Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1763 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Համառ եղեք, քանի որ այսօր առանց դրա հազիվ թե կարողանաք գործերում հաջողության հասնել: Հավանական են անսպասելի թյուրիմացություններ, ձգձգումներ, դժվարություններ, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Բայց դուք բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար: Այնպես որ՝ գործեք ու խոչընդոտների առաջ մի ընկրկեք: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նոր ծանոթների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, հների հետ էլ արագ ամեն բանի մասին կպայմանավորվեք: Հավանական են դրամական մուտքեր ու գործնական առաջարկներ, որոնք ընդունելով՝ կկարողանաք մեծացնել ձեր եկամուտները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք կզգաք, որ պատրաստ եք անցնել բարդ գործին, որը երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Եթե դժվարություններ առաջանան, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց հաղթահարմանը: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից՝ հեռու մնալ: Հաջող զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ ու լավ նորություններ շատ կլինեն: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնք ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը կուրախացնի: Սա հարմար շրջան է լինելու մանր-մունր խնդիրները լուծելու համար, որոնք վերջին ժամանակներս բարդացնում էին ձեր կյանքը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել: Եթե հետևեք նրա հուշումներին, ապա կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից ու արագ կհասնեք նպատակին: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի հատկապես այն Երկվորյակների համար, որոնք այն աշխատանքին կամ ուսմանը կնվիրեն: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, օգտակար բաներ կիմանաք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Օրը բավական հաջող կլինի, սակայն չարդարացված լավատեսությունը կարող է սխալների և տհաճությունների հանգեցնել: Աշխատեք պատրանքներ չկառուցել ու չշտապել: Մտածված որոշումները ամենայն հավանականությամբ ճիշտ կլինեն, իսկ հույզերի ազդեցության ըակ գործած արարքների համար շուտով կարող եք զղջալ: Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք ավելի լավ հասկանալ ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց: Շատ Խեցգետիններ կսկսեն ավելի լավ հասկանալ նաև նրանց, ում հետ առաջ հաշտ չէին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք արագ հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, եթե ձեր ձևով գործեք, այլ ոչ թե հետևեք ուրիշի օրինակին: Օրը հարմար կլինի նոր բան փորձելու, համարձակ գաղափարներն իրագործելու համար: Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընտանեկան գործերի վրա կենտրոնանալը, մտերիմների համար կարևոր հարցերը լուծելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ծրագրեր կառուցեք: Այսօր դուք կարող եք կարևոր ու խոշոր մի բան մտածել. կասկած չկա, որ նման մտահղացումները շուտով կարողանալու եք կյանքի կոչել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Հավանական են աշխատանքի, բիզնեսի կամ ուսման հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դա լավագույն ժամանակը չի լինելու կարևոր գործ ստանձնելու համար. դժվարությամբ կկենտրոնանաք, ցավալի սխալներ կարող եք թույլ տալ: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա կեսը թույլ կտա լուծել հին աշխատանքային խնդիրները, հաջողության հասնել կարևոր գործում: Երեկոն հաջող կլինի շատ Կշեռքների համար: Այդ հատվածում նշանի ներկայացուցիչներին հաճելի անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Լավ կանցնի այն մարդու հետ հանդիպումը, որին վաղուց եք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շտապելու կարիք չկա: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և որոշելու համար, թե ինչով այսօր կուզենայիք զբաղվել: Շրջապատողները հազիվ թե կարողանան ինչ-որ բան խորհուրդ տալ. նրանց հուշումներն ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Օրվա կեսին լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Եվ դուք կսկսեք գործել: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեզ հաճելի երեկո է սպասվում: Որոշ Կարիճներ լավ լուրեր կստանան, մյուսները կկարողանան հանդիպել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էին: Հնարավոր են անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց այն ձեզ դուր կգա: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, գլուխ հանել բարդ իրավիճակներից, լուծել այն հարցերը, որոնք մյուսները չեն կարողացել լուծել: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով. դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել: Օրվա երկրորդ կեսին լավ է շատ չհոգնեք: Այդ հատվածն օգտագործեք հանգստի համար բավական կլինի մի փոքր շեղվեք գործերից, որպեսզի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգաք: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Համբերությամբ զինվեք: Նույնիսկ ոչ բարդ գործերն այսօր կարող են սովորականից շատ ժամանակ պահանջել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի, անպայման կհասնեք ձեր ուզածին: Ձեր համառությունը շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումները կարող են անհաջող լինել: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների համար: Ընտանիքի անդամները հաճույքով կմիանան ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Ոչ բոլոր առաջադրանքները կարելի է այսօր լուծել, ինչ-որ բան հանգիստ կարող եք հետաձգել: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե կոնկրետ ինչն է հիմա ուշադրություն պահանջում: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ ընդհանրապես չէին հասկանում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Ձեզ շատ ժամանակ պետք չի գալու այնպիսի իրեր ընտրելու համար, որոնք երկար կուրախացնեն: Հնարավոր են նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է. հենց նման գործերում այսօր կկարողանաք հաջողության հասնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված գումարը, այն հիմար բաների վրա չեք ծախսի: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա, և դուք նրան չեք մերժի: Ձեր շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն հաճելի հանդիպում է խոստանում ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|