Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1901 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վառ ու ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի անավարտ գործերին վերադառնալու համար: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և շանս կա, որ ամեն ինչ լավ կստացվի: Օրը հարմար կլինի նաև ծրագրելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք շատ ուշադիր ու լուրջ կլինեք, ոչ մի բան աչքաթող չեք անի: Այսօր զգուշություն կպահանջի ֆինանսների ոլորտը: Աշխատեք ռիսկային գործարքներ չկնքել, գնումների հարցում էլ չշտապել: Դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, աշխատեք չշտապել դրանց իրագործման հարցում: Ինչպես հարկն է մտածեք, համոզվեք, որ անհրաժեշտ ողջ ինֆորմացիան հավաքել եք, որոշեք, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու, իսկ ինչն եք հետաձգելու: Այդ ամենը ձեզ թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա: Բոլոր կարևոր հանդիպումներն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ հենց այդ հատվածը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի մտերիմների հետ զրուցելու և գործնական բանակցությունների, ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հազիվ թե նշանակալի իրադարձություններ կամ լուրջ փոփոխություններ բերի: Այդ հատվածը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Լավ է չշտապեք, որպեսզի ոչինչ աչքաթող չանեք: Դրական միտումների ազդեցությունը նշանակալիորեն կուժեղանա օրվա կեսին: Ձեզ հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու նվերներ են սպասվում: Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք. հանգստացեք, զբաղվեք նրանով, ինչը ձեզ ուրախացնում է: Մտերիմների հետ շփումները շատ Երկվորյակների համար դրական հույզերի աղբյուր կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այսօր վեճերից խուսափելն այնքան էլ հեշտ չի լինի և հնարավոր է, որ ինքներդ էլ չուզենաք դա անել: Այսօր դրսևորած համառությունն ու հաստատակամությունը, ինչպես նաև նույնիսկ մանրուքներում զիջումների գնալ չցանկանալը կզարմացնեն շրջապատողներին: Սակայն լուրջ կոնֆլիկտներ ամեն դեպքում չեն առաջանա, և դուք ձեր տեսակետը ճիշտ է կոշտ, բայց առանց ավելորդ հույզերի կպաշտպանեք: Օրվա առաջին կեսին պիտի լրիվ նոր բանով զբաղվեք, գլուխ հանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել ու ոտքի վրա սովորեք: Ավելի ուշ նախկինում սկսած գործերն ավարտելու համար հարմար ժամանակը կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբի համար լավ է ոչ մի լուրջ բան չծրագրեք: Մի փոքր սպասեք. վճռական գործողությունների ու կարևոր հանդիպումների համար հարմար ժամանակն ավելի ուշ կգա: Իսկ առավոտը կարող եք նվիրել ավելի վաղ սկսած գործերն ավարտելուն: Առօրյա առաջադրանքներն արագ կլուծեք: Օրվա երկրորդ կեսը բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի: Դուք կզգաք աստղերի աջակցությունը և բաց չեք թողնի ձեզ դրսևորելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Սա հարմար ժամանակ է լինելու նոր ծանոթների հետ շփվելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ցանկացած կարևոր հանդիպում ու լուրջ զրույց արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու շփումների համար: Շրջապատողների հետ հեշտությամբ լեզու կգտնեք. դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ընդհանրապես չէին հասկանում ձեզ: Չեն բացառվում անձնական ու գործնական բնույթի հետաքրքիր առաջարկները: Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերին: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: Շատ Կույսերի այդ հատվածում դրամական մուտքեր են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գումարի հետ զգույշ վարվեք: Այսօր հաստատ չարժե շտապել գործարքների և գնումների հետ կապված որոշումների հարցում: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք նշանակալի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, գլուխ կհանեք այն գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Ձեր հաղթանակներն աննկատ չեն մնա: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ շփումները բազում դրական հույզեր կպարգևեն: Ե՛վ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները լավ կանցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն պայմանավորվածությունները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում: Բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Շատ Կարիճների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածը բարենպաստ կլինի աշխատանքի համար, հնարավորություն կտա ավարտել բարդ գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շատ բան պիտի հասցնեք, այդ իսկ պատճառով ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Սակայն շատ շտապել էլ չարժե, քանի որ չմտածված արարքները միայն դժվարություններ կարող են բերել: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք աջակցում են ձեր նախաձեռնությունները: Մտերիմների համար հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից ու նույնիսկ վիրավորանքներից: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի: Սակայն այդ հատվածում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Այդ իսկ պատճառով մի հուսահատվեք ու մի հրաժարվեք ձեր ծրագրերից: Շատ բան սպասվածից լավ կդասավորվի: Աստղերի աջակցությամբ դուք կկարողանաք հաջողության հասնել բարդ գործերում: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Այդ հատվածը լավ նորություններ ու հաճելի հանդիպումներ է խոստանում: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընտանեկան տոնի համար էլ առիթ կստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համառություն դրսևորեք: Օրը հասարակ չի լինի, սակայն դուք շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք չեք ուզենա դրանցից ոչ մեկը բաց թողնել: Շատ Ջրհոսներ այսօր կլուծեն բարդ հարցերը, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կարող եք դիմել պետկազմակերպություններին, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, բողոքներ ու պաշտոնական հարցումներ կազմելով: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն շատ վաղուց կատարած աշխատանքի դիմաց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, դրանցով շրջապատողներին հետաքրքրելու համար: Խելամիտ խորհուրդներ ու իրական օգնություն ստանալու շանս կա այն մարդկանցից, որոնց նպատակները նման են ձերինին: Նախկինում բացառապես մասնագիտական բնույթ կրող հարաբերությունները կարող են քիչ ֆորմալ, համարյա ընկերական դառնալ: Հավանական են անսպասելի ուղևորություններ, որոնք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական գործերի հետ: Բոլոր դեպքերում ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք գոհ կմնաք: Հնարավոր են հաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|