Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2074 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բավական անհանգիստ օր է սպասվում: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, հակառակ դեպքում չեք հասցնի անել ծրագրած ամեն ինչ: Անսպասելի և շտապ օգնության կարիք կունենան նրանք, ում պարզապես ի վիճակի չեք լինի մերժել: Օգնության հասնելու համար ստիպված եք լինելու հետաձգել նշանակված հանդիպումները: Բայց անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք բարեհամբույր ու լավատես կլինեք: Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հեշտությամբ կընկերանաք նոր ծանոթների հետ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը բազում վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ հաջող կսկսվի: Միայն մի քանի ժամ պետք կգա կուտակված գործերն անելու և այն հարցերին պատասխաններ գտնելու համար, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք վիճել: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրել էիք: Անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դուք խուճապի չեք մատնվի ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Հանգստացեք. դա ձեզ հաստատ չի վնասի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար ու կուրախացնի սիրահարված Ցուլերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Արդեն առավոտյան պարզ կդառնա, որ այսօր արժե ընտրողաբար մոտենալ շփումներին ու ավելորդ բաներ չխոսել: Լավ է խուսափեք այն մարդկանց հետ կապերից, որոնք հեշտությամբ հանում են ձեզ հավասարակշռությունից իրենց նկատողություններով ու անտեղի խորհուրդներով: Լուրջ հարցերի քննարկման համար օրվա առաջին կեսը հարմար չի լինի, քանի որ վեճեր շատ կլինեն, իսկ լավ որոշում այդպես էլ չեք կարողանա ընդունել: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի այն գործերին վերադառնալու համար, որոնց համար անընդհատ ժամանակ չէիք գտնում: Դուք կավարտեք վաղուց սկսածն ու գոհ կմնաք արդյունքից: Այս հատվածը հարմար կլինի նաև հին ընկերների հետ հանդիպելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հազիվ թե հանգիստ ու անամպ լինի: Ավելի հավանական է, որ այն նոր հոգսեր ու առաջադրանքներ կբերի, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Որոշ Խեցգետիններ պետք է խառնվեն ուրիշների գործերին, չնայած՝ նրանք հաստատ կնախընտրեին խուսափել դրանից: Բոլոր դեպքերում շրջապատողները շնորհակալ կլինեն ձեր օգնության համար, ինչը, իհարկե, կուրախացնի: Հին ընկերներին հանդիպելու, ձեզ լավ հասկացող ու ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների համար. դուք բազում լավ գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ հանգիստ քննարկել գործերը, զրուցել այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել ձեր խնդիրների լուծման հարցում: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ ձեր գաղափարներով կարող եք հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված լինում: Օրը հարմար կլինի գնումների և գումարի, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ դուք աննշան սխալներ էլ չեք անի, ուշադիր կլինեք մանրուքներին, կնկատեք այն, ինչը վրիպել է ուրիշների աչքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել անհրաժեշտ արդյունքին: Մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, քանի որ աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ բան հեշտությամբ կտրվի: Հավանական են նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Դրանք կարող են շատ համարձակ, համարյա ֆանտաստիկ թվալ: Բայց շուտով այնպիսի պայմաններ կստեղծվեն, որոնք թույլ կտան մտածածը կյանքի կոչել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Լրիվ նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար ստիպված եք լինելու հետաձգել այն, ինչը նախկինում էիք ծրագրել: Բացի այդ, մեծ կլինի ամեն ինչ հետաձգելու կամ գործերը մեկ ուրիշին հանձնարարելու գայթակղությունը: Բայց ամենակարևոր գործերից բոլոր դեպքերում արժե անհապաղ ու ինքնուրույն գլուխ հանել: Դա անելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք: Հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր հեռվից: Որոշ Կշեռքների ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն հին ծանոթները, նշանի մյուս ներկայացուցիչներն էլ հրավերներ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույզերը վերահսկելը հեշտ չի լինի: Հատկապես լարված կլինի օրվա առաջին կեսը. դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, լրջորեն ապրումներ ունենալ մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք շատ չհոգնել, խուսափել մեծ ծանրաբեռնվածությունից: Հոգնածությունը կարող է վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Տրամադրությունը կբարձրացնի այն մարդու հետ հանդիպումը, որին վաղուց չեք տեսել: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի նոր ծանոթների հետ հանդիպելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ կա շրջապատողների մտքին, ձեզ համար դժվար չի լինի մոտեցում գտնել այն մարդուն, որին առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր համախոհները դառնալ, իսկ նրանք, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, կփորձեն հարթել հարաբերությունները: Հավանական են ոչ մեծ ձգձգումներ գործերում: Մտածած ամեն ինչ չէ, որ այսօր կհաջողվի ավարտին հասցնել: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, և ամենակարևոր առաջադրանքներից դուք հրաշալի գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հոգնեցնող, բայց արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի վաղուց սկսած գործերն ավարտելու, վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր խնդիրներից գլուխ հանելու համար: Ամենայն հավանականությամբ պիտի ինքնուրույն գործեք, բայց այդպես նույնիսկ ավելի հեշտ կլինի. դուք կարող եք խուսափել երկար վեճերից ու քննարկումներից: Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր հակված կլինեք որոշակի թեթևամտության գնումների ու ծախսերի հետ կապված ամեն ինչում, այդ իսկ պատճառով կարող եք մեծ գումար ծախսել դատարկ բաների վրա: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մտերիմների հետ աշխատեք նրբանկատ լինել. հենց դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, ապրումներից ու հուզումներից: Լավ է օրվա առաջին կեսի համար կարևոր գործեր կամ հոգնեցնող ուղևորություններ չծրագրեք: Մի փոքր հանգստացեք. դուք միանգամից ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Երեկոն խոստանում է հետաքրքիր անցնել: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, անսովոր միջոցառումների մասնակցելու համար: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ շատ եք լսել: Բաց մի թողեք ձեր գաղափարներով կիսվելու հնարավորությունը. դրանք անպայման աջակցություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Դժվար չի լինի նրանց հետ ընդհանուր լեզու գտնելը, լավ տպավորություն թողնելը: Կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի: Որոշ Ձկներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն իրենց նախասիրության շնորհիվ: Կարող եք զրուցել գործերի մասին, քննարկել ֆինանսական հարցերը: Չի բացառվում գտնեք վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող խնդիրները լուծելու ձևը: Երեկոն կուրախցնի ընտանիքում հաճելի իրադարձություններով, ձեր հարազատներից մեկի հետ կապված լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|