Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1792 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական հանդիպումների և աշխատանքի մասին զրույցների համար: Պատմեք ձեր գաղափարների մասին, ձեր ծրագրերը քննարկեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Չի բացառվում հուսալի համախոհներ ու օգնականներ գտնեք, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Գնումների ու գործարքների համար բարենպաստ կլինի օրվա կեսը: Այդ հատվածում հեշտությամբ գումարի հետ կապված ճիշտ որոշումներ կընդունեք: Երեկոյան մոտ կուզենաք շեղվել հոգսերից, զբաղվել հաճելի մի բանով: Նման հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ ուղևորությունների ժամանակ, դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե շտապել: Հենց օրվա սկզբին դուք հնարավորություն կունենաք հասնել նկատելի հաջողությունների, գլուխ հանել այն գործերից, որոնցում նախկինում հաջողության հասնել չէր ստացվում: Հնարավոր են պիտանի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, կարող եք ազդեցիկ համախոհներ գտնել: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Հանգստացեք. գործերում փոքրիկ դադարն էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նույնիսկ մի էլ փորձեք խուսափել վեճերից, քանի որ դա այսօր ձեզ չի հաջողվելու: Իսկ ահա դրանցից օգուտ քաղել հնարավոր է: Ուշադիր լսեք ձեր ընդդիմախոսներին. ամենայն հավանականությամբ նրանք ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բան կասեն: Եթե զրույցը կառուցողական վարեք, կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Չարժե թեթևամտորեն վերաբերվել ֆինանսական հարցերի լուծմանը: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, արժե ամեն ինչ լավ կշռադատել: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել. այստեղ ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բան դեպի լավը փոխելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Դա շատ բարենպաստ շրջան է լինելու, որը թույլ կտա շատ բանի հասնել: Բայց պետք է վճռական գործեք, մի կողմ վանեք բոլոր կասկածներն ու հաջողության հանդեպ վստահությունը մի կորցրեք: Կարող եք գնումներ անել ու գործարքներ կնքել: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու և ուսման համար: Դուք հետաքրքիր տեղեկատվություն կստանաք, կիմանաք մի բան, ինչը դեռ գաղտնիք կլինի ուրիշների համար: Հարմար ժամանակ է ապագայի հետ կապված որոշումներ ընդունելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերը, կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, իսկ հուզական դաշտը լարված կլինի: Դուք կարող եք սուր արձագանքել նույնիսկ աննշան պատահարներին, հուզվել մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Կգա լավ ծանոթ գործերի, ավելի վաղ սկսածն ավարտելու համար հարմար ժամանակը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. գնումների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին ծագած ոչ մեծ դժվարությունները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Այդ հատվածը հագեցած, բայց հետաքրքիր կանցնի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել: Հիշեք, որ ոչ բոլոր խնդիրներն արժե մենակ լուծել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել, այնպես որ՝ կարող եք դիմել նրանց: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումների շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը շատ արդյունավետ կանցկացնեք: Այդ հատվածը հարմար կլինի նոր ու անսովոր մի բան ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Մտածածն իրագործելու հարցում կուզենան օգնել և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Որոշ Կշեռքներ կկարողանան ստանալ այն աշխատանքը, որի մասին վաղուց էին երազում: Օրվա երկրորդ կեսը վատը չի լինի, սակայն այն ավելի հանգիստ կանցնի: Կարող եք գլուխ հանել մանր-մունր գործերից, որոնք վաղուց են ուշադրություն պահանջում: Այս հատվածը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների և մտերիմների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին հնարավոր տարաձայնությունների ու վեճերի պատճառով մի անհանգստացեք: Ամենայն հավանականությամբ հարաբերությունները շուտով կհարթվեն, կհաջողվի խուսափել փոխադարձ վիրավորանքներից ու դժգոհություններից: Այդ հատվածում լավ է գումարի հետ կապված որոշումներ չընդունեք, գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի ցանկացած աշխատանքային հարց լուծելու համար. դուք հրաշալի գլուխ կհանեք, այնպիսի դժվարություններ չեն առաջանա, որոնք չհաջողվի հաղթահարել: Երեկոն անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը կարող է անհանգիստ անցնել: Հնարավոր են դժվարություններ գործերում, փոքրիկ թյուրիմացություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի ու կիսատ չեք թողնի սկսածը: Մտածածը կհաջողվի իրագործել, եթե համառ լինեք: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, այստեղ կարող եք չվախենալ լուրջ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն սկսեք բարդ առաջադրանքների լուծումից: Առավոտյան դրանցից հրաշալի գլուխ կհանեք, կարող եք հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Դուք արագ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին ընկերների և ձեզ վաղուց ճանաչող մարդկանց հետ շփվելու համար: Կլուծվեն երկար ժամանակ ձեր մտերիմներին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք ոչ մեկի հետ չվիճել ու պրովոկացիաներին չտրվել: Եթե այսօր խաղաղասիրաբար տրամադրվեք, ապա կկարողանաք խուսափել լարված պահերից, լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ: Օրվա կեսը արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի բարդ ու պատասխանատու աշխատանքի, դժվար խնդիրները լուծելու համար: Ավելի ուշ հանգստանալու հնարավորություն կհայտնվի: Շատ Ջրհոսների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների համար: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մանրուքների պատճառով մի անհանգստացեք: Օրը հազիվ թե թեթև ու անամպ անցնի, բայց լուրջ խնդիրներ այն չի բերի: Այո, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սերն առաջին հայացքից: Գործերում հաջողությունների կկարողանան հասնել այն Ձկները, որոնք կկենտրոնանան գլխավորի վրա ու դատարկ բաների վրա չեն շեղվի: Օրը հարմար կլինի գործարքներ կնքելու համար, որոնք շահեկան կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|