ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4264 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հազիվ թե անցնի առանց փոքրիկ դժվարությունների, քիչ թե շատ լուրջ տրամադրվելն էլ այդ հատվածում հեշտ չի լինի: Աշխատեք խուսափել երկիմաստ կատակներից ու քննադատություններից գոնե մինչև կեսօր. շրջապատողներին ձեր ասածները անտակտ ու անտեղի կթվան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար և ընդհանուր առմամբ կուրախացնի ձեզ: Այն հարմար կլինի մասշտաբային ծրագրերի իրագործմանն անցնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, սկսածը կիսատ թողնելու գայթակղություն էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անկախ նրանից, թե ինչ կծրագրեք այսօրվա համար, աշխատեք չշտապել: Նույնիսկ եթե շատ բան պիտի անեք, լավ է խուսափեք շտապողականությունից ու չփորձեք մի քանի առաջադրանք միանգամից լուծել: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ապրումներից ու հուզումներից, որոնք այսօր շատ վատ կանդրադառնան և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա: Եթե պայմանները թույլ են տալիս, մի փոքր հանգստացեք, զբաղվեք չհոգնեցնող, բայց հաճելի մի բանով: Դուք միանգամից ձեզ լավ կզգաք:

Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից: Երբեմն հեշտ չի լինի նույնիսկ ձեզ լավ հասկացող մարդկանց հետ լեզու գտնելը. կթվա, թե նրանք հատուկ են խոցում ձեր զգացմունքները: Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, իսկ երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի, արդյունավետ օր է: Եթե վերջին շրջանում ժամանակ չէիք գտնում ինչ-որ ձանձրալի, բայց ուշադրություն պահանջող գործերի համար, ապա այսօր դրանցից գլուխ կհանեք: Կարող եք կարգուկանոն հաստատել ու ազատվել անպիտան իրերից, կազմել ապագա գնումների ցանկն ու ծրագրել բյուջեն. այդ ամենը հեշտությամբ կտրվի: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանք որոշակի ու լավ հասկանալի նպատակով մեկնեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Աշխատեք դրանց պատճառով ապրումներ չունենալ, քանի որ գործերն ընդհանուր առմամբ վատ չեն ընթանա: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, ինչպես նաև նվերներ ու հաճելի անակնկալներ: Կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցերը, վերանորոգում ծրագրել, գնել դրա համար անհրաժեշտ նյութերը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Համարձակ ստանձնեք այն, ինչը դեռ մինչև վերջերս բարդ էր թվում. այսօր դուք շատ բանի ունակ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց հետ ջանասիրաբար փորձել եք ընդհանուր լեզու գտնել: Դա անելը սպասվածից հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր կարևոր կլինի ինտուիցիայի հուշումները լսելը: Դրանք ավելի օգտակար կլինեն, քան շրջապատողների տված խորհուրդները: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին, վաղուց սկսած գործերին: Այսօր դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել:

Շփումների տեսանկյունից սա ամենահասարակ ու հաճելի օրը չի լինելու: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ երբեմն էլ կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը: Բայց դուք բարեհամբույր կլինեք ու ոչ մեկի հետ չեք վիճի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի գաղափարներ կունենաք, հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնց շուրջ շատ եք մտորել: Այսօր դուք շատ ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով կնկատեք այն, ինչը վրիպել է մյուսների աչքից: Փորձը կօգնի խուսափել սխալներից, արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, մոտեցում գտնել այն մարդուն, որի հետ միայն վերջերս եք ծանոթացել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ: Չի բացառվում հյուրեր կանչելու, ընտանեկան տոն կազմակերպելու առիթ լինի: Հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կլինի բարդ ու լուրջ զրույցի և վերջին շրջանում ձեզ անհանգստացնող հարցը քննարկելու համար: Դուք կգտնեք անհրաժեշտ բառերն ու ճիշտ տոնը, չեք վիրավորի նույնիսկ ամենատպավորվող ու խոցելի զրուցակցին: Օրը բարենպաստ կլինի նաև մի մարդու հետ հանդիպելու համար, որի վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

Դուք արագ գլուխ կհանեք կուտակված գործերից, միանման լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Երեկոն անսպասելի գաղափարներ ու ծրագրեր կբերի, որոնց իրագործմանը կուզենաք անցնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք: Սա այն օրերից մեկն է, երբ հեշտությամբ ցանկալին իրականության տեղ կընդունեք, կխճճվեք սեփական ֆանտազիաների մեջ: Լավ է, եթե ձեր կողին լինի ձեզ լավ իմացող մարդը, որը չի վախենում մատնացույց անել ձեր սխալներն ու խորհուրդ տալ: Լավ է չշտապեք լուրջ հարցերի լուծման հարցում. մի փոքր սպասեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

Լավ է շատ չհոգնեք: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, օրվա համար հաճելի մի բան ծրագրեք: Շատ Կարիճների տրամադրությունը կբարձրացնի նոր երթուղով զբոսանքը, հետաքրքիր վայրերով էքսկուրսիան: Ընկերակցություն փնտրելը պարտադիր չէ, քանի որ դուք մենակ էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք խուսափել վեճերից: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի: Նույնիսկ նախկինում ամեն հարցում ձեզ աջակցող մարդիկ կարող են քննադատել ձեր գաղափարները, պնդել սեփական տեսակետը՝ մոռանալով նույնիսկ առողջ բանականության մասին: Համբերությամբ զինվեք: Այն ձեզ հաստատ պետք է գալու, երբ ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել ակնհայտ թվացող բաները:

Լավ է չշտապեք ֆինանսների հետ կապված որոշումների հարցում, հատկապես եթե խոսքը խոշոր գնումների ու լուրջ ներդրումների մասին լինի: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Աղեղնավորներին, որոնք վաղուց դրան չեն հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի լինի: Բայց խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ նրա, որ ծրագրի համաձայն գործել այսօր հազիվ թե հաջողվի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել, վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Ստիպված եք լինելու հուզվել, բայց ամեն ինչ լավ կդասավորվի, և դուք ի վերջո կկարողանաք իրագործել մտածածը:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, որոնք ուրախ կլինեն ձեր ուշադրության համար, հաստատ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն կամ կկիսվեն լավ գաղափարներով: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ հյուր կանչել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պրովոկացիաներին մի տրվեք: Դա հեշտ չի լինելու, քանի որ այսօր ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց հաճույք է պատճառում ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելը, նրանց համբերությունը փորձելը: Մտածեք՝ արդյոք արժե կիսվել գաղտնիքներով կամ ձեզ համար կարևոր ծրագրերով: Ցավոք, վտանգ կա, որ աջակցության խոսքերի փոխարեն դուք բավական վիրավորական քննադատություններ կլսեք:

Օրը հրաշալի կլինի օգտակար գործերի համար, հատկապես այնպիսիների, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Զբաղվեք նրանով, ինչի համար ժամանակ չէր մնում, աշխատեք լուծել հին խնդիրները: Դրանից հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Կարող եք կարևոր ու բարդ բան ստանձնել հենց առավոտվանից. դուք արագ հրաշալի արդյունքների կհասնեք: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, օրինակ՝ նրանք, ում հետ վիճել էիք: Ընդհանուր գործերը ձեզ կմտերմացնեն, կօգնեն վիրավորանքներն անցյալում թողնել:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ տնօրինել գումարը: Դա վերաբերում է նույնիսկ այն Ձկներին, որոնք իրենց ծախսող ու ֆինանսական հարցերում թեթևամիտ են համարում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4264 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0