Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2355 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը բարդ կլինի, շփումների տեսանկյունից դա ամենաբարենպաստ շրջանը չի լինելու: Դուք սովորականից ավելի նյարդային կլինեք, դատարկ բաների պատճառով կբարկանաք, կվիրավորվեք նույնիսկ նրանցից, ում հետ առաջ շատ համերաշխ էիք: Բայց իրավիճակը շուտով կփոխվի, տրամադրությունը կլավանա, ուրախության առիթներ կհայտնվեն, փոխհասկացողությունն էլ կվերականգնվի: Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հիշեք, որ շատ բան է ձեր ուժերի սահմաններում, բայց ոչ ամեն ինչ: Արժե հետաձգել ամենաբարդ ու հոգնեցնող գործերը, փոքրիկ դադար վերցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը արդյունավետ կլինի: Այդ հատվածը հրաշալի կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար, այդ թվում՝ նրանք, որոնք առաջ ձեզ մոտ չեն ստացվել: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հեռվից լավ նորություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Համարձակ կիսվեք գաղափարներով, որոնք այս հատվածում կհայտնվեն. դրանք բոլորին դուր կգան: Օրվա երկրորդ կեսը գործնական տեսանկյունից հաջող չի լինի, փոխարենը հարմար կլինի հանգստի ու զվարճանքների համար: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումներն ու սիրային ժամադրությունները: Որոշ Ցուլերի հաճելի ծանոթություններ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր շատ հարցերում հաջողակ կլինեք: Կկարողանաք արագ գլուխ հանել բարդ գործերից, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Աշխատանքի մեջ հաջողության կհասնեք ցանկացած առաջադրանքի ստեղծագործաբար մոտենալու, նպատակին հասնելու անսովոր, բայց արդյունավետ եղանակ գտնելու շնորհիվ: Օրը հրաշալի կլինի ծանոթությունների, գործնական և անձնական հանդիպումների, ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք միանգամից ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Անհանգիստ, բայց արդյունավետ ու հետաքրքիր օր է: Սովորականից հաճախ պիտի զբաղվեք ուրիշների գործերով, լուծեք ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները: Դուք օգտակար բաներ կանեք շրջապատողների համար, կաջակցեք հուսահատվածներին, կօգնեք մոլորվածներին նպատակին տանող ճամփա գտնել: Որոշ Խեցգետիններ այսօր հուսալի համախոհներ ու իսկական ընկերներ ձեռք կբերեն: Կարևոր կլինի չհոգնելը: Օրվա առաջին կեսին էներգիայով լի կլինեք, իսկ երկրորդին հանգստի կարիք կունենաք: Ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, հետաձգեք ոչ շտապ գործերը, շեղվեք միապաղաղությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի աշխարհին ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին, մի թաքցրեք այսօր տարած հաղթանակները: Հնարավորություն կունենաք ոչ միայն ուշադրություն հրավիրել ձեզ վրա, այլև ձեր գաղափարներով հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից հետո հետաքրքիր առաջարկներ կստանաք: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, դուք կպահպանեք լավ տրամադրությունը: Երեկոն արժե անցկացնել ընկերների հետ, որոնք հետաքրքիր մի բան կառաջարկեն, լավ նորություններ կհայտնեն: Սիրային ժամադրությունն էլ չի հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հրաշալի կլինի կարևոր հարցերը քննարկելու, ընկերների և մյուս մտերիմների հետ որոշելու համար, թե ինչպես եք լուծելու բոլորի համար կարևոր խնդիրները: Հիմա շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը: Դա թույլ կտա խուսափել աշխատավայրում ավելորդ վեճերից, գործընկերների հետ շփումներն էլ ավելի հաճելի կդարձնի: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում, երևակայություն, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող զբաղմունքների համար: Ավելի ուշ կարող եք կենտրոնանալ ուշադրություն ու կարգապահություն պահանջող աշխատանքի վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր կարող եք անհավանական մի բան մտածել, պատասխան գտնել ցանկացած կարևոր հարցի, կարևոր բացահայտում անել: Նույնիսկ սովորական բաներին ուրիշների նման չեք նայի: Հաճախ փորձը կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, այնպես որ՝ մտորումների վրա ժամանակ ծախսելու կարիք չի լինի: Շատ Կշեռքների կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը, եկամուտների նշանակալի աճի հասնել: Մյուսներն էլ սեփական բիզնեսի հետ կապված գաղափարներ կունենան: Չեն բացառվում դրամական մուտքերն անպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Առավոտյան հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, մանրուքները լուրջ կթվան, չի բացառվում՝ սկսեք բարկանալ ու ապրումներ ունենալ դատարկ բաների պատճառով: Լավ է օրվա առաջին կեսի համար բարդ գործեր ու պատասխանատու հանդիպումներ չծրագրեք: Մի փոքր սպասեք. դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, դուք ձեզ լրիվ այլ կերպ կզգաք: Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն խոստանում է ուրախացնել լավ նորություններով, հետաքրքիր առաջարկներով: Որոշ Կարիճների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ կլինի համագործակցություն սկսելու, ինչպես նաև գործնական կապերն ամրապնդելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք հին համախոհների հետ, նաև նրանց, ում այսօր առաջին անգամ կհանդիպեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք պատմել ձեր գաղափարների ու ծրագրերի մասին, որպեսզի բոլորը դրանցով հետաքրքրվեն: Չնայած նրան, որ գործեր այսօր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի ու մտերիմների հետ շփվելու համար: Երեկոն հրաշալի կլինի ընտանեկան տոնի համար, որի բոլոր մասնակիցները դրական հույզեր կստանան: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խուսափեք աննշան բաների մասին երկար զրույցներից, մանրուքների հետ կապված վեճեր մի վարեք: Այսօր դրանք սովորականից շատ էներգիա կպահանջեն, կխանգարեն կենտրոնանալ կարևոր գործի վրա, որում կուզենայիք հաջողության հասնել: Մտածեք ամենակարևոր նպատակների մասին. դուք անպայման կհասկանաք՝ ինչպես հասնել դրանց: Լավ է չշտապեք որոշումների հարցում, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեզ անձնապես, այլև ուրիշներին: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք. ուրիշի փորձը այսօր շատ օգտակար կլինի: Լավ է օրվա երկրորդ կեսի համար ուղևորություններ չծրագրեք, քանի որ դրանք անսպասելի հոգնեցնող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Չնայած այսօր որոշակի խառնաշփոթից խուսափել չի ստացվի, բայց օրը բավական լավ կդասավորվի: Ճիշտ է, ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել ու արագ փոխել ծրագրերը: Բայց դա ձեզ երբևէ չի վշտացրել ու հիմա էլ չի վշտացնի: Պետք կգա իմպրովիզներ անելու, նոր պայմաններում արագ կողմնորոշվելու ունակությունը: Հենց ձեր այդ հատկանիշներն էլ այսօր կգրավեն շրջապատողների ուշադրությունը: Չի բացառվում՝ շատերն ուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Օրը հրաշալի կլինի աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար՝ սկսած մեծ տոնական միջոցառումներին այցելությունից, վերջացրած իմպրովիզացված ընտանեկան երեկույթներով: Դուք բոլոր դեպքերում մեծ հաճույք կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր հեշտությամբ դուր կգաք շրջապատողներին, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր նախկինում միայն ձեր թերություններն են նկատել: Ձեր բարեհամբույր լինելը շատերի սրտով կլինի, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան մոտիկից ծանոթանալ ձեզ հետ և ընկերանալ: Հմայքը կօգնի գործնական հարցերը լուծելիս: Եթե ինչ-որ մեկին խնդրանքով դիմեք, ձեզ չեն մերժի: Օրը շատ ավելի արդյունավետ կանցնի, եթե կենտրոնանաք ամենակարևոր գործի վրա և դատարկ բաների վրա չշեղվեք: Անհրաժեշտ արդյունքին հասնելուց հետո միանգամից ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք, և դա թույլ կտա արագ գլուխ հանել մյուս խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|