Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2301 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում վիճել եք: Կհաջողվի վերականգնել հին կապերը: Հին ծանոթների հետ հանդիպումները շատ հաճելի կանցնեն, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին: Չեն բացառվում սիրային անակնկալները: Ավելի ուշ կգա ուսման ու ստեղծագործելու համար հարմար ժամանակը: Հրաշալի գաղափարներ կունենաք, շուտով հին ընկերները կօգնեն ձեզ կյանքի կոչել դրանք: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին չարժե վշտանալ մանրուքների պատճառով: Այո, այդ հատվածում ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ լավատեսություն պահպանեք ու արեք այն, ինչ մտածել եք: Ամեն ինչ կստացվի, բայց ոչ միանգամից: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատ բաների մասին կխոսեք, կքննարկեք ընդհանուր ծրագրերը, դրական հույզեր կստանաք: Լավ կանցնեն ուղևորությունները: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հազիվ թե թեթև ու անհոգ անցնի: Դուք շատ բան պիտի անեք, չի բացառվում՝ որոշ ժամանակ ստիպված լինեք նվիրել ուրիշների սխալներն ուղղելուն: Ձեր աջակցության կարիքը կզգան հին ծանոթները: Դուք կաշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն օգնության խնդրանքով: Հենց ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն լուրջ խնդիրները, արդարությունն էլ կվերականգնվի: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերի լուծման վրա: Կօգնի ինտուիցիան. նրա հուշումներին հետևելով՝ դուք ճիշտ կվարվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է շփումների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, առաջին հայացքից սերն էլ շատ հնարավոր է: Առօրյա գործերը ձանձրալի կթվան, կուզենաք նոր բան ստանձնել: Այսօր նման հնարավորություն կունենաք: Ընկերները կարող են անսովոր ու գրավիչ մի բան առաջարկել, չի բացառվում՝ ձեզ հրավիրեն զարմանալի վայրեր: Երեկոն հրաշալի կլինի ապագայի մասին մտածելու, գործողությունների ծրագիր կազմելու և այն մտերիմների հետ քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը բավական լավը կլինեն: Մտածած ամեն ինչ միանգամից իրագործել չի ստացվի, բայց մտածածն իրագործելու համար բարենպաստ պահն անպայման կգա: Լավ է չգերագնահատեք ձեր ուժերը: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել. հուսալի համախոհները ձեզ չեն խանգարի: Օրը հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու համար: Հեշտությամբ կպայմանավորվեք հարազատների հետ, որոշ Առյուծներ գլուխ կհանեն վերջին շրջանում բոլորին վշտացնող ընտանեկան խնդիրներից: Սիրելին ձեզ կզարմացնի հաճելի անակնկալով, որը երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կարևոր չէ, թե այսօր ինչով եք զբաղվելու. ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ կլուծեք հին խնդիրներն ու ձեզ համար նորերը չեք ստեղծի, գլուխ կհանեք կուտակված գործերից, պատասխաններ կգտնեք վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերին: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, զրույցի համար բազում թեմաներ կգտնվեն: Օգտակար կլինեն գործընկերների հետ ոչ ֆորմալ զրույցները: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Օրը հագեցած կլինի, երեկոյան մոտ կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Այդ հատվածի համար լավ է ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է: Արժե օգտվել աստղերի աջակցությունից լուրջ հարցերը լուծելու, կարևոր գործերից գլուխ հանելու, աշխարհը դեպի լավը փոխելու համար: Ձեր գաղափարները ոչ բոլորին փայլուն կթվան, բայց օգնել ցանկացողներ կլինեն: Դուք արագ կընկերանաք նման մարդկանց հետ ու միասին օգտակար բաներ կանեք բոլորի համար: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Մտերիմները ոգեշնչող նորություններ կհայտնեն կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ կես խոսքից կհասկանան նույնիսկ նրանք, ում հետ նախկինում լեզու գտնել ոչ մի կերպ չէր ստացվում: Հրաշալի օր է շրջապատողների հետ կարևոր բաների մասին պայմանավորվելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Կհաջողվի բանալի գտնել վաղուց ծագած խնդիրներին, դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները: Հավանական են անսպասելի նվերներ ու դրամական մուտքեր: Շատ Կարիճների հրաշալի նորություններ ու հետաքրքիր առաջարկներ են սպասվում: Օրը հարմար կլինի վնասակար սովորույթներից հրաժարվելու համար. դա անելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ հաճելի կդասավորվի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել եք: Հին ծանոթի հետ պատահական հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը, իսկ որոշ Աղեղնավորների նաև հետաքրքիր մտքեր կտա: Անսովոր, համարձակ գաղափարներ կհայտնվեն, որոնց դուք դեռ կվերադառնաք: Լավ է զբաղվեք տնային գործերով, որոնք ձանձրալի ու հոգնեցնող չեն թվա, մտերիմներն էլ հաճույքով կմիանան ձեզ: Կարող եք օգտակար իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնել: Ընտրության հարցում չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, շատ բան կհասցնեք, գլուխ կհանեք բարդ գործերից: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք առաջնահերթությունների մեջ որոշակիություն կմտցնեք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հաճելիորեն կզարմացնեն հեռվից ստացված նորությունները: Դրանց շնորհիվ դուք կդադարեք անհանգստանալ կարևոր գործերի ավարտի համար, կհասկանաք, որ աստղերը ձեր կողմից են ու ամեն ինչ հաջող կդասավորվի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք հարազատների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Հավանական է հանդիպում մի մարդու հետ, որին չէիք համարձակվում հիշեցնել ձեր մասին, չնայած՝ վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների հետ տարաձայնությունները կմնան անցյալում: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը մանր-մունր ընտանեկան խնդիրները լուծելու համար: Մի հուզվեք. դուք դրանցից արագ գլուխ կհանեք, լուրջ ջանքերի կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հագեցած օր է: Կուզենաք նախաձեռնող լինել, նոր գործ ստանձնել, կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումներն օգտակար կլինեն, իսկ ահա շրջապատողների տված խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի: Օրը հազիվ թե հարմար լինի ինչ-որ մեկի հետ ապրումներով կամ գաղտնիքներով կիսվելու համար: Ձեզ հազիվ թե ճիշտ հասկանան: Իսկ ահա ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին պատմել կարելի է և պետք է: Առաջին հերթին՝ դա իսկապես բոլորի համար հետաքրքիր կլինի: Երկրորդ՝ այդպես ձեր մասին կիմանան մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Եթե հաջողվի լավ տպավորություն թողնել, ապա մոտ ժամանակներս կարող եք հետաքրքիր առաջարկներ սպասել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|