Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 6
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է շփումների համար: Կարող եք քննարկել բարդ թեմաները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերը, արագ կպայմանավորվեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
Հավանական են դրամական մուտքեր: Անհանգստություն պատճառող ֆինանսական հարցերը ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն: Հաջող գնումներ անելու, մտերիմների համար նվերներ ընտրելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կանցնի: Հնարավորություն կունենաք այցելել վայրեր, որոնց մասին շատ եք լսել, մասնակցել անսովոր միջոցառումների, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքները ձեզ բազմիցս օգտակար կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք մտերիմներից մեկի հետ միասին:
Աշխատեք չհոգնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի ուշադրության կենտրոնացվածություն կամ լուրջ ֆիզիկական ջանքեր պահանջող զբաղմունքների համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, դուք հետաքրքիր բաներ կլսեք նրանցից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի տաքացեք ու դատարկ բաների պատճառով մի տագնապեք: Օրվա առաջին կեսին հուզական դաշտը բավական լարված կլինի, բայց վատ տրամադրությանը տրվել չարժե: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա, որոնցում հաջողությունը միայն ձեզանից է կախված: Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դա հաջող ժամանակահատված է լինելու, որը շատ Երկվորյակների հին ցանկությունների իրագործում և վաղուց անհանգստացնող հարցերի լուծում է խոստանում: Լավ է նախաձեռնող լինեք անձնական հարաբերություններում. դա տեղին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար կլինի բարդ գործերի համար: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան նախկինում, քանի որ ինտուիցիան կօգնի նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Պետք կգա միայն վերջերս ստացած ինֆորմացիան: Տեղին կլինեն խորհուրդները, որոնք կտան ձեզ լավ ճանաչող մարդիկ:
Լավ է հյուրեր ընդունեք: Ձեզ մոտ կանչեք մարդկանց, որոնց հետ ուզում եք կարգավորել հարաբերությունները. շփումները հաճելի կլինեն, դուք արագ լեզու կգտնեք միմյանց հետ: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Այդ հատվածում չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այսօր չվիճելը դժվար է լինելու, բայց դուք բոլոր դեպքերում կփորձեք: Օրը կարող է իսկական փորձություն դառնալ նրանց համար, ովքեր սովոր են միշտ պնդել իրենց տեսակետն ու պատրաստ չեն փոխզիջումների գնալ: Հիշեք, որ հարաբերությունները հարթելը դժվար կլինի, եթե դրանք փչանան ձեր կոպտության կամ անզիջում լինելու պատճառով:
Օրը հարմար կլինի ոչ այնքան բարդ կամ լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Նոր բան ստանձնելուց առաջ հոգ տարեք, որպեսզի ձեզ չշեղեն: Շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել, իսկ ահա շեղել կամ խճճել կարող են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը բարդ կլինի: Այդ հատվածի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք. հանգստացեք, զբաղվեք հաճելի գործերով, մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք հանդիպել հին ընկերներին, զրուցել մոտ ապրողների հետ: Այդ ամենը հաճելի կլինի, կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ, հաջող ու արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար. դուք ամեն ինչ ինչպես հարկն է կմտածեք, ոչ մի բան աչքաթող չեք անի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Միակ ոլորտը, որտեղ պետք է զգույշ լինեք, ֆինանսներն են: Այստեղ ձեզ հատուկ խելամտությունը կարող է դավաճանել ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող օր է, որը հարմար կլինի կուտակված գործերից գլուխ հանելու, լրիվ նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք, կօգնեք նրանց, ովքեր դժվարությունների են բախվել:
Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում այսօր առաջին անգամ կտեսնեք, շատերի վրա ամենալավ տպավորությունը կթողնեք: Երեկոն հետաքրքիր առաջարկներ ու ծրագրեր կբերի, որոնց իրագործումը հետաձգել չեք ուզենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բավական անօգուտ, բայց հաճելի կանցնի: Ինչ-որ անսպասելի իրադարձություն, տարօրինակ զուգադիպություն կարող է խախտել ձեր ծրագրերը, ստիպել որոշ գործեր հետաձգել ու զբաղվել ուրիշներով: Ձեզ դա նույնիսկ կուրախացնի, քանի որ նոր բան սովորելու, անսովոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կտա:
Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում այսօր հաջողակ կլինեք: Չի բացառվում հին ծանոթները, որոնց շնորհիվ ժամանակին հաջողվել է գումար աշխատել, կրկին հետաքրքիր մի բան առաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի: Դուք հակված կլինեք նույնիսկ ամենաանմեղ նկատողությունները սրտին մոտ ընդունել, անհանգստանալ հիմար բաների պատճառով, բարկանալ, եթե ձեզ ամեն հարցում չաջակցեն: Ցավոք, բոլորը չէ, որ կկարողանան ճիշտ գնահատել ձեր գաղափարները, այդ իսկ պատճառով տհաճ զրույցներից խուսափել հնարավոր է չստացվի:
Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Այն հարմար կլինի ուղևորությունների ու զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունը ձեզ կոգեշնչի, կօգնի շատ բաներ նոր լույսի ներքո տեսնել: Երեկոն հանդիպում է խոստանում մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շրջապատողների հետ տարաձայնություններից այսօր խուսափել հազիվ թե հաջողվի: Մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, կարող են կարծես հատուկ փորձել ձեր համբերությունը, հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի հարաբերությունները հարթվեն:
Արժե զգույշ լինել գումարի հետ. օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների կամ գործարքների համար, որոնք նախապես չէիք ծրագրել: Փոխարենը այն բացառապես բարենպաստ կլինի ուսման և այլ ստեղծագործ զբաղմունքների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը վառ ու ոգեշնչող կլինի, շատ Ջրհոսների լավ նորություններ և ուրախության առիթներ կբերի: Կարող են լուծվել այն խնդիրները, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին ձեզ: Կհաջողվի արագ գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից ու վերջապես ստանձնել այն, ինչին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել:
Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և դրանից հաճույք կստանաք: Հավանական է անսովոր ծանոթություն: Այն երկարատև ու զարմանալի ընկերության սկիզբ կդնի, որը կզարդարի ձեր կյանքը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը շատ հաջող կլինի նրանց համար, ովքեր ձեր կողքին են. դուք հոգ կտանեք, որպեսզի այդ մարդկանց մոտ ամեն ինչ հրաշալի լինի: Սեփական գործերի համար էլ և՛ ժամանակ, և՛ էներգիա կունենաք: Դրանցից կկարողանաք բավական արագ գլուխ հանել: Չի բացառվում՝ դրանում օգնեն ծանոթները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում:
Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կարող են տարօրինակ, ֆանտաստիկ և իրականությունից հեռու թվալ, բայց ավելի ուշ դուք նման մտահղացումների մեջ էլ առողջ հատիկ կգտնեք: Հեշտությամբ կտրվի ուսումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: