ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1707 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ուշադիր լսեք ինտուիցիային: Նրա հուշումների շնորհիվ դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք, կորոշեք՝ դեպի ուր շարժվել: Ամեն անգամ պայմանները ձեր ուզածի նման չեն դասավորվի: Բայց դուք նախանձելի հնարամտություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին:

Կարևոր զրույցների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում բացարձակապես չեն հետաքրքրվել նրանով: Նախկինում լարված ու ձեր անհանգստացնող հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի, արդյունավետ օր է: Այն հարմար կլինի և՛ ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, և՛ նոր բան ստանձնելու համար: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, կհասցնեք շատ բան անել: Ամենակարևոր հարցերը լուծելիս ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նրանք լավ նորություններ կհայտնեն կամ հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Փոքրիկ դժվարություններ կառաջանան, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Նշված հատվածը հարմար կլինի նաև ռոմանտիկ ժամադրության, ընկերների հետ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանրուքներից մի կառչեք, աշխատեք թյուրիմացությունների և անսպասելի ծագած դժվարությունների պատճառով չանհանգստանալ: Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե պահպանեք լավատեսությունը, նախընտրեք գործել, այլ ոչ թե տեղում դոփել: Հավանական են անսպասելի բացահայտումներ, հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումներ անելու համար, որոնք հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները: Որոշ Երկվորյակներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Երեկոն արժե նվիրել պասիվ հանգստին, ինչի շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք պատրանքներ չկառուցել, իրատես լինել: Օրը հաջող կդասավորվի, եթե դուք նրանից մեծ ակնկալիքներ չունենաք: Առավոտը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները: Բացի այդ, նշված հատվածի համար կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք սպասվածից լավ կանցնեն:

Ավելի ուշ կգա ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ հանդիպումների համար հարմար ժամանակը: Կարող եք լուծել գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը. այդտեղ դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս անսովոր ու վառ օրը լավ գաղափարներ կբերի, հնարավորություններ կընձեռի, որոնք բաց թողնել չեք ուզենա: Այն հրաշալի կլինի գործերում, անձնական հարաբերություններում կամ ստեղծագործական կյանքում նախաձեռնող լինելու համար: Եթե օգնականների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

Միակ ոլորտը, որտեղ զգուշության կարիք կլինի, ֆինանսներն են: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում, քանի որ այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության, կարող եք շատ ծախսել դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե շատ բան եք ծրագրել, մտածածն իրագործելուն անցեք հենց առավոտվանից: Հենց օրվա առաջին կեսը հաջող կլինի, հարմար կլինի լուրջ գործերի ու կարևոր հանդիպումների համար: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե որքան հեռու կորոշեք մեկնել: Դուք ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեք, այլև շատ նոր բաներ կիմանաք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, և նման հնարավորություն կընձեռվի: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հասկացող մարդկանց հետ: Նման մարդկանց աջակցությամբ դուք ձեզ ավելի լավ կզգաք: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի: Դրանք իրագործելու հնարավորություն մոտ ժամանակներս կհայտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հրաշալի կլինի հին ընկերներին հանդիպելու և ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու համար: Հետաքրքիր ու կարևոր բանի մասին զրուցելու հնարավորություն կլինի, դուք հաճելիորեն կզարմանաք, թե որքան լավ են ձեզ հասկանում: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ:

Ավելի ուշ պիտի զբաղվեք մանր-մունր և ոչ այնքան կարևոր, բայց ուշադրություն պահանջող գործերով: Դրանք հոգնեցնող չեն թվա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կմնա ուսման և ձեզ միշտ ուրախացնող նախասիրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերը, մի քանի գործ միանգամից ստանձնել՝ առանց մտածելու, թե արդյոք կարողանալու եք դրանք ավարտին հասցնել: Ամեն անգամ պայմանները ձեր ուզածի նման չեն դասավորվի: Բայց հուսահատվել պետք չէ, քանի որ դուք ելք կգտնեք բարդ իրավիճակից, իսկ ամենալարված պահերին ձեզ կաջակցեն ընկերները:

Համարձակ ծրագրեր կառուցեք. դուք կկռահեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, կհասկանաք, թե ինչի եք կարողանալու հասնել մոտ ժամանակներս, իսկ ինչը միանգամից չի ստացվի: Երեկոն անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք օգտակար գործերից: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Նախկինում բարդ թվացող բաներից գլուխ հանելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Որոշ Աղեղնավորներ պիտանի մի բան իմանալու, օգտակար բան սովորելու հնարավորություն կունենան: Սովորածն ու իմացածը շուտով պետք կգան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին: Երեկոն հարմար կլինի հին ընկերներին հանդիպելու համար: Նրանց հետ զրույցները կոգեշնչեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարող է ձեզ տհաճ կերպով զարմացնել, փաստի առաջ կանգնեցնել: Անսպասելի իրադարձություններ տեղի կունենան, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու զբաղվեք այլ գործերով: Բայց դուք իրավիճակից արագ գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Այն կուրախացնի և՛ լավ նորություններով, և՛ զուգադիպություններով, որոնցից օգուտ կքաղեք: Դա հարմար ժամանակ է լինելու նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք լավի մասին մտածել և ուրախության առիթներ փնտրել: Օրվա ընթացքը մեծ մասամբ կախված կլինի ձեր լավատեսությունից: Այս հարցում կօգնեն մտերիմները. նրանց հետ շփումները ձեզ կուրախացնեն: Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք:

Օրը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ ու գործարքներ ծրագրել, մտերիմների հետ քննարկել ֆինանսական գործերը: Երեկոն բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Որոշ Ջրհոսներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե վճռականություն ու համառություն դրսևորել: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Ձկներ կհասկանան, թե ինչի վրա կուզենային կենտրոնանալ մոտ ժամանակներս ու կփոխեն իրենց ծրագրերը, որպեսզի դա հնարավոր դառնա:

Դիտողունակությունը, մանրուքներին ուշադրությունը թույլ կտան ձեզ խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Իսկ ինտուիցիան, որի հուշումները կլսեք, կօգնի հարթել մտերիմների հետ հարաբերությունները, անցյալում թողնել ձեզ վշտացնող տարաձայնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1707 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0