ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1761 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր գործնական հոտառությունն այսօր շատ սուր կլինի: Լսեք նրա հուշումները ֆինանսների հետ կապված հարցերում, և դուք սխալներ չեք անի: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, մեծացնել եկամուտները: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել այն առաջադրանքներից, որոնք շատերին փակուղու առաջ կկանգնեցնեին:

Օրը հարմար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերի սրտով կլինեն: Եթե դրանց իրագործման հարցում օգնության կարիք զգաք, անպայման կստանաք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին պատրանքներ մի կառուցեք ու դատարկ երազանքներով մի տարվեք: Այդ հատվածում կարևոր կլինի իրատես լինելը, սեփական ուժերն ու հնարավորությունները սթափ գնահատելը: Մի շտապեք խոստումներ տալ ու կապվել պարտավորություններով: Շատ բան, ինչը հիմա հասարակ է թվում, իրականում բարդ կլինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կանցնի: Այն հաջող զուգադիպություններ, հեռվից լավ նորություններ է խոստանում: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք, իսկ ահա տարաձայնությունների առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած օրը որոշ դժվարություններ կբերի, բայց այն բարդ անվանել չի կարելի: Օրը կուրախացնի նրանց, ովքեր լրիվ նոր բան կստանձնեն: Հեշտությամբ կհասնեք առաջին հաջողություններին, արագ կհամոզվեք, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Հավանական են կարևոր բացահայտումներ, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, ընտանեկան վեճերը: Դուք կաշխատեք կոնֆլիկտ թույլ չտալ, ժամանակին հարթել իրավիճակը, և դա ձեզ մոտ կստացվի: Եթե այսօր ուղևորության եք մեկնելու, պատրաստ եղեք ճանապարհին ձգձգումների, ցավալի պատահարների ու թյուրիմացությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է գաղափարներով կիսվելու, նոր ծրագրերի մասին պատմելու համար: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, և շատերը կուզենան օգնել ձեզ իրագործել մտածածը: Ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն և նույնիսկ սիրային պատմություն սկսվել:

Հաջող կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունը շատ Խեցգետինների համար օգտակար կլինի: Օրը բարենպաստ կլինի նաև պաշտոնական փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Երեկոն կուրախացնի նրանց, ովքեր վերջին ժամանակներս զբաղված էին կենցաղային խնդիրների լուծմամբ: Այդ խնդիրներն անցյալում կմնան, և դուք ձեզ ավելի ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Զգույշ եղեք: Այսօր հեշտությամբ ցավալի սխալներ կանեք, կտրվեք պրովոկացիաներին, կասեք կամ կանեք մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Արժե ընտրողաբար մոտենալ գործնական ու անձնական հարաբերություններին: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը:

Ձեզ հաճույքով կաջակցեն մտերիմները, որոնց կարող եք դիմել և՛ խորհուրդների, և՛ գործերում օգնության խնդրանքով: Հին ընկերները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կուրախացնեն հաճելի անակնկալներով: Երեկոն հրաշալի կլինի հին նախասիրության մասին հիշելու համար: Այն բազում վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հրաշալի կլինի ուսման, հետազոտական աշխատանքի, ինչպես նաև բարդ ու շատ կարևոր բաների մասին մտորելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն ուրիշները չեն նկատել ու ճիշտ եզրահանգումներ կանեք: Որոշ Կույսեր կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել վաղուց դրված նպատակներին հասնելու համար:

Մարդկանց հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի, և դա կօգնի աշխատանքի մեջ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնցից ձեզ համար կարևոր ընկերական կամ գործնական հարաբերություններ կսկսվեն: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ զրույցները լավ է հետաձգեք: Օրվա առաջին կեսը դրանց համար հարմար չի լինի, բացի այդ, ձեզ համար էլ լավ կլինի, եթե նորից ամեն ինչի մասին մտածեք, համոզիչ փաստարկներ գտնեք: Մինչև կեսօր ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է ուշադիր ստուգել, քանի որ վտանգ կա՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հին գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց մասին վերջերս զրույցներ շատ եք ունեցել: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի նախկինում բարդ թվացող բաներից գլուխ հանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական գործեք, դուք հաջողությունների հասնելու շանս ունեք: Հաջողությունը կուղեկցի մասնագիտական ոլորտի ձեր համարձակ նախաձեռնություններին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել սեփական եկամուտները կամ շահավետ գործարքներ կկնքեք: Նկատելիորեն կփոխվեն գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ աշխատում եք:

Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն սեփական, այլև ուրիշների գործերով, լուծեք այլ մարդկանց մեղքով առաջացած խնդիրները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով, այդ իսկ պատճառով երեկոյան կուզենաք հանգստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հագեցած կլինի և ապրումներ կբերի: Կենտրոնանալը դժվար կլինի: Շատ Աղեղնավորներ այսօր պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեն. ինչ-որ բաներ բաց չթողնելը, չմոռանալն ու իրար չխառնելը դժվար կլինի: Օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք իմացել: Հենց այդ տեղեկատվությունը կօգնի արագ կողմնորոշվել բարդ իրավիճակում:

Շրջապատողների հետ հրաշալի լեզու կգտնեք: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Երեկոն հաջող կդասավորվի սիրահարված Աղեղնավորների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Շտապելու կարիք չի լինի, դուք բավարար ժամանակ կունենաք ստեղծված իրավիճակը վերլուծելու, գործողությունների ծրագիր կազմելու համար: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթները կամ այնպիսի մարդիկ անեն, որոնց մասին ձեզ շատ բան է հայտնի, ապա կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում արժե ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, իսկ երկրորդին շրջապատողների հետ լեզու գտնելը կբարդանա: Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից, բայց բանը վեճին չի հասնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսովոր ու վառ կլինի: Լավ գաղափարներ շատ կունենաք և միանգամից կարող եք անցնել դրանց իրագործմանը: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Նոր համախոհները շուտով ձեր իսկական ընկերները կդառնան, որոնց հետ շփումները կուրախացնեն ձեզ:

Հավանական են անսպասելի ուղևորություններ, նաև զարմանալի հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կիմանաք ու ստացված ինֆորմացիայից ճիշտ եզրահանգումներ կկատարեք: Երեկոն ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վեճեր ու տարաձայնություններ այսօր սովորականից շատ կառաջանանան: Դրանց պատճառ կդառնա ցանկացած դատարկ բան: Նույնիսկ ամենահամոզիչ փաստարկներն ամեն անգամ չեն համոզի ձեր զրուցակիցներին: Սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ քիչ ժամանակ կանցնի, և նրանք, ովքեր ձեզ հետ համաձայն չէին, կփոխեն իրենց կարծիքը:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք նշանակալի չեն լինի, բայց թույլ կտան չծրագրված գնումներ անել, սիրելիին ուրախացնել հաճելի անակնկալով կամ ընտանիքի անդամների համար տոն կազմակերպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1761 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0