Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4236 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հարմար կլինի աշխատանքի համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Խոյերի հանդեպ, որոնք զբաղված են ֆինանսական հարցերի լուծմամբ ու ծրագրել են խոշոր գործարքներ կնքել: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հավանական է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ բազում հնարավորություններ կբացի: Ողջ օրվա ընթացքում պետք է շատ մտածեք գործերի մասին, ինչի պատճառով անձնական բնույթի ինչ-որ հարցեր երկրորդ պլան կանցնեն: Աշխատեք ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար. դա օգուտ կտա ձեր հարաբերություններին, կօգնի ավելի լավ հասկանալ իրար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Պատրանքներ մի կառուցեք: Օրը հաջող կդասավորվի միայն այն դեպքում, եթե իրատես լինեք, հեշտ հաջողությունների և արագ հաղթանակների վրա հույս չդնեք այնտեղ, որտեղ ջանքերի կարիք կլինի: Ձեզ մոտ առաջ եկած ոչ բոլոր գաղափարները լավը կլինեն: Այնպես որ՝ դրանց իրագործմանն անցնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Շատ Ցուլեր հաջողությունների կհասնեն իրենց հետաքրքրասիրության, հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելու ձգտման շնորհիվ: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատելիս ուշադիր եղեք: Դա վերաբերում է նույնիսկ լավ ծանոթ գործերին, որոնցից մեկ ուրիշ ժամանակ փակ աչքերով գլուխ կհանեիք: Ցավալի սխալների վտանգ կա, որոնք ուղղելու համար հետո պիտի շատ ժամանակ ծախսեք: Զգուշությունն այսօր շատ կարևոր կլինի այն Երկվորյակների համար, որոնք խոշոր գնումներ կամ լուրջ գործարքներ են ծրագրել: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, այստեղ հուզվելու առիթներ չեն լինի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Ձեր բոլորի համար կարևոր ընտանեկան գործի հետ կապված նորությունները ձեզ շատ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում լավ է ռիսկի չդիմեք, հեռուն գնացող հետևանքներ ունեցող որոշումների հարցում էլ չշտապեք: Նկատի ունեցեք, որ շրջապատողները ձեզ շատ ուշադիր են հետևելու, կնկատեն նույնիսկ ձեր աննշան սխալները: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Երեկոն նվերներ ու անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը լավը կլինի բարդ գործերի և կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից: Պետք կգա շատ վաղուց սովորածը, ոչ ոք չի կարողանա խճճել կամ շեղել ձեզ: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Կթվա, թե նրանք նկատում են բացառապես ձեր թերությունները, առիթ են փնտրում ձեզ քննադատելու և տհաճ նկատողություններ անելու համար: Բայց եթե դուք բարեհամբույր լինեք, հարաբերությունները շուտով կհարթվեն, իսկ բոլոր լարված պահերը կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք վերահսկել ձեզ: Ձեզ բնորոշ ինքնատիրապետումն այսօր կարող է ձեզ դավաճանել, բայց եթե դուք հույզերին տրվեք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Լավ է խուսափեք երկար զրույցներից այն մարդկանց հետ, որոնք անընդհատ պրովոկացիայի են ենթարկում ձեզ, հանում են հավասարակշռությունից: Ավելի լավ է շփվեք ձեզ հասկացող ու աջակցող մարդկանց հետ: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու և գործարքներ կնքելու համար: Գումարի հետ կապված հարցերում այսօր կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ճիշտ կլինեն. դրանց հետևելով՝ դուք կկարողանաք լավ գումար աշխատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին փոքրիկ թյուրիմացություններից խուսափել չի ստացվի: Հնարավոր են տհաճ իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ, բայց ընդհանուր առմամբ դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի, այնպես որ՝ բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Վաղուց ձեռք բերած փորձը կօգնի ձեզ խուսափել սխալներից ու սխալ արված հաշվարկներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Առանց ավելորդ վեճերի ու տարաձայնությունների դուք շատ բաների մասին կպայմանավորվեք ու լուծում կգտնեք, որը բոլորի սրտով կլինի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Այն յուրահատուկ կլինի և երկար կհիշվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր դուք շատ բան կհասցնեք անել, քանի որ կսկսեք ամենակարևորից ու ժամանակը զուր չեք վատնի: Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով, հնարավորություն կտա իրագործել հին ծրագրերը, անսովոր գաղափարները, որոնք նախկինում իրականությունից շատ հեռու են թվացել: Դուք սովորականից հաճախ պիտի խառնվեք ուրիշների գործերին: Միաժամանակ կկարողանաք ոչ մեկին չվիրավորել, լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար շատ սուր են արձագանքում իրենց հասցեին հնչող նկատողություններին: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Շատ Կարիճների այն հաճելի հանդիպումներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք կարող եք չափից դուրս մեծ նշանակություն տալ նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Դրա պատճառով ապրումներ այսօր շատ կունենաք, հանգստություն պահպանելն էլ հեշտ չի լինի: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ ու բարձրացնել ձեր տրամադրությունը: Հաջող կանցնեն ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ այն ուղևորությունները, որոնց մասին որոշումը վերջին պահին է ընդունվել: Դուք ճանապարհին հրաշալի ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք անսովոր մարդկանց հետ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին ուշադիր եղեք: Աշխատեք ստուգել ստացված ինֆորմացիան, ուրիշի կարծիքի վրա չհենվել, վստահել սեփական գիտելիքներին ու փորձին: Ինչ-որ մեկն անկախ իր կամքից կարող է ձեզ մոլորության մեջ գցել կամ էլ հատուկ խճճել: Լավ է չշտապեք աշխատանքի և բիզնեսի հետ կապված որոշումների հարցում: Հիշեք, որ հարցերին ճիշտ պատասխաններն ամեն անգամ մակերեսին դրված չեն: Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կանցնի: Այդ հատվածում շատ բան ձեզ մոտ լավ կստացվի. դուք գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը շատ հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ, չեն բացառվում անսպասելի դրամական մուտքերը: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված ամեն հարցում լավ է ապավինեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր ճշգրիտ կլինեն: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր անսովոր գաղափարները, ուրախ կլինեն օգնել ցանկացած ծրագրի իրագործման հարցում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների և լավագույն ընկերների համար ընտանեկան տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անկախ նրանից, թե այսօր ինչ տեղի կունենա, լավ է եզրահանգումների հարցում չշտապեք: Տեղի ունեցող իրադարձությունները միանգամից ճիշտ գնահատել չեք կարողանա, բայց ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանցից օգուտ քաղել: Օրվա սկզբին դժվար կլինի տարաձայնություններից խուսափելը: Նույնիսկ նախկինում ձեզ ամեն հարցում աջակցող մարդկանց հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Բոլոր վեճերը կմնան անցյալում, ձեր ճշմարտացիությունը բոլորի համար ակնհայտ կդառնա: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|