Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2396 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մի շտապեք ստանձնել հատուկ կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերը: Առավոտյան դրանք հեշտ չեն տրվելու, իսկ ահա օրվա երկրորդ կեսին հաստատ գլուխ կհանեք դրանցից: Մինչև ճաշ չարժե նաև աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը ավելի ներդաշնակ կլինի: Պայմանները հաջող կդասավորվեն, դուք կանեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Ժամանակ կմնա ընկերների հետ շփվելու համար, և դա շատ հաճելի կլինի: Հավանական են ուրախ իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված հրաշալի նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք ստանձնել բարդ, մասշտաբային ու պատասխանատու գործերը: Առավոտյան կթվա, թե այսօր բացարձակապես ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է լինելու, բայց այդպես չի լինի: Աշխատեք ձեր գաղափարները քննադատորեն գնահատել, գտնել ծրագրերի թույլ կողմերը: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնք լավ գիտեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին դուք արժեքավոր տեղեկատվություն կստանաք, ավելի լավ կհասկանաք, թե ինչ է տեղի ունենում: Եվ հենց այդ ժամանակ էլ կգա վճռական գործողությունների համար հարմար պահը: Կարող եք նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում. ձեզ ընդառաջ կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հագեցած օր է սպասվում: Պատրաստ եղեք ձեր ճշմարտացիությունը պաշտպանել վեճերի ժամանակ. այսօր դա անելու կարիքը կլինի: Քննարկումները կարող են բուռն ու առաջին հայացքից ոչ կառուցողական անցնել, բայց ի վերջո օգտակար կլինեն: Չի բացառվում՝ ձեր ընդդիմախոսները պատահաբար կիսվեն տեղեկատվությամբ, որը կօգնի ճիշտ որոշում ընդունել: Այսօր սովորականից հաճախ պիտի խառնվեք ուրիշների գործերին, լուծեք մյուսների մեղքով առաջացած խնդիրները: Դուք կաշխատեք դա առավելագույնս նրբանկատ անել՝ ոչ ոքի մոտ բարկություն առաջ չբերելով, և շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ձեզ հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ են սպասվում: Դուք հեշտությամբ բարենպաստ տպավորություն կթողնեք, դուր կգաք մարդկանց: Շատերը միանգամից կուզենան ընկերանալ ձեզ հետ, ռոմանտիկ պատմության սկիզբն էլ չի բացառվում: Հմայքը պետք կգա աշխատանքային հարցերը լուծելիս: Եթե օգնության կարիք ունենաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեզ: Օրվա առաջին կեսը հարմար կլինի նոր գործերի համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի: Ավելի ուշ կգա առօրյա խնդիրները լուծելու, օգտակար գնումներ անելու համար հարմար ժամանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հետաքրքիր է լինելու: Օրը նոր հնարավորություններ կբացի, դուք էլ կփորձեք դրանից ոչ մեկը բաց չթողնել: Համարձակ ստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե դրանք ձեզ բարդ են թվում. արագ պարզ կդառնա՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին: Լավ գաղափարներ կունենաք: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կարելի է անհապաղ իրագործել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Օրը հարմար կլինի այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը բարդ չի լինի, ձեր ուժեղ կողմերն աննկատ չեն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձանձրանալու ժամանակ չեք ունենալու, պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, մեկը մյուսի հետևից լուծեք կարևոր հարցերը: Բայց չեք բողոքի, քանի որ դա ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները, դրանից կարող են ընկերական հարաբերություններ սկսվել, որոնք երկար կուրախացնեն ձեզ: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև անսովոր պատահարներ: Դրանք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին, տեսնել այն, ինչը նախկինում աննկատ է մնացել: Երեկոն հաճելի անակնկալների ժամանակ կլինի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի, բայց դուք կփորձեք: Բանն այն է, որ այսօր դուք նկատելի հաջողությունների հասնելու շանս ունեք, կարող եք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք, իրենք իրենց չեն լուծվի ո՛չ հին, ո՛չ նոր խնդիրները: Կարող եք հույս դնել հին համախոհների վրա. նրանք ձեր կողմից կլինեն անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Իսկ ահա նոր ծանոթների հետ լավ է զգոն լինել, հատկապես եթե նրանք փորձում են ձեզ ռիսկային միջոցառումների մեջ ներքաշել: Օրը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Կշեռքներին, ինչպես նաև դրական փոփոխություններ մտերիմ մարդու հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ցանկացած լուրջ հարց արժե քննարկել օրվա առաջին կեսին. հենց այդ հատվածում հեշտ կլինի շրջապատողներին հասկանալն ու հետաքրքրելը, նրանց հետ պայմանավորվելը: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Հետո կգա ինքնուրույն աշխատանքի համար հարմար ժամանակը: Պիտի լուծեք բարդ խնդիրները, և դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Երեկոն հրաշալի կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին մտորելու և որոշելու համար, թե ինչ եք անելու հետագայում: Հենց որոշակի ծրագրեր հայտնվեն, շատ Կարիճներ կվերագտնեն ինքնավստահությունն ու լավատեսությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե խոսքը լրիվ նոր գործերի ու առաջադրանքների մասին է: Առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել և այն, ինչ հասարակ է թվում, անելը դժվար կլինի: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում: Մինչև ճաշ լավ է խոշոր գործարքներ չկնքեք, կարևոր փաստաթղթեր չստորագրեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Չի բացառվում՝ այդ ժամանակահատվածը հետաքրքիր առաջարկներ բերի: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի գաղափարների օր է: Շրջապատողներին դրանք չափազանց համարձակ ու ռիսկային կթվան, իսկ դուք վստահ կլինեք, որ ամեն ինչից հրաշալի գլուխ եք հանելու և չեք սխալվի: Ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի, անպայման կհուշի՝ ինչպես է լավ գործել: Նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, կարևոր զրույցներ: Հնարավորություն կունենաք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Հենց դուք կկարողանաք բոլորին գոհացնող լուծում գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դուք նկատելի հաջողությունների կհասնեք, եթե դժվարություններից չվախենաք: Եթե ամեն ինչ միանգամից չստացվի, մի հանձնվեք, նոր փորձեր ձեռնարկեք, և դուք անպայման կստանաք այն, ինչին ձգտում էիք: Ձեր համառությունն անպայման դուր կգա շրջապատողներին, շատերը կհասկանան, որ կուզենային ձեզ իրենց համախոհների շարքում տեսնել: Օրը հրաշալի կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերների համար իմպրովիզացված երեկույթներ կազմակերպելու համար: Դուք ինքներդ հրաշալի ժամանակ կանցկացնեք, մյուսներին էլ կուրախացնեք: Բացի այդ, ոչ ֆորմալ միջավայրում հեշտ կլինի բոլորի համար կարևոր հարցերը քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եթե շատ բան պիտի անեք, կարող եք չկասկածել, որ ծրագրածից նույնիսկ ավելին եք հասցնելու անել: Դուք արագ գլուխ կհանեք բարդ գործերից, քանի որ կգտնեք անհրաժեշտ արդյունքն ստանալու ամենահասարակ եղանակը: Ձեզ բազմիցս պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ հետ կպահեք դրանցից: Բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կամ համարձակ ստեղծագործ ծրագրեր կունենաք: Ձեզ կուրախացնի նոր բան ստանձնելու հնարավորությունը, կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|