Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1743 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա հաջողության կհասնեք այն գործում, որը նախկինում համարյա անհույս է թվացել: Կարևոր կլինի հաջողության հանդեպ վստահությունը չկորցնելը, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Հավատացեք, որ ձեր ուժերի սահմաններում է այսօր ճանապարհին առաջ եկած դժվարությունները հաղթահարելը: Գործերում լավ է հենվեք փորձված համախոհների վրա. նրանք հուսախաբ չեն անի: Իսկ ահա անձնական հարաբերություններում փոփոխությունները կապված կլինեն նոր ծանոթների հետ, որոնք անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Հավանական է անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք չանհանգստանալ այն ամենի պատճառով, ինչի վրա հիմա չեք կարող ազդել: Օրվա սկզբից լավ է կենտրոնանաք ներկայումս ուշադրություն պահանջող պրակտիկ գործերի և առաջադրանքների վրա: Դա կօգնի խուսափել ավելորդ ապրումներից: Իսկ ստանձնած ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Այսօր լավ է հեռու մնաք նրանցից, ովքեր վշտացնում են ձեզ, ստիպում են ապրումներ ունենալ ու նյարդայնանալ: Իսկ ահա մտերիմների աջակցությունը հաստատ ավելորդ չի լինի: Երեկոն լավ նորություններ կբերի սիրահարված Ցուլերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ամեն ինչ չէ, որ միանգամից ձեր ուզածի նման կդասավորվի: Բայց եթե դուք համառ լինեք, ապա գլուխ կհանեք գործերից, կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք. այդպես ստիպված չեք լինի ժամանակ ծախսել երկար քննարկումների վրա, բացատրել այն, ինչը ակնհայտ է թվում: Ավելի ուշ շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա: Կարող եք կենտրոնանալ փաստաթղթերի հետ աշխատանքի, կազմակերպչական հարցերը լուծելու վրա. այստեղ լուրջ դժվարություններ չեն առաջանա: Հաջող կլինեն պետկազմակերպություններ այցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ստանձնեք բարդ գործերը, վերադարձեք նրան, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Այսօր պայմանները հաջող կդասավորվեն, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Անսովոր ու համարձակ գաղափարներ կհայտնվեն: Շրջապատողները հազիվ թե դրանք միանգամից ըստ արժանվույն գնահատեն, բայց ավելի ուշ կհասկանան, որ դուք իսկապես բացառիկ մի բան եք մտածել: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը: Օրվա առաջին կեսը հոգսեր ու լուծում պահանջող հարցեր կբերի, իսկ երկրորդն ավելի հեշտ կդասավորվի: Այն շատ Խեցգետինների լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին շատ կարևոր կլինի գործերի վրա կենտրոնանալն ու ոչ մի բանի վրա չշեղվելը: Այդ հատվածը հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել նրանց, ովքեր չեն վախենա դժվարություններից, համառ կլինեն, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Կպարզվի, որ դուք ավելի շատ համախոհներ ունեք, քան կարծում էիք: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պահանջվում, ֆինանսներն են. գումարի հետ կապված շտապողական որոշումներ մի ընդունեք: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհամոզեք նրանց ձեր ճշմարտացիության մեջ: Չի բացառվում, որ ոչ վաղ անցյալի մրցակիցները ձեր կողմն անցնեն: Հավանական են աշխատանքի և երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Օրվա երկրորդ կեսը կարող է ապրումներ բերել: Հուզական դաշտը կլարվի, այնպես որ՝ տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Սակայն դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, այդ իսկ պատճառով լուրջ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Սա լավագույն օրը չի լինելու բարդ ու պատասխանատու գործերի համար: Դժվար կլինի կենտրոնանալը, այդ իսկ պատճառով կարող եք ինչ-որ բան մոռանալ, իրար խառնել կամ աչքաթող անել: Եթե ձեր ամեն քայլը լավ մտածեք, ապա սխալներ չեք անի: Առավոտյան հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Նույնիսկ մտերիմները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Աշխատեք հանգստություն պահպանել ու պրովոկացիաներին չտրվել: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը սպասվածից հաջող կդասավորվի: Աստղերի աջակցությամբ արագ գլուխ կհանեք ծանոթ գործերից ու հաջողության կհասնեք լրիվ նոր բանում: Հավանական են հեռվից լավ նորություններ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը, այն մարդկանց հետ զրուցելը, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Սակայն հնարավոր են թյուրիմացություններ ու անհաջող զուգադիպություններ: Մի անհանգստացեք, քանի որ դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Մտերիմները ձեր կողքին կլինեն ու դժվար պահին կաջակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կենտրոնացեք աշխատանքի վրա: Նրանում այսօր կարող եք նկատելի հաջողությունների հասնել: Մենակ գործելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացի: Արժե զգույշ լինել գումարի հետ: Ավելի վաղ չծրագրված գործարքների և գնումների համար սա լավագույն օրը չի լինելու: Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դուք հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Դա վատ ժամանակ չի լինելու, սակայն ապրումներից ու հոգսերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի: Լավ է կենտրոնանաք օգտակար գործերի և այն առաջադրանքների լուծման վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե շրջապատողները դրանք ի սրտե տան: Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների նաև դրամական մուտքեր է խոստանում: Դրանք շատ տեղին կլինեն: Կուրախացնեն հին ընկերների և ձեզ ճանաչող ու սիրող մյուս մարդկանց հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե վերադառնալ այն գործերին, որոնցից ժամանակին գլուխ հանել չի ստացվել: Այս անգամ աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան լավ կդասավորվի, և դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Պիտանի տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր մի բան իմանալու շանս կա: Բայց ամեն ինչ պետք է ստուգել: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի խճճել ձեզ, մոլորության մեջ գցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարող են դժվարություններ առաջանալ, սակայն հաջողության հասնելու շանս անպայման կունենաք: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին գործելը: Շատ Ձկների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհաղթեն հին մրցակիցներին ու կկարողանան ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հաջող գնումներ ու շահավետ գործարքներ է խոստանում: Ցանկացած ֆինանսական հարց լուծելիս արժե լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես է պետք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|