ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2127 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հագեցած ու գործերով լի կլինի, և դա ձեզ կուրախացնի: Կհաջողվի լուծել այն առաջադրանքները, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: Ամենայն հավանականությամբ դրանում կօգնեն հին ծանոթները. նրանց խորհուրդները շատ տեղին կլինեն: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Ուշադրություն դարձրեք նրան, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք քննարկել անցյալում ծագած հին խնդիրները, ոչ միանշանակ իրավիճակները: Դրանից հետո ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գումարի հետ կապված ցանկացած հարց արժե ինչպես հարկն է մտածել: Մի շտապեք ներդրումների ու գնումների հարցում. նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, կարող եք մի քանի տարբերակ քննարկել ու լավագույնն ընտրել:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք լավ գլուխ կհանեք առօրյա գործերից, արագ կհասկանաք՝ ինչպես լուծել նոր առաջադրանքները: Չի բացառվում աշխատավայրում նոր պարտականություններ հայտնվեն: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, քանի որ դրանից կարող է կախված լինել ձեր կարիերայի զարգացումը: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար. նրանք ուրախ կլինեն քննարկել ձեզ հետ վերջին օրերի իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շրջապատողները ձեզ հետ մեծ հույսեր կկապեն և դրանց համապատասխանելն այնքան էլ հեշտ չի լինի: Ամեն անգամ չարժե ուժասպառ լինել՝ հասնելու համար նրան, ինչը կարևոր է մեկ ուրիշ մարդու համար: Եթե հիշեք սեփական նպատակների ու հետաքրքրությունների մասին, ապա օրն ավելի արդյունավետ կանցնի:

Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Չի բացառվում՝ ստիպված լինեք խախտել հին պայմանավորվածությունները, և դա բոլորին չէ, որ դուր կգա: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու, կոնֆլիկտից խուսափելու և լավ հարաբերություններ պահպանելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի հատկապես օրվա առաջին կեսին: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել մանր-մունր պատահարներին, անհաջող զուգադիպություններին: Դա ձեզ կխանգարի կենտրոնանալ գործերի վրա, կշեղի ձեզ: Այդ իսկ պատճառով կարևոր բաներն ավելի ուշ ժամանակահատվածի համար ծրագրեք: Հույզերը հաղթահարելուց հետո դուք արագ կանեք այն ամենը, ինչ մտածել եք, և նույնիսկ ավելին:

Օրը հարմար կլինի հին ընկերոջ հետ հանդիպելու համար: Զրուցելու բան կունենաք: Չի բացառվում հրաշալի գաղափար հայտնվի, որը մոտ ժամանակներս կկարողանաք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հավանական են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով դժվար կլինի ժամանակին ավարտել սկսածը: Բացի այդ, կարող են խախտվել հին պայմանավորվածությունները: Դուք պիտի արագ փոխեք ծրագրերը, ոտքի վրա որոշումներ ընդունեք: Չնայած շուրջը խառնաշփոթ կիշխի՝ դուք հանգստություն կպահպանեք ու ամեն ինչ ճիշտ կանեք:

Օրվա առաջին կեսին ձեր ուշադրությունը նվիրված կլինի գործերին, իսկ ավելի ուշ մի փոքր շեղվելու, օրինակ՝ հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կլինի: Լավ կանցնի ռոմանտիկ հանդիպումը: Սիրահարված Առյուծներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ համար հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Ձեզ հաճախ սխալ կհասկանան և իրավիճակը պարզելու հնարավորություն կարող է չլինել: Սակայն վեճերից ու կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, քանի որ դուք ձեզ շատ նրբանկատ կպահեք, կկարողանաք հաշվի առնել յուրաքանչյուրի հետաքրքրությունները:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի ընթացիկ գործերին, իսկ երկրորդին նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները. նրանք կհուշեն, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Շատ Կույսերի հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք կարող եք գլուխ հանել նույնիսկ նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ եք համարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում: Աշխատեք խուսափել ոչ մի բանի մասին երկար զրույցներից ու անիմաստ վեճերից. դրանք շատ ժամանակ կխլեն, կխանգարեն կենտրոնանալուն: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց ավելի ուշ անպայման կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից:

Հավանական են մանր-մունր տնային թյուրիմացություններ: Խնդիրներ կծագեն, որոնց լուծման համար անսպասելի ծախսերի կարիք կլինի: Բայց խոսքն աննշան գումարի մասին կլինի, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անկախ նրանից, թե ինչ կծրագրեք այսօրվա համար, հիշեք, որ շտապելու կարիք չկա: Ձեզանից կշռադատված որոշումներ ու լավ մտածված գործողություններ են պահանջվելու: Այնպես որ՝ հույզերին մի տրվեք, պահի ազդեցության տակ ոչ մի բան մի նախաձեռնեք: Ձեր կողքին կհայտնվի մեկը, ում փորձին ու խելամտությանը կարող եք վստահել: Հենց նրան էլ արժե դիմել խորհրդի խնդրանքով:

Մտերիմների հետ շփումները շատ կուրախացնեն: Դուք կարող եք կիսվել նրանց հետ ցանկացած գաղափարով, պատմել ձեր ապրումների ու տագնապների մասին: Կասկած չկա, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր ցանկացած գործի արժե լուրջ վերաբերվել: Թեթևամիտ մոտեցումը կարող է տհաճություններով ավարտվել. դուք ռիսկի եք դիմում ինչ-որ կարևոր բան բաց թողնել, մոռանալ կամ իրար խառնել: Ցանկացած ֆինանսական օպերացիա զգուշություն է պահանջում, իսկ գնումների հարցում լավ է չշտապեք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ տարաձայնություններ հազիվ թե առաջանան, կհաջողվի պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին, որոշումներ ընդունել, որոնցից բոլորը գոհ կմնան: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հատկապես հաջող կդասավորվեն, եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուղիղ խոսեք ու վճռական գործեք: Այսօր դուք կարող եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, եթե ուզենաք, հաջողության կհասնեք կարևոր գործում, պատասխան կգտնեք այն հարցին, որի շուրջ երկար մտածել եք: Շրջապատողներին դուր կգա այն ոգևորվածությունը, որով նոր բան կստանձնեք: Դժվար չի լինի օգնականներ ու համախոհներ գտնելը:

Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ: Ձեզ չսիրահարվելը բարդ կլինի, քանի որ ձեր բնատուր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ ամենասառնասիրտ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Սակայն դուք այնպիսի փաստարկներ կբերեք, որ ձեր ճշմարտացիությունը կխոստովանեն նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսները: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները համախոհներ դառնան՝ հասկանալով, որ ձեզ հետ լավ է համագործակցել, այլ ոչ թե թշնամություն անել: Առաջատարի հատկանիշները դրսևորելու հնարավորություն կունենաք: Դուք կգտնեք ամենատարբեր մարդկանց միավորելու, նրանց ձեզ համար կարևոր բանով հետաքրքրելու ձևը:

Չեն բացառվում չծրագրված ծախսերը: Դրանք կարող են կապված լինել ընտանիքի աճող պահանջմունքների կամ պարզապես մտերիմներին ուրախացնելու, նրանց նվերներ անելու ձեր ցանկության հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հրաշալի կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ երկար ժամանակ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Այսօր դուք ուշադիր կլսեք իրար ու վերջապես փոխհասկացողության կհասնեք: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Չի բացառվում հին գործընկերները հիշեցնեն իրենց մասին ու ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ թե ինչպես պիտի պահեք ձեզ մտերիմների հետ, ինչ ձեռնարկեք, եթե չհաջողվի արագ ընդհանուր լեզու գտնել: Հնարավորություն կունենաք հաշտվել այն մարդու հետ, որի հետ դատարկ բանի պատճառով վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2127 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0