Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1729 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վճռական գործեք ու շատ բան կհասցնեք: Օրվա առաջին կեսը արդյունավետ կլինի: Դուք գլուխ կհանեք ավելի վաղ ծագած խնդիրներից ու արագ կհասնեք նոր նպատակներին: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանք ուժեղ տպավորություն կթողնեն նոր ծանոթների վրա. ձեզ անմիջապես կսկսեն վստահել: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելու համար: Յուրահատուկ ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ. դուք այդ մարդկանց կսկսեք ավելի լավ հասկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հազիվ թե կարողանաք արագ հաջողության հասնել, բայց եթե համառ լինեք, ապա ամեն ինչ կստացվի: Նպատակասլացությունը հատկապես կարևոր կլինի մասնագիտական ոլորտում: Եթե ինչ-որ գործ եք ստանձնում, հույս մի ունեցեք, որ ամեն ինչ միանգամից հաջող կդասավորվի: Դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Դուք շատ բաներ կքննարկեք մտերիմների հետ, կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Եթե նախկինում տարաձայնություններ են առաջացել, ապա հիմա կհաջողվի դրանք անցյալում թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է հին գործերին վերադառնալու համար: Այսօր դուք կկարողանաք հաջողությամբ ավարտել այն, ինչին նախկինում մեծ ուժեր եք նվիրել: Դուք ժամանակը դատարկ զրույցների վրա չեք վատնի, մանրուքներից էլ չեք կառչի: Կենտրոնացեք ամենակարևորի վրա և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Օրը հազիվ թե հարմար լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Լավ է պահի ազդեցության տակ ոչինչ չանեք, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները: Մտերիմների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա լարված պահերից կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Կարող են շեղել մանր-մունր թյուրիմացությունները, շատ ժամանակ կխլեն անօգուտ վեճերը: Սակայն իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, և շուտով շատ արդյունավետ շրջան կսկսվի: Օգտակար կլինի հին խնդիրներին վերադառնալը. ձեզ կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսածը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում ծանոթությունը, որից սիրային պատմություն կսկսվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե զգույշ լինել. սա ամենահասարակ օրերից չի լինելու: Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ, մանրուքների պատճառով չբարկանալ, հնարավորինս խուսափել թեժ վեճերից: Կարևոր հարցերը լավ է ինքնուրույն լուծեք, ոչ մեկից օգնություն չակնկալեք: Շատ Առյուծների համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Նշանի ներկայացուցիչները կստանան այն, եթե պատմեն իրենց անհանգստացնող բաների մասին: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման, փոքրիկ ընտանեկան տոնի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հագեցած ու հաջող կլինի: Անցեք նոր գործերին. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առանց դժվարության կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Համախոհներ կհայտնվեն, որոնց հետ միանգամից ընդհանուր լեզու կգտնեք ու շուտով կընկերանաք: Հաջող կլինեն գործնական բանակցությունները, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական տեսակետով էին հետաքրքրվում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք, հաջող գնումներն էլ չեն բացառվում: Երեկոն սիրահարված Կույսերին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսների մոտ ոչ մի լավ բան չի ստացվել: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կկարողանաք վերականգնել հին կապերը: Երեկոն հրաշալի կլինի ընկերների հետ զբոսնելու կամ ոչ մեծ ուղևորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի տաքացեք: Ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, ձեզ համար հեշտ չի լինի դրանցում կողմնորոշվելն ու ձեզ ճիշտ պահելը: Շատ Կարիճների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Իսկ ահա շրջապատողների խորհուրդներն ամենայն հավանականությամբ անօգուտ կլինեն: Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Գործարքներ կնքելուց, թանկ իրեր գնելուց առաջ երկար մտածեք: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար. դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք, շատ բաների շուրջ կպայմանավորվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ բարդ օր է սպասվում: Շատ բան պիտի հասցնեք, բայց ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչպես է պետք գործել: Քանի որ փորձված մեթոդները անարդյունավետ կլինեն, պատրաստ եղեք իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Աշխատեք խուսափել վեճերից: Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհամոզվեն, որ դուք ճիշտ եք եղել: Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործել. այդպես հաջողության հասնելը հեշտ կլինի: Հետո համագործակցության, համատեղ նախագծերին մասնակցելու համար բարենպաստ ժամանակ կգա: Շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Կարևոր կլինի ոչ մի տեղ չշտապելը, կշռադատված որոշումներ ընդունելը, նույնիսկ հեշտ ու ոչ այնքան կարևոր առաջադրանքներին լուրջ վերաբերվելը: Դուք արագ օգնություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից երկար ու արդյունավետ համագործակցություն կսկսվի: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը: Եթե ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ ձեզ ընկերակցեն, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հաջողության հասնելու համար պիտի համառություն դրսևորեք: Այսօր պայմանները կարող են այնքան էլ հաջող չդասավորվել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում: Բայց դուք չեք նահանջի խոչընդոտների առաջ, չեք հրաժարվի մտածածից: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել: Ջանքերը միավորելով՝ դուք գլուխ կհանեք իրավիճակից: Օրը անսովոր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնցից կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կնկատեք, որ շատ բան դեպի լավն է փոխվում: Պարզ կդառնա՝ ինչպես գլուխ հանել բարդ խնդիրներից, և դուք ժամանակը զուր չեք վատնի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, հանդիպել մարդկանց, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Եթե աջակցության կարիք ունենաք, այն անպայման կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|