ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1657 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահանգիստ օրը չի լինելու, բայց այն ձեզ անպայման դուր կգա: Օրը հարմար կլինի լրիվ նոր գործ ստանձնելու համար: Հաջող զուգադիպությունները, անսպասելի իրադարձությունները ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հնարավոր է՝ հասկանաք, որ եկել է ծրագրերը փոխելու համար հարմար ժամանակը, և դուք ուրախ կլինեք դրա համար:

Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել աշխատանքի հետ կապված հարցերը: Դրանք լուծելը ավելի հեշտ է լինելու, քան մտածում եք: Որոշ Խոյեր խորհուրդներ կստանան, որոնց հետևելով կկարողանան մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը հենց առավոտվանից անցեք: Օրվա այդ հատվածում աստղերի աջակցությունը ուժեղ կլինի, և ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հավանական են անսպասելի նորություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի տնային գործերի վրա կենտրոնանալը, կենցաղային խնդիրներով զբաղվելը: Այստեղ ոչ մեծ ծախսերի կարիք կլինի, բայց դրանք զուր չեն լինի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ինչքան համարձակ ու անսովոր լինեն ձեր գաղափարները, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ դրանք դուր կգան շրջապատողներին: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք:

Աշխատանքի և բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Գործնական ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես կարելի է մեծացնել եկամուտները: Օրը հարմար կլինի պիտանի տեխնիկա, գործիքներ ու գրքեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են փոքրիկ թյուրիմացություններ ու ցավալի պատահարներ: Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով կմոռացվեն: Այդ իսկ պատճառով մի անհանգստացեք, պահպանեք լավատեսությունն ու սկսածը կիսատ մի թողեք, եթե ինչ-որ բան չստացվի: Եթե համառ լինեք, ապա հրաշալի արդյունքների կհասնեք նույնիսկ ամենաբարդ գործերում:

Ցանկալի չէ ֆինանսական հարցերը քննարկելը, որոնց պատճառով այսօր վեճեր շատ կլինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Այն կարող է նույնիսկ ինչ-ինչ դժվարություններ բերել, բայց դուք դրանք մենակ հաղթահարելու կարիք չեք ունենա: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել, և նրանց աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք ծագած խնդիրներից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ:

Լավ է կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան իրերից: Շատ Առյուծների դա կօգնի դրական տրամադրվել, իսկ ոմանց նաև նոր գաղափարներ կտա: Երեկոն անսպասելի այցեր, հին ծանոթների հետ հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ զգույշ վարվեք: Այսօր դուք ֆինանսական հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով վտանգ կա, որ դատարկ բաների վրա շատ կծախսեք, անօգուտ գնումներ կանեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին գործերին վերադառնալու համար, դուք գլուխ կհանեք նրանից, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում:

Շրջապատողների հետ հեշտ կլինի: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր տրամադրությունը հրաշալի կլինի, և դա կօգնի շատ խնդիրներ լուծելիս: Մտածածից հրաժարվել չեք ուզենա, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Դուք ժամանակին համառություն կդրսևորեք ու սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Այն, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները, լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

Օրը հարմար կլինի գնումների համար: Դուք բաց չեք թողնի պիտանի իրեր գնելու հնարավորությունը և դրանց համար պետք եղածից շատ չեք վճարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լսեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր հստակ ու օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից և ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Հաջող զուգադիպությունը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման վրա կենտրոնանալ անհապաղ կուզենաք:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում անսպասելի կիրառում կգտնեք ձեր տաղանդներին: Ավելի ուշ զվարճանքների, ընկերների հետ հանդիպումների, ուղևորությունների և զբոսանքների համար հրաշալի շրջան կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Այսօր դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք և տեղի ունեցողին ավելի սուր կարձագանքեք: Պահի ազդեցության տակ ավելորդ բաներ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ: Զուսպ եղեք և ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք, որ հույզերին չեք տրվել:

Աշխատեք շատ չհոգնել: Օրվա համար լավ է խոշոր ծրագրեր չկառուցեք. ինքներդ ձեզ փոքրիկ դադար թույլ տվեք, շեղվեք հոգսերից: Ընկերները կփորձեն ուրախացնել ձեզ, և դա նրանց մոտ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու ոգեշնչող նորություններով: Այն հարմար կլինի նոր բան ստանձնելու, բարդ ու կարևոր գործի վրա կենտրոնանալու համար: Եթե օգնության կարիք ունենաք, արագ այն կստանաք: Ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ ձեր կողքին շատ կլինեն:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարին վերաբերող հարցերում դուք կկարողանաք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն արագ ճիշտ որոշումներ ընդունել: Ընկերների խորհուրդները լավ է անուշադրության չմատնեք, եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հազիվ թե հարմար լինի կարևոր ու բարդ գործերի համար: Առաջին հերթին՝ կենտրոնանալը դժվար կլինի, երկրորդ՝ դուք ամենայն հավանականությամբ մինչև սկսածն ավարտելը կհասցնեք արդեն հոգնել: Բացի այդ, վտանգ կա, որ լրիվ անսպասելի պիտի անցնեք ուրիշների խնդիրների լուծմանը, և դա կխառնի ձեր ծրագրերը:

Որոշ ժամանակ կանցնի, և դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Որոշ Ջրհոսների այդ հատվածում իսկական բացահայտումներ են սպասվում: Կլինեն նաև առաջարկներ, որոնցից չեք ուզենա հրաժարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել և տեսածից ճիշտ եզրահանգումներ կանեք: Օրվա ընթացքում ստացած տեղեկատվությունը թույլ կտա խուսափել սխալներից, ավելորդ հուզումներից ու շտապողականությունից:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա ամեն անգամ տեղին չի լինի, բայց դուք չեք բարկանա, հանգստություն կպահպանեք: Շատ սուր անկյունները կհաջողվի հարթել պրովոկացիաներին չտրվելու ձեր ունակության շնորհիվ: Երեկոն հանգիստ կանցնի: Այն արժե անցկացնել ամենամտերիմների հետ. այդպես բոլորիդ տրամադրությունը կբարձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1657 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0