ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1649 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շատ բան պիտի անեք: Նոր առաջադրանքներ այնքան շատ կլինեն, որ միանգամից չեք հասկանա, թե որին է պետք անցնել առաջին հերթին: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնցով կկողմնորոշվեք՝ ինչից սկսել, իսկ ինչը՝ հետաձգել: Լավ է ինքնուրույն գործեք, շրջապատողներից ոչ օգնություն սպասեք, ոչ էլ պիտանի խորհուրդներ:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզում եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, փորձեք դա այսօր անել. ամենայն հավանականությամբ ձեզ ընդառաջ կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի: Բայց հուզումներից չեք կարողանա խուսափել, քանի որ դուք ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք, կարող եք սուր արձագանքել ցանկացած դատարկ բանի: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը. աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր սիրում են ձեզ հանել հավասարակշռությունից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, նոր հնարավորություններ կբացի: Հարմար ժամանակ է լինելու կարևոր, բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հոգսեր շատ կլինեն: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք շտապ հարցերը: Աշխատեք հանգստություն պահպանել: Ինչքան քիչ հուզվեք ու անհանգստանաք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի մի մարդու հետ հանդիպումով, որին կարոտել էիք: Չեն բացառվում հետաքրքիր հրավերները: Հնարավորություն կունենաք այցելել վայրեր, որոնց մասին շատ եք լսել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Օրը շատ լավ կդասավորվի, միայն նրա ամենասկզբում հնարավոր են որոշ տհաճ պահեր: Մանր-մունր դժվարությունների պատճառով մի անհանգստացեք. շուտով դրանք անցյալում կմնան: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Որոշ Խեցգետիններ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան, գործարքներ կկնքեն, որոնք նրանց նկատելի եկամուտներ կբերեն:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ձեր մտերիմների հետ կապված լավ նորություններ: Հաջողությամբ կլուծվեն ընտանեկան ունեցվածքի հետ կապված հարցերը: Երեկոն կուրախացնի սիրահարված Խեցգետիններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի համախոհներ փնտրելու համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեր գաղափարների իրագործման հարցում կուզենան օգնել բավական ազդեցիկ մարդիկ: Նրանց աջակցությամբ դուք կկարողանաք զինաթափել թշնամիներին, մրցակիցներին էլ հետևում թողնել:

Նկատելի հաջողությունների կհասնեն այն Առյուծները, որոնք այսօր կկենտրոնանան ուսման ու հետազոտական գործունեության վրա: Այնտեղ, որտեղ պետք է տեղեկատվություն հայթայթել, ձեզ հավասարը չի լինի: Դուք արագ կիրառում կգտնեք այսօր ստացված գիտելիքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն սկսեք կարևոր գործերից: Ինչքան շուտ դրանց անցնեք, այնքան հեշտ կլինի հաջողության հասնելը: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կույսերի հանդեպ, որոնք զբաղվում են ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերով: Բացի այդ, նշված հատվածը հարմար կլինի վերանորոգում սկսելու և դրա համար անհրաժեշտ բաները ձեռք բերելու համար:

Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ոչ այնքան նշանակալի, բայց հետաքրքիր առաջադրանքների լուծման վրա: Օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան: Այնպես որ դրանց իրագործման հարցում օգնականների երկար փնտրելու կարիք չի լինի: Այդ հատվածում սկսվող համագործակցությունը երկար ժամանակ կուրախացնի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին աշխատեք մանրուքների պատճառով չհուզվել ու չմտածել այն խնդիրների մասին, որոնք լուծել դեռ չեք կարող: Նշված հատվածը լավը կլինի օգտակար գործերի վրա կենտրոնանալու համար, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, որոնք հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսին պիտի զբաղվեք տնային գործերով: Չի բացառվում՝ խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ֆինանսական ծախսեր է պահանջելու: Հավանական են հանդիպումներ ընկերների հետ: Որոշ Կշեռքների հյուր կգան մարդիկ, որոնց նրանք շատ էին կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առանց կեղծ համեստության պատմեք ձեր հաջողությունների ու հաղթանակների մասին. այսօր շատերի համար օգտակար կլինի դրանց մասին իմանալը: Ձեր գիտելիքներին ու տաղանդներին ուշադրություն կդարձնեն բավական ազդեցիկ մարդիկ: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. այսօր նրանց համար շատ կարևոր կլինեն ձեր հասկացողությունն ու աջակցությունը: Չի բացառվում՝ ստիպված լինեք քննարկել բարդ հարցերը: Կարևոր կլինի դա հանգիստ ու կառուցողական անելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք ստանձնել լուրջ գործերը: Օրվա սկզբին դժվար կլինի մտքերը հավաքելը, ճիշտ տրամադրվելը: Բացի այդ, շրջապատողները կարող են շեղել ձեզ, անտեղի խորհուրդներ տալ կամ կիսվել կասկածելի տեղեկատվությամբ: Եզրակացություններ անելուց և որոշումներ ընդունելուց առաջ ամեն ինչ ստուգեք:

Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել աշխատանքի մեջ լարված պահերից: Հավանական են տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ, մասնագիտական վեճեր: Իսկ ահա մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների մասին կկարողանաք պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փորձեք հետևել ինտուիցիային, որի հուշումներն այսօր կօգնեն հասնել կարևոր նպատակներին, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն: Դրանք բարդ չեն թվա ձեզ: Եթե հնարամտություն ցուցաբերեք, ապա սպասվածից լավ արդյունքների կհասնեք:

Հավանական են դրամական մուտքեր: Այսօր ստացած գումարը հազիվ թե նշանակալի լինի: Բայց այն տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին ուրախացնել նվերներով: Երեկոն հաճելի լուր է խոստանում մի մարդուց, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե հասարակ ու անամպ լինի, բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Իրադարձությունների անհաջող ընթացքը չի ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին: Գործերին ձեր մոտեցումը շատերին դուր կգա, և անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք դատարկ բաների պատճառով չեք վիճի, արագ կպայմանավորվեք ընդհանուր ծրագրերի մասին: Երեկոն հարմար կլինի պասիվ հանգստի համար: Այդ հատվածի համար լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կուզենաք օրն ամենակարևոր գործերից սկսել: Հենց այդպես էլ արժե վարվել, քանի որ դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից: Կհաջողվի ժամանակին պիտանի տեղեկատվություն ստանալ, լավ խորհուրդների պակաս էլ չի լինի:

Ավելի ուշ շեղվելու, ինչ-որ հաճելի, թեկուզ ոչ այնքան օգտակար բանով զբաղվելու հնարավորություն կընձեռվի: Ձեզ դրանից մի զրկեք. օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ակտիվ հանգստի, ստեղծագործելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Նշված հատվածը հարմար կլինի նաև գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1649 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0