Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1529 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը ապրումներ կբերի: Կարևոր որոշումներ մի ընդունեք, քանի դեռ չեք վերականգնել հավասարակշռությունը. հույզերի ներքո կարող եք մի բան ասել կամ անել, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ երբեմն սխալ կհասկանան նույնիսկ ամենամտերիմները: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք բոլորի հետ լեզու գտնելու ձևը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքն աննշան գումարի մասին կլինի, բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված հաճելի գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու և այն խնդիրները լուծելու համար, որոնց համար ժամանակ չէիք գտնում: Այսօր արագ եք գործելու, այդ իսկ պատճառով կհասցնեք ծրագրածից ավելին անել: Օրը բարենպաստ կլինի ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Խոսելու բան կունենաք, գաղափարներ կհայտնվեն, որոնք կկարողանաք միասին կյանքի կոչել: Երեկոն առանց ապրումների չի անցնի: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր մտերիմների, նրանց արարքների և ծրագրերի հետ կապված կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Հուզական դաշտը բավական լարված կլինի, այդ իսկ պատճառով դուք կարող եք սուր արձագանքել նույնիսկ փոքրիկ պատահարներին, աննշան իրադարձություններին, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք տաք գլխով որոշումներ չընդունել: Օգտակար գործերը, նոր ու հետաքրքիր զբաղմունքները նկատելիորեն կլավացնեն ձեր տրամադրությունը: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար: Որոշ Երկվորյակներ նույնիսկ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է: Խոսքը նույնիսկ այն մարդկանց մասին է, որոնց հետ նախկինում ամեն դատարկ բանի պատճառով վիճում էիք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ: Հավանական են նաև հաճելի լուրեր մարդկանցից, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրելու, ապագայի մասին զրուցելու համար: Չի բացառվում, որ ձեզ հուշեն, թե ինչպես կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին: Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործելու համար. այն բազում վառ հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Այն հրաշալի կլինի հին ծրագրերն իրագործելու, համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, բայց դուք ի վերջո յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Չի բացառվում ծանոթությունը, որից ընկերական կամ սիրային հարաբերություններ կսկսվեն: Օրվա երկրորդ կեսին աշխատեք չհոգնել: Այդ հատվածում արժե խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Ձեզ համար օգտակար կլինի մի փոքր հանգստանալն ու հոգսերից շեղվելը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հետաքրքիր օր է, որը շատ բաների հասնելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կտա: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչ արժե ստանձնել առաջին հերթին. դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Հնարավոր են անսպասելի նորություններ, հետաքրքիր առաջարկներ ու իրադարձություններ, որոնք կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Սակայն հուզական տեսանկյունից օրը հեշտ չի լինելու: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, անհասկանալի տագնապ զգալ: Դա որոշ չափով կապված կլինի կուտակված հոգնածության հետ: Մի փոքր հանգստանալուց հետո դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հագեցած կլինի: Դուք կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել և բոլորում հաջողության հասնել: Ուշադիր պիտի լինեն այն Կշեռքները, որոնք զբաղված են պաշտոնական փաստաթղթեր կազմելով, ծրագրում են դիմել պետկազմակերպություններին: Մանր-մունր սխալներ անելու վտանգ կա, ինչի պատճառով էլ հետո ստիպված եք լինելու ամեն ինչ վերանայել: Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հարմար կլինի և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ ընկերների հետ հանդիպելու համար: Չեն բացառվում անսպասելի առաջարկները, որոնց դուք հաճույքով կհամաձայնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ միաժամանակ մի քանի հարց պիտի լուծեք, զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Մտերիմներն անսպասելի ձեր օգնության կարիքը կունենան. պիտի հետաձգեք սեփական գործերը նրանց ձեռք մեկնելու համար: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը. այդ հատվածում պիտի թուլանաք ու հանգստանաք: Նկատելիորեն կլավանա տրամադրությունը, կհեշտանա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Հնարավոր են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեր շուրջը խառնաշփոթ է իշխելու, բայց դուք չեք անհանգստանա, ապրումներ չեք ունենա, հանգստություն կպահպանեք, հետևողականորեն կգործեք՝ խուսափելով խճճվելուց: Դա թույլ կտա բավական արագ գլուխ հանել գործերից ու միաժամանակ դրանց վրա մեծ ուժեր չծախսել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ: Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինչ են նրանք սպասում ձեզանից: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան: Դուք անսպասելիորեն լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում դա անել ոչ մի կերպ չէր հաջողվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կկարողանաք գլուխ հանել նույնիսկ բարդ գործերից: Արժե լսել ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում, կհասկանաք, թե ինչպես արժե գործել: Օրը հարմար կլինի անսովոր գաղափարները կյանքի կոչելու համար: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Բայց լուրջ խնդիրներ դա չի առաջացնի, չնայած՝ երբեմն կնյարդայնացնի: Որոշ խորհուրդների դուք կհետևեք, բայց ամենակարևոր որոշումները ինքնուրույն կընդունեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ կդասավորվի, եթե փոքրիկ դժվարությունների, անհաջող զուգադիպությունների և ձեր ծրագրերը խառնող անսպասելի իրադարձությունների պատճառով ապրումներ չունենաք: Աստղերը ձեր կողմից կլինեն, և ամեն ինչ հաջող կդասավորվի, շատ ու շատ ոչ միանշանակ իրավիճակներից դուք կկարողանաք օգուտ քաղել: Կարող եք աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված ծրագրեր կառուցել: Այսօր ձեզ համար հեշտ կլինի սեփական ուժերը գնահատելն ու հասկանալը, թե ով կանցնի ձեր կողմը, իսկ ով կարող է ձեր մրցակիցը դառնալ: Օրը հարմար կլինի նաև պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար, որոնք ձեզ պետք կգան եկող շաբաթ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի, և հաճախ դրանց պատճառը ձեր սեփական սխալները կլինեն: Աշխատեք զգույշ լինել, ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրանից կարելի է խուսափել: Լավ է սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե ուրիշներից աջակցություն սպասեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք նոր բան ստանձնել: Օրվա երկրորդ կեսը բազում վառ տպավորություններ է խոստանում այն Ձկներին, որոնք չեն վախենա խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Հավանական են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|