Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1708 | 18:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կլինի նոր գաղափարները, վերջին ժամանակներս առաջ եկած ծրագրերը քննարկելու համար: Մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, կհուշեն, թե ինչպես է լավ գործել: Դուք կլսեք խորհուրդներն ու ցավալի սխալներ չեք անի: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հատկապես եթե դրանց կեսօրից անմիջապես հետո մեկնեք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ ուշադրություն պահանջող փոքրիկ կենցաղային խնդիրներ առաջանան: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, իսկ մտերիմները հաճույքով կօգնեն: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների ու տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Չանհանգստանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Սա ամենահասարակ օրը չի լինելու, բայց դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու նոր իրավիճակում խուճապի չմատնվելը: Անպայման պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Չի բացառվում՝ սպասվածից գրավիչ գործնական առաջարկներ ստանաք: Հնարավորություն կունենաք հարթել նախկինում լարված հարաբերությունները: Երեկոն հարմար կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հազիվ թե արդյունավետ անցնի: Հավանական են ձգձգումներ գործերում, մանր-մունր դժվարություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Դուք պիտի ինքնուրույն գործեք այնտեղ, որտեղ ինչ-որ մեկի աջակցության հույսն ունեիք: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Հաջողությունը ձեզ կուղեկցի: Աստղերի աջակցությամբ դուք գլուխ կհանեք բարդ գործերից: Պատասխաններ կգտնվեն վերջին ժամանակներս և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը վառ ու հագեցած կլինի: Վճռական գործեք ու շատ բանի կհասնեք: Արժե նախաձեռնող լինել գործերում: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, այդ իսկ պատճառով, եթե օգնականների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Նշված հատվածը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն ևս իր ձևով բարենպաստ կլինի: Ժամանակ անցկացրեք մտերիմների հետ. դա կուրախացնի և՛ ձեզ, և՛ նրանց, օգուտ կտա հարաբերություններին: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հասարակ չի լինի, բայց հաջող կանցնի: Այն հարմար կլինի լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել հաջողության հասելու համար: Հավանական են ծանոթություններ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացի: Ոչ բոլոր Առյուծները համբերություն կունենան սկսածն ավարտելու համար: Բայց եթե ջանքեր գործադրեք ու հասնեք անհրաժեշտ արդյունքին, ապա ավելի ուշ անպայման շնորհակալ կլինեք ձեզ դրա համար: Երեկոն հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում, ինչպես նաև ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետաքրքիր զրույցներ, ինչպես նաև հիշարժան, անսովոր հանդիպումներ շատ կլինեն: Դուք մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն կստանաք ու արագ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանից: Ամենանկատելի մասնագիտական հաջողություններին այսօր կհասնեն այն Կույսերը, որոնք կնախընտրեն նույնիսկ շատ բարդ հարցերը ինքնուրույն լուծել, ոչ մեկից օգնություն չսպասել: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Կարևոր չէ՝ որքան երկար ժամանակ չեք հանդիպել ու չեք խոսել իրար հետ. դուք հրաշալի լեզու կգտնեք իրար հետ, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Օրը հաջող կլինի նաև ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ստանձնեք բարդ առաջադրանքը կամ այն գործը, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք շատ բաներում հաջողության կհասնեք: Պետք կգա և՛ ավելի վաղ ձեռք բերած փորձը, և՛ ինտուիցիան, որի շնորհիվ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում: Շրջապատողների համար երբեմն բարդ կլինի ձեզ ճիշտ հասկանալը, սակայն կոնֆլիկտներից ու վեճերից կհաջողվի խուսափել: Դուք դատարկ բաների պատճառով չեք բարկանա, կպահպանեք հանգստությունն ու բարյացակամությունը: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց դա ձեզ դուր կգա: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ուրիշների սխալների պատճառով առաջացած խնդիրները: Բայց անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Դուք կնախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին և հենց դրա շնորհիվ էլ արագ կհասնեք ձեր նպատակին: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Այսօր ձեզ վրա լավ տպավորություն թողած ամեն մեկին չարժե վստահել: Կարևոր հարցերը լավ է քննարկեք ամենամտերիմների հետ: Հենց նրանցից աջակցություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի գաղափարների օր է: Դրանք կարող են լրիվ անսպասելի հայտնվել, և միանգամից պարզ կդառնա, որ դրանց իրագործմանը կարելի է անհապաղ անցնել: Շատերը կուզենան օգնել ձեզ, և ինտուիցիան անպայման կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, հեշտությամբ նոր տեղեկատվություն կմտապահեք: Այսօր ստացված գիտելիքները ձեզ մոտ ժամանակներս պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք. այսօր դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Գործերում արժե հույս դնել սեփական ուժերի վրա, չսպասել, որ ինչ-որ մեկն օգնության է շտապելու: Լավ է չհետաձգեք լուրջ հարցերի լուծումը: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան շատ բան կհասցնեք անել: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում կուզենաք հանգստանալ, շեղվել գործերից: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք այսօր ճշգրիտ ու ժամանակին կլինեն: Դրանց շնորհիվ ոչ միայն կհաղթահարեք բոլոր դժվարությունները, այլև հաջողության կհասնեք այն գործում, որը բոլորին համարյա անհույս էր թվում: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ: Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտան իրերից ազատվելու համար: Կարող եք նաև լուծել փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը, դիմել պետկազմակերպություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շտապելու կարիք չկա: Օրվա սկիզբը հազիվ թե թեթև ու անամպ լինի, այդ հատվածում ինչ-ինչ դժվարություններ կառաջանան: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, իսկ դուք կհետևեք դրանց: Օրը հարմար կլինի առօրյա գործերի և ընթացիկ առաջադրանքները լուծելու համար: Կուրախացնեն գործընկերների հետ շփումները, որոնք պիտանի տեղեկատվությամբ կամ լավ գաղափարներով կկիսվեն: Լավ կանցնեն ընկերական հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|