ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 25
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1718 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների և կարևոր բանակցությունների համար: Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան հասնել մասնագիտական նպատակներին, որոնց վաղուց էին ձգտում: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա առաջին կեսին կնքած գործարքները նկատելի եկամուտ կբերեն:

Օրը վատը չի լինի շփումների տեսանկյունից: Դուք արագ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում դրանով ընդհանրապես չէին հետաքրքրվում: Երեկոյի համար կարևոր գործեր լավ է չծրագրեք. ձեզ համար օգտակար կլինի մի փոքր հանգստանալն ու ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադրություն դարձրեք այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարներին: Սկզբում դրանք տարօրինակ կթվան, հնարավոր է՝ նաև իրականությունից հեռու, բայց մի քիչ ժամանակ կանցնի և պարզ կդառնա, թե ինչպես կարելի է կյանքի կոչել մտածածը: Հավանական են հեռվից լավ նորություններ: Չի բացառվում՝ դրանք ազդեն ձեր ծրագրերի վրա, և դուք ուրախ կլինեք դրա համար:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու և միապաղաղ հարցերը լուծելու համար: Ավելի ուշ կարող եք նոր բանի անցնել: Դուք գործին ստեղծագործաբար կմոտենաք, և դա կօգնի արագ հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենակարևոր բաներն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, քանի որ հենց այդ հատվածն է ամենաբարենպաստը լինելու: Չի բացառվում մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանաք, և հենց դրա շնորհիվ էլ սխալներ չեք անի, կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի այն գործերին վերադառնալը, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել: Այս անգամ ամեն ինչ կստացվի, և դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չանհանգստանաք, եթե հաջողության հասնել միանգամից չստացվի: Օրվա առաջին կեսին ինչ-որ բան կարող է անհաջող դասավորվել, և ձեր ոչ բոլոր ծրագրերը կկարողանաք իրագործել: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք համախոհներ կգտնեք, որոնց աջակցությամբ շատ բանի կհասնեք:

Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Հենց այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի կհեշտանա, մտերիմներին էլ ընդհանրապես կես խոսքից կհասկանաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին մտքերը հավաքելը դժվար կլինի: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, այդ իսկ պատճառով դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, ցանկացած մանրուք սրտին մոտ կընդունեք: Հազիվ թե կարողանաք հանգիստ քննարկել կարևոր հարցերը. լուրջ զրույցները լավ է գոնե մինչև երեկո հետաձգեք:

Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Հնարավոր են նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Հանգստությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն հաջողության հասնել, իրագործել ավելի վաղ մտածածը: Բարդ պահերին արժե հույս դնել այն մարդկանց վրա, որոնց լավ գիտեք: Հենց նրանք կօգնեն ամեն ինչից գլուխ հանել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարներ կբերի: Որոշ Կույսեր աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր ծրագրեր կունենան: Մտածածն իրագործելու հարցում լավ է չշտապեք. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Շտապողական որոշումները հազիվ թե ճիշտ լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպելու, համագործակցության պայմանները քննարկելու համար: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Ձեր գաղափարները ամենատարբեր մարդկանց դուր կգան: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Կնքված գործարքները շահույթ կբերեն:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Օրը հարմար կլինի նախաձեռնող լինելու, դեպի համակրելի մարդն առաջին քայլն անելու համար: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք չհոգնել, շատ չմտածել խնդիրների ու դժվարությունների մասին: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը, հետաքրքիր ու հաճելի մի բանով զբաղվելը: Չի բացառվում ընկերները անսովոր առաջարկներ անեն: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված ամեն հարցում: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հետ կապված որոշումներում, հատկապես եթե դրանք նշանակալի ծախսեր են պահանջում: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Կարիճներին, որոնք դրան ընդհանրապես չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, իսկ եթե նախաձեռնող լինեք, ապա հաջողության կհասնեք այն գործերում, որոնք նախկինում չեն ստացվել ձեզ մոտ: Օրվա առաջին կեսին հեշտ կլինի ինքնուրույն գործելը, իսկ ահա ավելի ուշ համախոհներ կգտնեք, որոնց վրա կարող եք հույս դնել:

Հետաքրքիր ու կարևոր զրույցներ շատ կլինեն: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց նախկինում ընդհանրապես չէիք հասկանում: Նրանք, ովքեր նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էին, վերջապես համաձայնության կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր գործերը երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը հաջող կլինի, հրաշալի կլինի նոր բան ստանձնելու և ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դրանք ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ չէին հասկանում ու չէին աջակցում ձեզ: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ, որոշ Ջրհոսներ նոր գործընկերներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարգապահություն, կազմակերպվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր կլինի կառուցողական տրամադրվելը: Սա ամենահասարակ օրը չի լինելու: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Կարևոր կլինի աննշան խնդիրների պատճառով ապրումներ չունենալը, այլ դրանց լուծման վրա կենտրոնանալը: Դուք շատ բաների ունակ կլինեք ու անպայման հաջողության կհասնեք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից:

Լավ կանցնեն և՛ աշխատանքային, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ են սպասում և ինչի են ձգտում շրջապատողները: Ինտուիցիան կհուշի՝ ում է պետք վստահել, իսկ ումից՝ հեռու մնալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1718 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0