ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1719 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա սկզբին մտքերը հավաքելը, լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ շեղելով ու նույնիսկ նյարդայնացնելով ձեզ: Աշխատեք բացասական հույզերին չտրվել, պահպանել հանգստությունն ու բարեհամբույր տրամադրվածությունը: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի լավ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ աշխատանքի, և՛ այլ օգտակար զբաղմունքների համար: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Եթե վերջին օրերին ինչ-որ մեկի հետ ընդհանուր լեզու չէիք գտնում, ապա հիմա կկարողանաք դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կարող է աշխատանքի մեջ անսպասելի դժվարություններ, գործերում ձգձգումներ ու ցավալի թյուրիմացություններ բերել: Դրանց պատճառով անհանգստանալ չարժե, քանի որ շուտով դրական միտումներն ուժ կհավաքեն, և ամեն ինչ կհարթվի: Դրական փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն գործնական ոլորտում: Որոշ Ցուլեր համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան, մյուսները կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ավարտել ավելի վաղ սկսածն ու պատասխաններ գտնել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին: Այդ հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր բան ստանձնելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել և՛ սեփական ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը: Օրվա սկզբին խելամիտ կլինի միայն սեփական անձի վրա հույս դնելը, քանի որ այդ հատվածում հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնության հասնել ձեզ: Ավելի ուշ դուք հուսալի համախոհներ կգտնեք, կկարողանաք կարևոր գործեր վստահել նրանց:

Մտերիմների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով: Բայց բնատուր նրբանկատությունը թույլ կտա հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից, բոլորի հետ պահպանել լավ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Օրը լավ կանցնի, եթե չմտածված արարքներ չգործեք, հույզերի ազդեցության տակ էլ ոչ մի կարևոր բան չձեռնարկեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Չի բացառվում՝ նրանք ձեզ հիշեցնեն անցյալի տհաճ իրադարձությունների, նախկինում գործած սխալների մասին: Նման նկատողություններին հանգիստ վերաբերվելը հեշտ չի լինի, բայց եթե ձեզ հաջողվի, ապա հարաբերությունները շուտով կհարթվեն:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Գումարին վերաբերող հարցերում դուք կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճշգրիտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ տրամադրվեք: Այսօր հաստատ չարժե ասել ու անել մտքին եկած առաջին բանը, տրվել պահի ցանկություններին ու հույզերին, որոնց բնույթը ձեզ էլ մինչև վերջ հասկանալի չէ: Իմպրովիզներով մի տարվեք: Եթե հետևեք ավելի վաղ կազմած ծրագրերին, ապա կկարողանաք շատ հուզումներից խուսափել:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց հետ: Հենց նման մարդկանց հետ շփումներն այսօր կօգնեն ձեզ պահպանել դրական տրամադրվածությունը: Նրանք նաև հետաքրքիր մի բան կառաջարկեն ձեզ, և այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դրական միտումները գերակշռող են լինելու: Ձեր գիտելիքների ու փորձի շնորհիվ դուք արագ կլուծեք աշխատանքային առաջադրանքները: Շատ Կույսեր կկարողանան հաջողությունների հասնել ուսման մեջ: Այստեղ նշանի ներկայացուցիչներին կօգնի բնատուր դիտողունակությունը, մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, շանս կտա հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Սա հարմար ժամանակ է լինելու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Սիրահարված Կույսերին շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ արդյունավետ ու հաջող կլինի, դուք սպասվածից ավելիին կհասնեք; Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ովքեր անմիջապես դուր կգան ձեզ:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Խոշոր գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Եթե ինչ-որ մեկին պարտքով գումար տաք, պատրաստ եղեք, որ այն ժամանակին չեն վերադարձնելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տեսանկյունից օրը շատ հաջող կլինի: Դուք միաժամանակ մի քանի խնդիր կլուծեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Շատ Կարիճներ նոր համախոհներ կգտնեն, կծանոթանան մարդկանց հետ, որոնք կօգնեն նրանց ամենահամարձակ գաղափարների իրագործման հարցում: Շատ օգտակար կլինի շրջապատողներին դուր գալու, ուրիշների միայն թերությունները նկատող մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը:

Խնդիրներ չեն ծագի նաև անձնական հարաբերություններում. ձեզ համար թանկ մարդկանց հետ հաշտ կլինեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ հին ընկերոջ հետ հանդիպման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն դուր կգա այն Աղեղնավորներին, որոնք վաղուց էին ուզում նոր բան ստանձնել, քանի որ այսօր նման հնարավորություն անպայման կլինի: Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Մարդիկ, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք կամ պարզապես ընդհանուր գործեր եք ծրագրել, հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Հարմար ժամանակ է լինելու ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Վատ մի զգացեք խոսել ձեր զգացմունքների մասին, դա հաստատ օգուտ կտա հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ է խոստանում: Այն հատկապես բարենպաստ կլինի աշխատանքի տեսանկյունից: Կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ չէին համաձայնում, կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը: Չի բացառվում՝ մրցակիցներն ու թշնամիներն էլ ուզենան հարթել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ նրանց հետ:

Արժե մտերիմների հետ քննարկել ընդհանուր ծրագրերը, խոսել ապագայի մասին: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ լավ գաղափար տա կամ հուշի, թե ինչպես կարող եք մտածածը կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք դժվարություններ չստեղծել ոչ ձեր, ոչ էլ շրջապատողների համար: Օրը վատը չի լինելու, բայց ձեր շտապողական որոշումներն ու չմտածված արարքները կարող են բոլորի համար տհաճություններով ավարտվել: Առաջին հերթին դա աշխատանքին է վերաբերում. մի ծուլացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգել, համոզվել, որ ուշադրություն պահանջող բոլոր խնդիրները լուծել եք:

Կարևոր կլինի չհոգնելը: Օրը հաստատ հարմար չի լինելու օրգանիզմը ամրության փորձության ենթարկելու համար: Երեկոյան օգտակար կլինի առօրյա հոգսերից շեղվելն ու նոր, գրավիչ բանով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի: Դա հատկապես նկատելի կլինի գործնական հարաբերություններում: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որի շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական աճի համար:

Դուք արագ գլուխ կհանեք մանր կենցաղային խնդիրներից, առանց դժվարության կանեք տնային գործերը: Հաճելի կլինի մտերիմների հետ ժամանակ անցկացնելը: Որոշ Ձկներ փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1719 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0