Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1745 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հագեցած կլինի, հազիվ թե ձեզ հաջողվի այն հանգիստ ու անհոգ անցկացնել: Ամենայն հավանականությամբ նոր առաջադրանքներ կլինեն, որոնք լուծում կպահանջեն, կլինեն նաև գործեր, որոնք հետաձգել չի լինի: Որոշ Խոյեր ստիպված են լինելու կտրուկ փոխել ծրագրերը, հետաձգել ուղևորություններն ու հանդիպումները ծագած խնդիրների լուծման վրա կենտրոնանալու համար: Բայց դուք բոլոր դեպքերում ընկերներին հանդիպելու, ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Դա կբարձրացնի տրամադրությունը, դուք ուրախ կլինեք գործերն ու ծրագրերը քննարկելու հնարավորության համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաշալի խորհուրդներ կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե շուտ արթնանալ, քանի որ առավոտը բարենպաստ կլինի: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Նախկինում բարդ թվացող գործերը դժվարություններ չեն առաջացնի: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճատով վեճեր քիչ չեն եղել, և այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի նախաձեռնող լինելու և նոր բան ստանձնելու համար: Այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Ցուլերին, ինչպես նաև նրանց, ովքեր կուզենային նոր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերությունների սկիզբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հակասական կլինի. որոշ գործերում հաջողակ կլինեք, և ամեն ինչ միանգամից լավ կդասավորվի, մյուսներում անսպասելի դժվարություններ կառաջանան: Կարևոր կլինի որոշումների և եզրահանգումների հարցում չշտապելն ու առաջին տպավորությանը չվստահելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Շուտով դուք իրավիճակից գլուխ կհանեք ու կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Սովորեք, տեղեկատվություն հավաքեք, վերլուծեք ուրիշի փորձը: Ամենն, ինչ այսօր կիմանաք, ձեզ շուտով պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դատարկ բաների պատճառով մի տագնապեք: Օրը հաջող կդասավորվի, իսկ նրա առաջին կեսին ծագած ոչ մեծ խնդիրներից դուք արագ գլուխ կհանեք: Հնարավորություն կունենաք մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալ, տեղեկատվություն ստանալ, որը թույլ կտա խուսափել սխալներից, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կարևոր ու ճիշտ որոշումների ժամանակ կլինի: Շատ Խեցգետիններ կհասկանան, թե ինչ է պետք անել, որպեսզի իրենց կյանքն ավելի հանգիստ ու հաճելի դառնա: Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանը ինքնուրույն անցեք: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին արագ պայմանավորվել հազիվ թե ստացվի, իսկ ահա տարաձայնությունները շատ հավանական են: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի շրջապատողները ճիշտ գնահատեն ձեր գաղափարները, հասկանան, որ դրանք իսկապես արժե կյանքի կոչել: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, ինչպես նաև հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Աշխատեք ստեղծագործաբար մոտենալ ստանձնած ցանկացած գործի. այդպես հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պատրաստ եղեք համառություն դրսևորել. առանց դրա այսօր հաջողության հասնել չի ստացվի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը: Դրանում հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց լավ գիտեք: Չի բացառվում՝ ընդհանուր գործից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվի: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Եթե ձեզ ընկերակցեն հին ծանոթները, դուք ճանապարհին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կհայտնի մի մարդ, որից նման բան չէիք սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր առաջ եկած գաղափարներն արժե հնարավորինս արագ կյանքի կոչել: Օրը նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էիք երազում: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Կհաջողվի տեղեկատվություն ստանալ, որը կազդի ձեր գործնական ծրագրերի վրա: Չի բացառվում՝ հասկանաք, որ եկել է ձեր առջև նոր մասնագիտական նպատակներ դնելու ժամանակը: Հավանական են աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հրաշալի օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ նախկինում շատ անհանգստացրած հարցերը լուծելու համար: Կհեշտանան այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ ընդհանուր լեզու չէիք գտնում: Անցյալում կմնան տարաձայնությունները, որոնք խանգարում էին համատեղ գործողություններին: Օրը հարմար կլինի գնումների համար. դուք գումարը զուր չեք ծախսի, պիտանի իրեր կընտրեք: Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից: Ներդաշնակ կլինեն ռոմանտիկ հարաբերությունները: Որոշ Կարիճներ առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի նոր գործեր ստանձնելու կամ համարձակ ծրագրերն իրագործելու համար: Ամեն ինչ չէ, որ այդ հատվածում ուզածի նման կստացվի: Բայց մտածածից հրաժարվելու կարիք չկա, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, և հենց այդ ժամանակ էլ դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհասկանաք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Օգտակար կլինի ընտանեկան ծրագրերը քննարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը չարժե սկսել կարևոր գործերից: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և լուրջ տրամադրվելու համար: Բացի այդ, շրջապատողները կարող են շեղել ձեզ անտեղի խորհուրդներով: Գումարի և ունեցվածքի հետ կապված ցանկացած խնդրի լուծում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու, կուտակված խնդիրները լուծելու համար: Ժամանակ կմնա ընկերների հետ հանդիպելու կամ սիրային ժամադրության համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անսպասելի իրադարձությունը կամ օրվա սկզբին ստացված կարևոր լուրը կարող է ստիպել ձեզ փոխել ծրագրերը: Դժվար կլինի խառնաշփոթից ու շտապողականությունից խուսափելը, սակայն դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու տաք գլխով ոչինչ չեք ասի և չեք անի: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կկարողանաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք, ընկերներին պատմել ձեր ապրումների մասին, մտերիմների հետ քննարկել վերջին նորությունները: Նշված հատածը հարմար կլինի նաև կահույք, կենցաղային տեխնիկա, տան համար պիտանի իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Դա այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ շրջապատողները կարող են հատուկ փորձել ձեր համբերությունը: Բայց եթե դուք պրովոկացիաներին չտրվեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Կհեշտանա այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում: Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Տնային գործերը հոգնեցնող չեն լինի, դուք դրանց ստեղծագործաբար կմոտենաք: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հանդիպելու համար շատ ուրախ կլինեք: Հավանական են անսպասելի նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|