Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 7
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը լավ կդասավորվի, եթե եզրակացությունների հարցում չշտապեք, ոչ մի բան տաք գլխով չասեք ու չանեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, լավ մտածված քայլերն էլ ձեզ դեպի նպատակը կտանեն: Ամենահամառ Խոյերն այսօր կկարողանան հասնել նրան, ինչին վաղուց էին ձգտում:
Հավանական են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Օրը լավը կլինի պիտանի գնումներ անելու համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա, աշխատանքի համար պիտանի գործիքներ ձեռք բերել: Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ, հնարավորինս խուսափել տարաձայնություններից ու վեճերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումները ձեզ դեպի նպատակը կտանեն: Օրը բավական անհանգիստ կլինի և վառ իրադարձություններ կբերի: Դրանք ձեզ կուրախացնեն ու օգտակար կլինեն: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ հարաբերությունները վերջին ժամանակներս բարդացել էին: Կհաջողվի հանգիստ քննարկել բոլոր բարդ հարցերն ու ամեն ինչի մասին զրուցել:
Տանը հոգսեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում ստիպված լինեք զբաղվել փոքրիկ վերանորոգմամբ կամ որոշ ժամանակ ծախսել անպիտան իրերից ազատվելու վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք բարկանա կամ հուզվի: Հենց դա էլ թույլ կտա հարթել սուր անկյունները, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Հնարավոր են անսպասելի այցեր: Որոշ Երկվորյակներ պիտի շփվեն այն մարդկանց հետ, որոնց մասին վաղուց ոչ մի բան չեն լսել: Հին կապերը վերականգնելու շանս կլինի: Ինտուիցիան կհուշի՝ արժե արդյոք դա անել:
Այսօր դուք էներգիայով լի ու համառ կլինեք, չեք ուզենա սկսածը կիսատ թողնել, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Կկարողանաք հաջողության հասնել բարդ գործում: Դա կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դուք շատ բան կհասցնեք: Բարդ գործերը հետաձգել չեք ուզենա, արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ շուտով գլուխ եք հանելու դրանցից: Կօգնեն հին ծանոթները, ընկերները, որոնց դուք բազմիցս աջակցել եք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկը ձեզ կհուշի՝ ինչպես լուծել վաղուց բոլորին անհանգստացնող խնդիրը:
Օրը լավը կլինի գումարի մասին խոսելու, ֆինանսական հարցերը քննարկելու համար: Կարող եք նաև ապագա աշխատանքի մասին զրուցել, բայց միայն հանգիստ, չպարտադրող միջավայրում: Այդպես կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ շփումներն այսօր սովորականից մեծ համբերություն կպահանջեն: Բոլորը չէ, որ ձեզ ճիշտ կհասկանան, չի բացառվում ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել այն, ինչն ակնհայտ է թվում: Տեղի ունեցողին հումորով վերաբերվեք: Այդպես դուք ժամանակին կկարողանաք ամեն ինչ հարթել ու բարձրացնել բոլորի տրամադրությունը:
Մանր-մունր գործեր շատ կլինեն, ոչ բոլոր Առյուծներին կհաջողվի խուսափել խառնաշփոթից: Արժե զգույշ լինել գումարի հետ: Աշխատեք շատ չծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Հավանական են ուղևորություններ: Դրանք հաջող կանցնեն, եթե ճամփա գնաք մտերիմների հետ միասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաջող կդասավորվի, չնայած՝ նրա սկզբին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից ու շտապողականությունից: Այդ ժամանակահատվածը բավական բարդ կլինի նրանց համար, ովքեր հույս ունեին շատ բան հասցնել, բայց գերագնահատել էին իրենց ուժերը: Լավ է ևս մեկ անգամ որոշեք ձեր ծրագրերն ու առաջնահերթությունները, քան փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել:
Աշխատեք չշտապել ընտանեկան ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված հարցերում: Արժե խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Մտերիմների հետ շփումներն այսօր հաճելի կլինեն, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ու արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Բայց այդ հատվածում լավ է զբաղվեք մանր-մունր գործերով: Եթե մասշտաբային նախագիծ ստանձնեք, ապա ամենայն հավանականությամբ արագ կկորցնեք նրա հանդեպ հետաքրքրությունը: Խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել:
Օրվա երկրորդ կեսը պիտանի նորությունների և լուրերի ժամանակ կլինի, որոնց վաղուց էիք սպասում: Կհաջողվի որոշակիություն մտցնել ծրագրերում, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, մյուս մտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Այսօր դուք օգտակար բաներ կհասցնեք անել: Ճիշտ է, պիտի միաժամանակ մի քանի բարդ հարց լուծեք, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել: Դուք սկսածը կիսատ չեք թողնի՝ բախվելով դժվարությունների: Համառությունը թույլ կտա հասել նրան, ինչը դեռ մինչև վերջերս լրիվ անհնար էր թվում:
Բայց ձեզանից շատ բան մի պահանջեք: Ժամանակ գտեք հանգստի համար, շեղվեք հոգսերից: Օգտակար կլինի նոր վայրերում լինելը, լավ ընկերախմբով անծանոթ երթուղով զբոսնելը: Հաճելի ծանոթությունը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի, բայց հաճելի կանցնի: Հավանական են հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն, ինչպես նաև հետաքրքիր զրույցներ: Որոշ Աղեղնավորներ ուշադրություն կդարձնեն զարմանալի զուգադիպություններին, անսովոր պատահարներին, որոնք կօգնեն շատ բաների նորովի նայել:
Տանը հոգսեր շատ կլինեն: Ամենայն հավանականությամբ մտերիմներից մեկն այսօր ձեր օգնության կարիքը կունենա: Պատրաստ եղեք հետաձգել սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Եթե օրվա երկրորդ կեսի համար ուղևորություններ էիք ծրագրել, նկատի ունեցեք, որ դրանք սպասվածից ժամանակատար կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավական անհանգիստ կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրների լուծմամբ զբաղվելու համար: Որոշ Այծեղջյուրներ պիտի ուղղեն ուրիշների սխալները: Դա հեշտ չի լինի, բայց ի վերջո կստացվի:
Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Օրվա երկրորդ կեսը նվերներ, հաճելի անակնկալներ, դրամական մուտքեր է խոստանում: Այդ հատվածը լավը կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր որոշումներ ընդունելու համար: Կհաջողվի հանգիստ քննարկել ամեն ինչ ու այնպիսի եզրահանգման գալ, որի հետ բոլորը կհամաձայնեն: Եթե նոր ընդհանուր ծրագրեր հայտնվեն, ապա հեշտությամբ կպայմանավորվեք դրանց իրագործման շուրջ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի:
Օրվա առաջին կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի իսկ երկրորդը ավելի շատ վառ հույզեր կպարգևի: Այն հարմար կլինի հին նախասիրությանը վերադառնալու կամ ուժերը նոր բանում փորձելու համար: Անգործ նստել հաստատ չեք ուզենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Այսօր դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել: Բարդ թվացող գործերից կհաջողվի արագ գլուխ հանել: Առաջին հաղթանակները վստահություն կներշնչեն, որի կարիքը վերջին ժամանակներս ունեիք, և դուք կվճռեք մի բան, որին երկար ժամանակ է նախապատրաստվում էիք: Համարձակ քայլերը մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:
Օրը անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ է խոստանում, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները տարբերվում են ձերինից, և դա շատ օգտակար կլինի: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: