Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1749 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Որոշ Խոյեր կհանդիպեն հին ընկերներին, որոնց վերջին ժամանակներս շատ էին կարոտում: Կարող եք ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն: Աշխատեք հետևել ձեր մշտական գրաֆիկին, երկար ժամանակով մի հետաձգեք ուշադրություն պահանջող գործերը: Եթե ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք, ապա կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները: Կարևոր մասնագիտական նպատակներին հասնելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Կարող են սրվել հին տարաձայնությունները, չեն բացառվում կոնֆլիկտները դատարկ բաների պատճառով, վեճերը: Արժե ընտրողաբար վերաբերվել գործնական կապերին: Չարժե վստահել նրանց, ովքեր չափազանց շատ բան են խոստանում կամ փորձում են ձեզ ներգրավել կասկածելի մտահղացումների մեջ: Ցավոք, նման մարդիկ այսօր շատ կլինեն: Օգտակար կլինի ուսման, աշխատանքի կամ այլ օգտակար գործերի վրա կենտրոնանալը: Ձեզ համար հեշտ կլինի երևակայություն, ստեղծագործ մոտեցում և իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում հաջողության հասնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Ձեզ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք նշանակալի առաջընթացի կհասնեք գործերում: Զգուշություն է պահանջվելու միայն ֆինանսական հարցերի լուծման մեջ: Այստեղ թեթևամտության ցանկացած դրսևորում կարող է դժվարությունների և սխալների հանգեցնել: Լավ է չշտապեք գնումների և ներդրումների հետ կապված որոշումներում: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտը կարող է բավական լարված լինել, իսկ ամենատպավորվող Խեցգետինների տրամադրությունը հաճախ կփոխվի: Աշխատեք չանհանգստանալ այնպիսի բաների պատճառով, որոնց վրա հիմա ի զօրու չեք ազդել: Լավ է կենտրոնանաք պրակտիկ առաջադրանքների լուծման և կոնկրետ ձեզ համար կարևոր գործերի բարեհաջող ավարտի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու և լուրջ զրույցների համար: Չի բացառվում՝ այդ հատվածում գտնեք ընտանեկան խնդիրները լուծելու, բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը համառություն է պահանջելու: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի: Բայց եթե սկսածը կիսատ չթողնեք, ապա անպայման հաջողության կհասնեք շատ, այդ թվում՝ բարդ գործերում: Առավոտյան արժե զգույշ լինել ֆինանսական հարցերի լուծման հարցում, փոխարենը հետո գործարքների և գնումների համար հարմար ժամանակ կգա: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, երբեմն կնյարդայնացնեն: Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել, բացասական հույզերին չտրվել: Դա թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր ձեզ շատ պետք կգա ստացված ցանկացած ինֆորմացիա ստուգելու սովորությունը: Վտանգ կա, որ ինչ-որ մեկն անկախ իր կամքից մոլորության մեջ կգցի կամ կփորձի խաբել: Սակայն դուք որոշումներ չեք ընդունի, քանի դեռ ինքնուրույն ամեն ինչից գլուխ չեք հանել, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի: Հրաշալի օր կանցկացնեն այն Կույսերը, որոնք կորոշեն կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա և ուշադրություն հատկացնել մտերիմներին: Նրանց շատ հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում նվերներն ու ոչ մեծ դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, եզրահանգումների հարցում չեք շտապի, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, ընկերների կամ հին ծանոթների հետ քննարկել մտածածն իրագործելու եղանակները: Դուք անպայման հրաշալի խորհուրդներ կստանաք: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա դա առանց դժվարության կանեք: Ամենատպավորվող Կշեռքները հնարավոր է վայրկենապես, առաջին հայացից սիրահարվեն նոր ծանոթին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լուրջ տրամադրվելը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ կուզենաք հետաձգել գործերը և պարզապես մի փոքր հանգստանալ: Բայց դրա համար պայմանները ամենալավը չեն լինի, այնպես որ՝ մի ծուլացեք ու սկսեք հնարավորինս շուտ գործել: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին, որպեսզի ուղղեք դրանց լուծման ընթացքում թույլ տված սխալները: Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի նաև ընկերներին հանդիպելու, ընտանեկան միջոցառման, ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ վեճերից, որոնց հետ ձեզ գործնական հարաբերությունները, կարևոր պայմանավորվածություններն են կապում: Մի քանի չմտածված խոսքերն էլ կարող են լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալը, ինչը կխանգարի հետագա համատեղ աշխատանքին: Լավ է հարթեք սուր անկյունները, հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը: Կենտրոնացեք այն գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել. այստեղ անպայման հրաշալի արդյունքների կհասնեք: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնցից մեկը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք նախկինում դժվարությամբ են տրվել: Հաջողությամբ կլուծվեն երկար ժամանակ ձեզ ու ձեր համախոհներին հանգիստ չտվող հարցերը: Լավ կանցնեն ամենաբարձր մակարդակով գործնական հանդիպումները: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են ու նկատում են ուրիշների աննշան թերություններն անգամ: Հավանական են լավ նորություններ հեռվից, հետաքրքիր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերներին, որոնք անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը ապրումներ ու հուզումներ կբերի: Շատ Ջրհոսների այն հոգնեցնող կթվա, քանի որ նրանք ստիպված են լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, զբաղվել և՛ իրենց, և՛ ուրիշների գործերով: Բայց ջանքերը զուր չեն անցնի, և դուք անպայման գոհ կմնաք ստացված արդյունքներից: Հավանական են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ե՛վ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերն իրատեսորեն գնահատելը դժվար կլինի: Պատրանքները կարող են շատ գրավիչ ու նույնքան վտանգավոր լինել: Սակայն եթե հասկանաք, թե ինչ խնդիրներ իրականում կարող եք այսօր լուծել ու կենտրոնանաք դրանց վրա, ապա օրը շատ արդյունավետ կանցնի: Հեշտ չի լինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը, հատկապես՝ օրվա սկզբին: Բայց բնատուր նրբանկատությունը կօգնի ձեզ հարթել բոլոր սուր անկյունները, մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր այնքան էլ բարյացակամորեն չեն տրամադրված: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|