ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1601 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վառ հույզեր կպարգևի: Այսօր դուք չեք ուզենա անգործ նստել, ոգևորությամբ կստանձնեք այն, ինչը երկար ժամանակ հետաձգել էիք, արագ կլուծեք ուշադրություն պահանջող հարցերը: Անսովոր ծրագրեր կհայտնվեն: Դրանք անմիջապես դուր կգան ձեր ընկերներին ու ծանոթներին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք գումարը դատարկ բաների վրա չեք վատնի, կընտրեք այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի ձեզ ու պետք կգա ձեր մտերիմներին: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշի թերություններն են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Այն հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ բարդ հարցերն ուսումնասիրելու, և՛ այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Շուտով այն ձեզ անպայման պետք կգա:

Ավելի ուշ կգա ստեղծագործելու համար հարմար ժամանակը: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանք կյանքի կոչել: Այս շրջանը հաջող կլինի նաև շփումների համար: Եթե վաղուց էիք ինչ-որ մեկի հետ վիճել, բայց շատ կուզենայիք հաշտվել, ապա հիմա նախաձեռնող եղեք. ամենայն հավանականությամբ հարաբերությունները հարթելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում՝ ոչ մեծ վերանորոգման կարիք լինի. հնարավոր են անսպասելի ծախսեր: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքրիկ դժվարություններն արագ կհաղթահարեք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել ուսման մեջ և ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Այսօրվա իրադարձությունները, որոնք ուրիշներին աննշան կթվան, ձեզ կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին, տեսնել այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբն առանց թյուրիմացությունների չի անցնի: Այդ հատվածում դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ մտերիմների հետ. նրանք ձեզ սխալ կհասկանան, չեն բացառվում տարաձայնությունները: Սակայն բավական արագ կպարզվի, որ վիճելու բան չկա, և շփումերը կրկին բացառապես դրական հույզեր կբերեն:

Գործեր այսօր քիչ չեք ունենա, բայց դուք ամեն ինչ կհասցնեք: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել, բայց դա ձեզ համար լուրջ խնդիր չի դառնա: Երեկոն լավ նորություններ, զարմանալի բացահայտումներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Շատ բան կուզենաք հասցնել, այդ իսկ պատճառով ժամանակը զուր չեք վատնի: Արժե սկսել ամենակարևորից, քանի որ հենց օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի: Որոշ Առյուծների այդ հատվածում հաճելի անակնկալներ ու նվերներ են սպասվում: Չեն բացառվում դրամական մուտքերը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտերիմների հետ բարդ հարցերը քննարկելու, ընդհանուր ծրագրեր կառուցելու համար: Ընկերներին հանդիպելու, հին ծանոթների հետ շփվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու տնային գործերի, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին ընդունվի և ստիպված լինեք շտապելով ճամփա ընկնել: Հավանական են հաջող գործարքներ ու շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է հոգնեցնող գործեր չծրագրեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում հանգստի կարիք եք ունենալու: Գտեք մի զբաղմունք, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Մտերիմները հաճույքով ձեզ կընկերակցեն, այնպես որ՝ հաճելի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի վաղուց ուշադրություն պահանջող գործերից գլուխ հանելու համար: Եթե երկար ժամանակ հետաձգել էիք այն, ինչը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի էր թվում, ապա զբաղվեք դրանով հիմա: Շատ ջանալու կարիք չի լինի, դուք արագ սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք:

Օրը բարենպաստ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց երկար ժամանակ մոտեցում գտնել չէիք կարողանում: Այսօր դուք նրբանկատ ու դիվանագետ կլինեք, և շրջապատողները դա կգնահատեն: Մարդիկ, որոնց հետ մակերեսորեն եք ծանոթ, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին կարող է թվալ, որ պետք է անհապաղ ինչ-որ բան նախաձեռնել, լուծել կարևոր հարցերը կամ էլ արմատապես փոխել կյանքը: Բայց լավ է մի փոքր սպասեք, հավաքեք մտքերը, աշխատեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել: Ամենայն հավանականությամբ կհասկանաք, որ լավ է դեռ ոչ մի յուրահատուկ բան չանեք:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Այն հարմար կլինի մանր-մունր առաջադրանքները լուծելու համար: Շատ Կարիճներ գլուխ կհանեն կենցաղային խնդիրներից ու ընտանեկան գործերից: Հավանական են հաջող գնումներ: Չեն բացառվում նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ գործերի ու բարդ հարցերը լուծելու համար: Դուք կարող եք թերագնահատել այն, ինչն ավելի ուշ կարևոր կլինի կամ պարզապես ինչ-որ բան աչքաթող կանեք: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ սովորականից բարդ կլինի: Բայց դա չի խանգարի ձեզ պահպանել բարեհամբույր տրամադրվածությունը:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի հաճելի իրադարձություններ, լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Նրանց հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք սովորականից շատ գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Կուզենաք ամեն ինչ միանգամից իրագործել, բայց առողջ բանականությունը կհուշի, որ լավ է հետևողականորեն գործել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հաջող գնումներ անելու շանս կունենաք: Կարող եք ինչ-որ բան գնել ինչպես ձեր, այնպես էլ մտերիմների համար:

Օրը բարենպաստ կլինի նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք արագ իրար հետ լեզու կգտնեք՝ հայտնաբերելով, որ ձեր հետաքրքրություններն ու հայացքները նման են իրար: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին, շատ վաղուց ընկերություն եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Դա թույլ կտա հետաքրքիր ծանոթություններ հաստատել, շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք լավ տպավորություն թողնելու համար: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու, պարզապես ապագայի մասին մտորելու համար: Դուք կկարողանաք հստակ կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին աշխատեք չհոգնել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի կարևոր ու բարդ գործերի համար. լավ է այն նվիրեք հաճելի զբաղմունքներին: Շատ Ձկների կոգեշնչեն մտերիմների հետ շփումները: Նշանի ներկայացուցիչները աջակցություն կստանան, որի կարիքն ունեին:

Դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք բարդ գործեր ստանձնելու և դրանցում հաջողության հասնելու: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Կարող եք այցելել նրանց կամ հյուր կանչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1601 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0