնի այն հարցի լուծման հարցում, որի վրա շատերն են գլուխ կոտրել: Եթե որոշեք այսօր նոր բան ստանձնել, ապա շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, երկրորդը կարող է ձեզ զարմացնել անսովոր իրադարձություններով, անսպասելի նորություններով: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործեք: Այսօր լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք. ինչքան շուտ ստանձնեք բարդ ու կարևոր գործերը, այնքան լավ գլուխ կհանեք դրանցից: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները, օգնել, եթե դրա կարիքը լինի: Սակայն ամենալուրջ հարցերը պետք է ինքնուրույն լուծել. դա ձեզանից լավ ոչ ոք չի անի: Հրաշալի կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, այդ մարդուն հրավիրեք այնտեղ, որտեղ ձեզ լավ եք զգում: Ցանկացած զրույց անբռնազբոս կանցնի, եթե ձեզ հարմարավետ զգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե առանց մանր-մունր թյուրիմացությունների անցնի, բայց անհաղթահարելի դժվարություններ ու լուրջ խնդիրներ չի բերի: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, սակայն դուք համառ կլինեք ու կհասնեք նպատակին: Լավ է շրջապատողների հետ չվիճեք դատարկ բաների պատճառով, շատ շուտով բոլորը կհամոզվեն ձեր իրավացիության մեջ: Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Ցանկալի չէ շտապելով գնումներ անելը, նույնիսկ աննշան գումարը չարժե առանց մտածելու ծախսել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նրանք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն, հրաշալի գաղափարներով կկիսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ մի ծանրաբեռնվեք: Օրը հարմար չէ հոգնեցնող գործերի, բարդ հարցերը մենակ լուծելու համար: Լավ է, եթե ձեր կողքին լինեն ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, որոնք կօգնեն լուծել ընթացիկ խնդիրները: Կարող եք հույս դնել հին ընկերների վրա, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Հնարավորություն կունենաք ձեռք բերել այն իրերը, որոնք վաղուց են դուր գալիս ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է համախոհներ փնտրելու, նրանց հետ շփվելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կվարակեք ձեր գաղափարներով, կոգեշնչեք: Մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել ու կփոխեն իրենց կարծիքը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության սկիզբ դառնալ: Առօրյա աշխատանքը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից: Բայց նոր առաջադրանքներն էլ չափազանց բարդ չեն թվա: Ճիշտ է, դրանց լուծման համար հնարամտության կարիք է լինելու: Փորձված մեթոդները կարող են հոգնեցնող լինել, այնպես որ՝ պիտի նոր բան մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ կստացվի, չնայած՝ ոչ միանգամից: Օրվա սկզբին հնարավոր են մանր-մունր տարաձայնություններ, վեճեր: Բայց հուզվելու կարիք չկա. շուտով ամեն ինչ կհարթվի: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այդ ժամանակահատվածը հաստատ հարմար չի լինի խոշոր գործարքների մասին որոշումներ ընդունելու կամ լուրջ գնումներ անելու համար: Մի փոքր սպասեք: Օրվա երկրորդ կեսն ավելի հաճելի կանցնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե նոր ու հետաքրքիր բան ստանձնել: Շատ գործերում դուք սպասվածից լավ արդյունքի կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|