ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1762 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե առանց հուզումների անցնի: Ապրումների մեծ մասը կապված կլինի անձնական հարաբերությունների հետ: Այսօր դրանք ուզածի նման թեթև ու ներդաշնակ չեն լինի: Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից, ներողամիտ եղեք ձեզ համար թանկ մարդկանց թուլությունների հանդեպ: Միայն ձեզանից կախված կլինի, թե որքան արագ բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

Արժե հետաքրքիր ու օգտակար մի բանով զբաղվել: Նման գործերը կօգնեն դրական տրամադրվել, շատ բաների նորովի նայել: Չի բացառվում ոգեշնչվածության նոր աղբյուր գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբն անամպ չի անցնի: Այդ հատվածում հնարավոր են ցավալի պատահարներ, անհաջող զուգադիպություններ, ձգձգումներ գործերում: Որոշ Ցուլեր պիտի փոխեն ծրագրերը, ոտքի վրա որոշեն, թե ինչի վրա են հիմա կենտրոնանալու, իսկ ինչն են հետաձգելու: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն կուրախացնի հաճելի անակնկալներով: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Ձեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք անհնարինը չպահանջել ո՛չ ձեզանից, ո՛չ ուրիշներից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ կուզենաք միանգամից մի քանի գործից գլուխ հանել, հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Բայց եթե պայմաններն անհաջող դասավորվեն, լավ է պարզապես սպասեք բարենպաստ պահի: Այն շատ շուտով կգա:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք հին ծրագրերը: Այդ հատվածը հարմար կլինի ոչ ֆորմալ հանդիպումների, հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք անմիջապես լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին արժե զբաղվել հասարակ ու հետաքրքիր մի բանով, իսկ շրջապատողների հետ խոսել բացառապես հաճելի, դատարկ բաների մասին: Կարևոր գործերի և լուրջ հարցերը քննարկելու համար բարենպաստ պահը հետո կգա: Գնումների ու գործարքների հարցում էլ լավ է չշտապեք:

Օրվա երկրորդ կեսը վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ կբերի: Դուք կհասկանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ և ինչպես է պետք գործել, ում կարելի է վստահել, իսկ ումից է պետք հեռու մնալ: Այդ հատվածում առաջ եկած գաղափարները հաջող կլինեն: Շուտով կիրագործեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա համար ինչ էլ ծրագրեք, իմացեք, որ մտածածն իրագործելուն պետք է հնարավորինս շուտ անցնել: Առավոտը բացառապես բարենպաստ կլինի, դուք արագ գլուխ կհանեք գործերից, որոնք նախկինում շատ բարդ են թվացել: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք խուճապի չեք մատնվի, կփորձեք դրանցից առավելագույն օգուտ քաղել:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի: Բայց այդ հատվածում ձեզանից ավելի շատ համբերատարություն ու համառություն կպահանջվի անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Կարևորը մտածածը կիսատ չթողնելն է, եթե ինչ-որ բան չստացվի: Աստղերը ձեր կողմից կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հենց առավոտվանից օդային ամրոցներ մի կառուցեք: Օրվա առաջին կեսին շատ կարևոր կլինի իրատես լինելը, սեփական ուժերն ու ստեղծված իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելը: Այդ հատվածում առաջ եկած գաղափարները սկզբում հաջող կթվան: Բայց դրանց իրագործման հարցում շտապել չարժե, պետք է ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: 

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Շատ սովորական բաներ դուք նոր լույսի ներքո կտեսնեք: Զարմանալի զուգադիպություններն ու տարօրինակ հանդիպումները ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե զբաղվել նրանով, ինչը նախկինում բարդ է թվացել. հենց նման գործերում դուք հիմա հաջողության կհասնեք: Դուք ինքնուրույն կլուծեք այն առաջադրանքները, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու կարևոր նորություններ: Չի բացառվում ուզենաք փոխել ծրագրերը՝ տեսնելով նոր հեռանկարները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Նշված հատվածը հարմար կլինի մի մարդու հետ հաշտվելու համար, որի հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Տարօրինակ ու անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, ապրումների առիթներ կստեղծվեն: Բայց դուք հավասարակշռությունը չեք կորցնի, հույզերին չեք տրվի: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի. կլուծվեն խնդիրները, նոր հնարավորություններ կբացվեն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակը զուր չվատնելն ու արագ գործելը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համակրելի մարդն առաջին քայլն անելու համար: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ինչպես նաև հաճելի իրադարձություններ տանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե հարմար լինի օգտակար գործերի համար. մտքերը հավաքելը դժվար կլինի, շեղող հանգամանքներ շատ կլինեն: Կարևոր որոշումների հարցում մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գումարին վերաբերող հարցերում: Հավանական են զուր ծախսեր, անհաջող գործարքներ:

Առավոտյան շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, կարող է նույնիսկ թվալ, թե նրանք հատուկ հանում են ձեզ հավասարակշռությունից: Իսկ ահա օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Դա լավագույն ժամանակը չի լինելու լուրջ որոշումներ ընդունելու համար, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ համար: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, թյուրըմբռնում շրջապատողների հետ շփումներում: Աշխատեք դժվարությունները սրտին մոտ չընդունել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաճախ եք վիճել: Մարդիկ, որոնք ինչ-որ բանով ձեզ նեղացրել են, կուզենան քավել իրենց մեղքը, հարթել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան բարդ ու լուրջ գործերի համար: Ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելն ու պայմանները փոխելը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որը կրկին դրական հույզեր կպարգևի: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, եթե խնդիրները չքննարկեք:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Եթե օրվա սկզբին դժվարություններ առաջանանան, ապա ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից: Երեկոն բարենպաստ կլինի ուսման համար, դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Առաջին հաջողություններին արագ կհասնեք, առաջ գնալն էլ կհեշտանա: Չի բացառվում նոր համախոհներ գտնեք: Նրանց աջակցությամբ դուք սպասվածից ավելիին կհասնեք:

Դրական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին էլ ուժեղ կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ընտանեկան գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դրանք, ամենայն հավանականությամբ, հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1762 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0