Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1690 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ձեզ հագեցած ու անհանգիստ օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և դրանց թվում կլինեն բավական բարդերը: Ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել չեք կարողանա: Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Ձեզ համար դժվար կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն կազմելը, հասկանալը, թե ինչ է պետք սպասել նրանցից: Եզրակացությունների հարցում մի շտապեք, զգույշ եղեք, և դա կօգնի խուսափել ցավալի սխալներից: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա երեկոյան: Դուք կզգաք աստղերի աջակցությունը: Որոշ Խոյեր նախաձեռնող կլինեն անձնական հարաբերություններում և գոհ կմնան արդյունքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը գործերով հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Համառության ու հնարամտության շնորհիվ դուք սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք, հրաշալի արդյունքներ կարձանագրեք այնտեղ, որտեղ դրա հույսը ոչ ոք չուներ: Աննկատ չեն մնա ձեր մասնագիտական հաղթանակները: Հեշտությամբ գործընկերներ ու համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Կուրախացնեն հին ընկերների, ծանոթների հետ հանդիպումները, որոնցից վերջին ժամանակներս լուր չունեիք: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Դուք ձեզ ճիշտ կպահեք. բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի, նույնիսկ եթե ծրագրի համաձայն գործել չստացվի անսպասելի իրադարձությունների պատճառով: Դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, քան նախկինում, ոգևորությամբ կստանձնեք բարդ թվացող գործերը: Արագ առաջին հաջողություններին հասնելուց հետո կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Բոլորին գոհացնող լուծում կգտնվի: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, բարդ գործերում հաջողության կհասնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Խեցգետիններ նոր աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել ընտանեկան խնդիրներն ու կենցաղային հարցերը, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքի, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Շրջապատողները կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Դուք ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ կգտնեք: Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ հյուր գան հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքն ունեք: Հնարավոր են հաջող ուղևորություններ: Պայմանների փոփոխությունը օգուտ կտա ձեզ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ կբերի: Հնարավոր են նաև հետաքրքիր առաջարկներ, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դրանց պատճառով չեք անհանգստանա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես ամեն ինչից գլուխ հանեք: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Պարզ կդառնա՝ ինչ սպասել շրջապատողներից: Հնարավոր է՝ նոր համախոհներ գտնեք կամ վերականգնեք այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների և դժվարությունների անցնի, բայց լուրջ խնդիրներ այն չի բերի: Այս օրը հարմար կլինի ծանոթ գործերի, ընթացիկ խնդիրները լուծելու համար: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Այսօր Կշեռքներն իրենք նոր գաղափարներ չեն ունենա, բայց նշանի ներկայացուցիչներից շատերը ոգևորությամբ կմասնակցեն ուրիշների մտահղացումների իրագործմանը: Հնարավոր են ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված լավ նորություններ: Հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրը, որը վերջին ժամանակներս բոլորին էր վշտացնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը նոր գաղափարներ կբերի, և դուք կուզենաք անմիջապես կենտրոնանալ դրանց իրագործման վրա: Դուք չեք ուզենա հետևել ուրիշի օրինակին, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին գտնել, և դա ճիշտ որոշում կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի, ձեզ հանգստանալու և հոգսերից շեղվելու հնարավորություն կտա: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Պատրաստվեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն: Այսօր ձեզ հազիվ թե հաջողվի մեկ կոնկրետ, թեկուզ շատ կարևոր առաջադրանքի վրա կենտրոնանալ: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ուշադրություն ու աջակցություն կխնդրեն, երբեմն էլ՝ կպահանջեն: Դուք կաշխատեք դրան առավելագույնս հանգիստ արձագանքել և ոչ մեկի հետ չեք վիճի: Հետևեք ձեր հուզական վիճակին: Արժե օրվա համար հաճելի զբաղմունքներ ծրագրել, այնպես որ՝ մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Գնումները լավ է օրվա երկրորդ կեսին անեք: Ամենայն հավանականությամբ այդ դեպքում դրանք հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լուրջ խնդիրներ չի բերի, սակայն մթնոլորտը երբեմն բավական լարված կլինի: Դուք սովորականից սուր կարձագանքեք ցանկացած իրադարձության ու շատ բան սրտին մոտ կընդունեք: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ կոլեգաների, վեճեր՝ ղեկավարության հետ: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, ամեն ինչ կհաջողվի բավական արագ հարթել: Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հնարավոր են և՛ լավ նորություններ, և՛ հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ նկատելի առաջընթացի կհասնեք բարդ գործում: Լավ կանցնեն ինչպես ծրագրված, այնպես էլ լրիվ անսպասելի հանդիպումները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրվա երկրորդ կեսը նույնպես չի հիասթափեցնի: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս շատ եք մտորել ու գոհ կմնաք դրանցից: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հաջող զուգադիպություններ, հետաքրքիր առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է այնքան էլ հաջող չլինել: Անսպասելի դժվարություններ կառաջանան աշխատավայրում, չեն բացառվում ցավալի թյուրիմացությունները, սխալները, որոնք կորուստների կհանգեցնեն: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, արդեն օրվա կեսին ձեզ ավելի վստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Նշանակություն չունի՝ խոսքը աշխատանքի, թե անձնական գործերի մասին կլինի: Կհաջողվի խուսափել վեճերից, լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ընկերներին այցելելու կամ նրանց ձեզ հյուր կանչելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|