Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1795 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է, որը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած տեղեկատվությունը: Հենց դրա շնորհիվ սխալներ թույլ չեք տա, արագ ճիշտ ընտրություն կկատարեք: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների և գործարքների համար հարմար պահն ավելի ուշ կգա: Հեշտ չի լինի հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Նույնիսկ մտերիմների հետ շփումներում հնարավոր են լարված պահեր: Բայց դուք կաշխատեք լիցքաթափել մթնոլորտը, լուրջ կոնֆլիկտներ ու թեժ վեճեր թույլ չեք տա, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն սկսեք նախկինում շատ բարդ թվացող գործերից: Աստղերը ձեզ կաջակցեն, և ամեն ինչ կդասավորվի հենց այնպես, ինչպես պետք է կամ նույնիսկ ավելի լավ: Անսպասելի նոր առաջադրանքներ կհայտնվեն, բայց դուք արագ կլուծեք դրանք: Հաջող գնումներ անելու և շահութաբեր գործարքներ կնքելու շանս կլինի: Օրվա երկրորդ կեսը կարևորի մասին մտածելու ժամանակ կլինի: Չի բացառվում տեղեկատվություն ստանաք, որը կօգնի նորովի նայել սովորական բաներին: Հավանական են անսովոր հանդիպումներ: Հաճելի ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շտապելու կարիք չկա: Օրը հաջող կդասավորվի, եթե շտապողական որոշումներ չընդունեք: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր բարդ ու պատասխանատու աշխատանքով են զբաղված ու ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան ձեզ, բայց լավ է ինտուիցիայի հուշումներին հետևեք. դրանք ավելի օգտակար կլինեն: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը ամեն անգամ հեշտ չի լինի: Ձեզ կարող են սխալ հասկանալ նույնիսկ նրանք, ում շատ լավ հայտնի են կյանքի հանդեպ ձեր հայացքները, գաղափարներն ու ծրագրերը: Լավ է երկար վեճեր չվարեք, այլ պարզապես մի փոքր սպասեք: Շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է բարդ ու կարևոր աշխատանքի, լուրջ հարցերը լուծելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, ճիշտ կգնահատեք և՛ իրավիճակը, և՛ ձեր ուժերը, և՛ դժվարությունները, որոնց կարող եք բախվել: Ձեր մասնագիտական ծրագրերը կհետաքրքրեն ազդեցիկ անձանց: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նրանց աջակցությունն էլ շատ տեղին կլինի: Աշխատեք չխառնել գործնական և անձնական հարաբերությունները: Չարժե աշխատանքային խնդիրները քննարկել այն մարդկանց հետ, որոնք չեն կարող օգնել դրանց լուծման հարցում: Երեկոն հարմար կլինի կարճատև ժամանցային ուղևորության համար, ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կարևոր հանդիպումներն ու լուրջ զրույցները մի հետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար, այդ հատվածում ցանկացածի հետ կարող եք պայմանավորվել: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Որոշ Առյուծներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն լուրջ խնդիրներ չի բերի, բայց մեծ հաջողություններ էլ չի խոստանում: Կարող եք այս հատվածը նվիրել ուսմանը. դուք արագ գլուխ կհանեք բարդ հարցերից, հեշտությամբ կմտապահեք նոր տեղեկատվությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Կթվա, թե բոլոր խնդիրները իրենք իրենց կլուծվեն, իսկ ձեզանից պահանջվում է միայն չխանգարել դրան: Բայց ամեն ինչ հակառակն է լինելու. պետք է ինչ-որ բան նախաձեռնել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Այնպես որ՝ սկսեք գործել: Ձեզ հաճույքով կօգնեն հին համախոհներն ու նոր ընկերները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ գործերի, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պետք է լավ տպավորություն թողնել: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք վրիպել են ուրիշների աչքից, այդ իսկ պատճառով սխալներ էլ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վատ օր չէ, բայց այն այնքան էլ արդյունավետ չի անցնի: Օրը հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու և վաղուց սկսածն ավարտելու համար: Օգտակար կլինի հին ծանոթների ու փորձված համախոհների հետ խորհրդակցելը: Նրանք ձեզ կհուշեն, թե ինչպես է լավ գործել: Օրվա առաջին կեսը հազիվ թե կարևոր լուրեր բերի, իսկ ահա երկրորդին դրանց պակասը չի լինի: Ստացված տեղեկատվությունը կօգնի ձեզ որոշել՝ դեպի ուր շարժվել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունն ամեն դատարկ բանից կփչանա: Աշխատեք պահի հույզերի տակ կարևոր որոշումներ չընդունել, ինքներդ ձեզ ամեն ինչ մտածելու համար ժամանակ տվեք: Արժե զգույշ լինել շփումներում, հատկապես այն մարդկանց հետ, որոնք ձեզ համար շատ թանկ են: Կտրուկ խոսքերը, վիրավորական նկատողությունը կարող են փչացնել հարաբերությունները: Օրը հարմար կլինի միապաղաղ հարցերը լուծելու, մանր-մունր գործերն ավարտելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, դիմել պետկազմակերպություններին: Այստեղ խնդիրներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը վառ ու հետաքրքիր կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, դժվարություններից չեք վախենա, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, անսովոր հանդիպումներ: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտ է ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելը: Կարող եք գործարքներ կնքել. ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել գումարը: Հաջող կլինեն նաև գնումները, և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել եք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Խառնաշփոթից խուսափել հազիվ թե հաջողվի, բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք: Նույնիսկ եթե միանգամից մի քանի գործեր ուշադրություն պահանջեն, լավ է չփորձեք բոլոր հարցերը միաժամանակ լուծել. վտանգ կա, որ ինչ-որ բան բաց թողնեք կամ խառնեք: Մի հրաժարվեք օգնությունից, եթե այն առաջարկեն ընկերները կամ հին համախոհները: Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ շփումների, անկաշկանդ մթնոլորտում հանդիպումների համար: Հնարավոր են մտերիմների հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե համբերությամբ զինվել: Օրվա իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, և հազիվ թե կարողանաք դրա վրա ինչ-որ կերպ ազդել: Շրջապատողները ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, այնպես որ՝ պատրաստվեք մի քանի անգամ բացատրել այն, ինչ հասարակ մի բան է թվում: Մնացած առումներով օրը հաջող կդասավորվի: Դուք լավ գլուխ կհանեք և՛ առօրյա, և՛ լրիվ նոր գործերից, քանի որ կփորձեք ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալ ու չեք բավարարվի մակերեսին դրված որոշումներով: Նոր ծանոթների վրա հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Զարմանալի չէ, որ ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մի շտապեք շրջապատողների հետ կիսվել բոլոր հարցերի հանդեպ ունեցած ձեր կարծիքով: Այսօր չմտածված խոսքերը կարող են ձեզ լրջորեն վնասել: Իսկ ահա ուրիշներին ուշադիր լսելը շատ օգտակար կլինի. կարող եք պատահաբար իմանալ այն, ինչ երկար ժամանակ փորձել են թաքցնել ձեզանից: Այսօր ստացած տեղեկատվությունը ձեզ մոտ ժամանակներս պետք կգա: Հավանական է՝ ստիպված լինեք զբաղվել բավական հոգնեցնող ու ոչ այնքան հետաքրքիր գործերով: Դրանցից վատ գլուխ չեք հանի, բայց դրանից հետո կուզենաք ցրվել ու շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կունենաք. ընկերները ձեզ հետաքրքիր տեղ կհրավիրեն կամ հյուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|