Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2262 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի կարևոր որոշումներ ընդունելու, ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, պարզ կտեսնեք այն, ինչի մասին նախկինում կարող էիք միայն կռահել: Օգտակար կլինեն խորհուրդները, քանի որ դրանք կտան ձեզ լավ հասկացող մարդիկ, որոնք գիտեն, թե ինչի միջով եք անցել: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կհասցնեք օգտակար բաներ անել: Որոշ Խոյեր կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին անհանգստացնող հարցերը: Վճռականությունը, որով կգործեք, կօգնի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն անսովոր ու ոգեշնչող կլինի, դուք գոհ կմնաք, թե ինչպես այն կդասավորվի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել եք: Շփումները կուրախացնեն, հետաքրքիր զրույցներ, ուրախ պահեր ու վառ հույզեր շատ կլինեն: Որոշ Ցուլեր կլինեն անսովոր միջոցառումներին, հրաշալի ժամանակ կանցկացնեն: Ժամանակ կմնա նաև լուրջ զբաղմունքների, օրինակ՝ ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Կուրախացնեն հեռվից եկած երկար սպասված լուրերը, որոնք ավելի լավը կլինեն, քան մտածում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք միանման հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ: Հմայքը կօգնի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերներ: Լավ կանցնեն ուղևորությունները: Որոշ Երկվորյակներ կմեկնեն այնտեղ, որտեղ երազում էին լինել, բազում վառ տպավորություններ կստանան: Տանից հեռու հնարավոր են անսովոր հանդիպումներ: Դրանք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն անակնկալներ կբերի: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն հետաձգել որոշ գործեր ուրիշների վրա կենտրոնանալու համար: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց մեծ դժգոհություն էլ չի առաջացնի: Ինտուիցիան կհուշի, որ դուք ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Լավ է հյուրեր ընդունեք: Նրանք կարող են նաև առանց հրավերի գալ, և դա ձեզ կուրախացնի: Կհաջողվի հոգեհարազատ մարդկանց հետ զրուցել ձեզ անհանգստացնող բաների մասին: Դուք աջակցություն կստանաք, որի կարիքը վերջին ժամանակներս ունեիք և ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անհանգիստ ու հետաքրքիր կանցնի: Հազիվ թե իրադարձությունները սպասվածի նման ընթանան, անակնկալներ շատ կլինեն: Պետք կգա իմպրովիզներ անելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակությունը: Այդ հատկանիշների շնորհիվ ոչ միայն կհասնեք ձեր նպատակներին, այլև պիտանի ծանոթություններ կհաստատեք: Հավանական է ընկերական կամ սիրային պատմության սկիզբ: Ամեն անգամ չէ, որ շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ ու հաճելի կլինեն: Դուք կարող եք տաքանալ դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել նկատողություններին: Բայց լուրջ կոնֆլիկտ չի լինի, բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել: Երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Լավ է սահմանափակվեք դատարկ բաների մասին զրույցներով, իսկ մնացած ամեն ինչ հետաձգեք: Աշխատեք չվիրավորվել քննադատություններից ու չտրվել պրովոկացիաներին: Եթե խաղաղասեր ու բարեհամբույր լինեք, շրջապատողների հետ հարաբերությունները կրկին ներդաշնակ ու ջերմ կդառնան: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք, այնպես որ՝ բարդ առաջադրանքներից ու նոր գործերից մի վախեցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն կստանաք ու կկռահեք կարևոր մի բանի մասին, ճիշտ պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, կիմանաք այն, ինչը նախկինում գաղտնիք է եղել: Սակայն կարևոր կլինի եզրակացությունների հարցում չշտապելը. առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Օրը հրաշալի կլինի գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար: Դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Համատեղ գործողությունները կարող են երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է հանդիպումների ու ծանոթությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Ձեզ կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ոչ ոքի ուշադրություն չեն դարձրել, և դա զարմանալի չի լինի. ձեր վառ անհատականությունը աչքի կզարնի, ձեր կողքով անտարբեր անցնել հնարավոր չի լինի: Դուք ձեր մասին հաճելի բաներ կլսեք, և ասվածը ճշմարտություն կլինի: Հազիվ թե օրը հարմար լինի կենտրոնացվածություն, կարգապահություն պահանջող գործերի համար: Դրանք ձեզ սովորականից արագ կհոգնեցնեն: Չեն բացառվում աննշան, բայց ցավալի սխալները: Հանգստացեք, շեղվեք միապաղաղությունից. այդ ամենը ձեզ օգուտ կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Շրջապատողների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, իսկ ահա ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի: Որոշ Աղեղնավորների ժամանակ է պետք գալու զգացմունքներից ու ցանկություններից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ինչն է իրենց համար իսկապես կարևոր: Դա անելուց հետո ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք: Կհաջողվի արագ գլուխ հանել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնց վրա երկար գլուխ եք կոտրել: Ձեր խորաթափանցության շնորհիվ դուք կկռահեք այն, ինչը ինչ-որ մեկը փորձում է ամեն կերպ թաքցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անսովոր գաղափարների, համարձակ ծրագրերի ու հանդիպումների ժամանակ է, որոնք զարմանալի ձևով կօգնեն մտածածն իրագործելու հարցում: Պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, բայց, միևնույնն է, հաջող կլինեն: Կարևոր կլինի նման իրավիճակներում խուճապի չմատնվելը: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ժամանակին կսկսեք գործել ու կհասնեք ձեր ուզածին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք կզգաք, որ ձեզ իսկապես սիրում ու գնահատում են: Հին տարաձայնությունները կմնան անցյալում, նորերի համար առիթներ չեն ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հրաշալի կլինի գործերում կարգուկանոն հաստատելու և այն ամենից գլուխ հանելու համար, ինչի համար ժամանակ չէր մնում: Առօրյա զբաղմունքները հոգնեցնող չեն թվա, բացի այդ, դրանց ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով չեք ձանձրանա: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը, կմտածեք՝ արդյոք չարժե նոր բան ստանձնել: Երեկոն հրաշալի կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ տնային գործերին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք կարևոր մի բան կլսեք, լավ խորհուրդներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել: Ամեն ինչ հաջող կդասավորվի. հասարակ որոշումները ճիշտ կլինեն, դուք չեք ուզենա բարդացնել ոչ ձեր, ոչ էլ շրջապատողների կյանքը, այնպես որ՝ նպատակին ամենակարճ ճանապարհով կգնաք: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և դուք այդ հնարավորությունը բաց չեք թողնի: Օրը հարմար կլինի նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ շատ պահանջկոտ մարդկանց վրա: Շատերը կհետաքրքրվեն ձեր գաղափարներով ու հաճույքով օգնություն կառաջարկեն դրանց իրագործման հարցում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|