Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1634 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նույնիսկ եթե օրը ինչ-ինչ դժվարություններ բերի, դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Իրականում խոսքը փոքրիկ թյուրիմացությունների մասին է, որոնցից արագ գլուխ կհանեք: Լավ է չշտապեք գնումների հարցում: Գումարը ոչ այնքան անհրաժեշտ բաների վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչու որոշ մարդկանց հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չի ստացվել: Հեշտությամբ կհաշտվեք այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ, որոշ Ցուլեր կծանոթանան ու միանգամից կընկերանան շատ հետաքրքիր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը. նոր հարաբերություններն արագ կզարգանան: Կուզենաք փոխել պայմանները, լինել նոր վայրերում: Դրա համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում հաջող գնումներ անելու շանս էլ կունենաք: Իսկ ահա բարդ, հոգնեցնող գործերը լավ է չստանձնեք: Ծանրաբեռնվածություն հիմա ձեզ պետք չէ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր շատերը կգնահատեն ձեր անկեղծությունը և ուղղախոսությունը: Կարող եք ասել այն, ինչ մտածում եք. հազիվ թե ինչ-որ մեկին ձեր խոսքերը վիրավորական թվան: Լավ կանցնեն հին ընկերների հետ հանդիպումները: Դուք հաճելի բաներ կլսեք ու կիմանաք մի բան, ինչը շուտով պետք կգա: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ակտիվ հանգստի, ուղևորությունների և զբոսանքների համար: Իսկ երկրորդին արժե մտածել այն գործերի մասին, որոնցով ծրագրում եք զբաղվել մոտ ժամանակներս: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հազիվ թե դժվարություններ ու խնդիրներ բերի, բայց դուք կարող եք ինքներդ դրանք ստեղծել, եթե ամեն դատարկ բանի համար հուզվեք ու անհանգստանաք մի բանի պատճառով, որի վրա ազդել չեք կարող: Օգտակար կլինի հոգսերից շեղվելը: Շատ Խեցգետինների դրանում կօգնեն ուղևորությունները: Հեռու գնալը պարտադիր չէ, հետաքրքիր վայրեր կարելի է նաև տան կողքին գտնել: Լավագույն օրը չի լինելու մասնագիտական ծրագրեր կառուցելու, գործերի մասին մտորելու համար: Դուք շատ բան հակված կլինեք մռայլ լույսի ներքո տեսնել: Լավ է ժամանակ անցկացնեք ընկերների կամ մտերիմների հետ: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրն անհանգիստ կանցնի: Խառնաշփոթը շատ կլինի օրվա առաջին կեսին: Նույնիսկ ամենաննշան իրադարձությունները կարող են կարևոր թվալ: Կուզենաք դրանք քննարկել մտերիմների հետ, բայց ընդհանուր կարծիքի գալ միանգամից չի հաջողվի: Շատ Առյուծներ ապրումներ կունենան նրա հետ կապված, որ ոչ ոք չի հասկացել ու չի աջակցել իրենց: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, երբ որ կենտրոնանաք օգտակար գործի վրա: Դա կարող է հասարակ մի բան լինել, կարևորը՝ արագ անհրաժեշտ արդյունք ստանալն է: Վատ չի տրվի ուսումը: Դա կնկատեն նույնիսկ նրանք, ովքեր իրենց նախկինում առանձնապես ուշիմ ու հետաքրքրասեր չեն համարել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Զբաղվեք այն գործերով, որոնց համար նախկինում ժամանակ չէիք գտնում: Այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, և շատ ժամանակ էլ չի պահանջվի: Չի բացառվում օգնության հասնեն մարդիկ, որոնք նախկինում ոչնչով ձեզ չեն աջակցել: Նրանք կարող են հուսալի համախոհներ դառնալ: Հավանական է հետագայում կրկին դիմեք նրանց օգնությանը: Փոքրիկ թյուրիմացություններից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց դուք դրանց պատճառով չեք անհանգստանա և կփորձեք գտնել իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Եվ դա ձեզ մոտ կստացվի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք շատ բաներում հաջողությունների կհասնեք, եթե լսեք ինտուիցիային: Հենց այն կհուշի, թե ինչպես է պետք գործել դժվարություններից խուսափելու և արագ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար: Շրջապատողներին համար դժվար կլինի հասկանալը, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ տարահամոզել ոչ ոք չի փորձի, իսկ ավելի ուշ ոմանք նույնիսկ կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն հարմար կլինի տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, իսկ մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անսովոր հանդիպումներ է խոստանում: Հնարավոր է ծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել, կամ էլ կրկին շփվեք մեկի հետ, ում հետ վաղուց կորցրեք էիք կապը: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Եթե օգնության կարիք ունենաք, հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեզ: Ուղևորությունները լավ կանցնեն, հատկապես եթե ձեզ ընկերակցի մտերիմներից մեկը: Վառ տպավորություններ կստանաք: Որոշ Կարիճների դրանք կօգնեն նորովի նայել այն ամենին, ինչն առաջ ակնհայտ է թվացել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը չարժե սկսել կարևոր հարցերի քննարկումից: Նրա առաջին կեսը ավելի հարմար կլինի հաճելի գործերով զբաղվելու, չպարտավորեցնող զրույցներ վարելու և զվարճանալու համար: Սպոնտան գնումներից լավ է հրաժարվեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն: Օրվա երկրորդ կեսը բացառապես արդյունավետ կանցնի: Եթե ինչ-ինչ գործեր վաղուց են ուշադրություն պահանջում, ապա արժե դրանցով այդ հատվածում զբաղվել: Դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, լուրջ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսպասելի լուրեր հեռվից: Դրանք ձեզ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք չծանրաբեռնվել: Նույնիսկ եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք և շատ բան պիտի արվի, փորձեք ժամանակ գտնել հանգստի համար: Կարևոր կլինի հոգսերից շեղվելն ու ուժերը վերականգնելը: Եթե դա հաջողվի, ապա ձեզ ավելի լավ կզգաք: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ: Մարդիկ, որոնց հետ միշտ էլ դժվար է եղել լեզու գտնելը, այսօր կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Լավ է ժամանակ անցկացնեք նրանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը, պատրաստ են հետաքրքիր մի բան առաջարկել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Այծեղջյուրներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեր սպասվածից շատ կլինեն, քանի որ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Որոշ Ջրհոսներ պիտի ուղղեն ուրիշների սխալները, օգնեն բարդ իրավիճակում հայտնվածներին: Սակայն ձեր ջանքերը զուր չեն անցնի, հենց դրանց շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի: Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Կարևոր չէ՝ կորոշեք ինչ-որ լուրջ բանի մասին խոսել, թե զրուցել դատարկ բաների մասին: Բոլոր դեպքերում ժամանակը հաճելի կանցնի: Նախկինում ձեզ վշտացնող տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ բերի կամ թույլ տա լուրջ հաղթանակներ տոնել: Բայց այն հաճելի կանցնի, եթե ամեն դատարկ բանի պատճառով չհուզվեք: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել. դուք կգտնեք և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հնարավոր են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմ մարդկանց հետ կապված լավ նորություններ: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել կամ այցելել ընկերներին. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են ոչ մեծ նվերներ, ուշադրության նշաններ ու ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|