ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1828 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Դուք պիտի արագ գործեք, քանի որ մտորումների և քննարկումների համար շատ ժամանակ չեք ունենալու: Կարևոր գործերում լավ է սեփական գիտելիքներին ու փորձին ապավինեք: Կողքից խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, փոխարենը կարող են շեղել:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք մանր-մունր առաջադրանքների լուծման վրա, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում: Որոշ Խոյեր կվերադառնան հին ծրագրերին՝ հասկանալով, որ եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար պահը: Ընկերները և պարզապես լավ ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ մտածածն իրագործելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբն առանց ապրումների չի անցնի: Հուզական դաշտն այդ հատվածում լարված կլինի, դուք կարող եք սուր արձագանքել նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի: Բացի այդ, դժվար կլինի այն մարդկանց հետ շփումներից խուսափելը, որոնք նախկինում բազմիցս հանել են ձեզ հավասարակշռությունից, ստիպել են հուզվել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նորերի համար. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելու կարիք չկա: Այսօր նույնիսկ առօրյա գործերը կարող են սովորականից մեծ ուշադրություն պահանջել, և դրանցից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Բացի այդ, ձեզ համար դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում հաշտ էիք: Դժվար կլինի տարաձայնություններից ու թեժ վեճերից խուսափելը:

Օրվա առաջին կեսը ապրումներ կբերի, իսկ երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Այն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան գործերն ու ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Երեկոն լավ նորություններ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար կլինի ամենատարբեր՝ և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր գործերի համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Ոչ ոք չի կարողանա խճճել կամ շեղել ձեզ: Հին ծանոթությունները օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից: Չի բացառվում, որ հենց դրանց շնորհիվ ձեզ առաջարկներ անեն, որոնք մերժել չեք ուզենա:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հաջող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Աշխատեք սրտին մոտ չընդունել շրջապատողների չմտածված խոսքերը, չվիրավորվել քննադատություններից ու անտեղի խորհուրդներից: Շատերին օգնության կհասնի հումորի զգացումը: Դրա շնորհիվ դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հագեցած կլինի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց դա ձեզ ամենևին չի վշտացնի: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, ծրագրածից ավելին կհասցնեք: Հաջող կանցնեն ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարդ ու հագեցած օր է սպասվում: Ավելի վաղ ծրագրած գործերին կավելանան լրիվ նորերը, բացի այդ, պիտի ուղղեք հին սխալները: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե սեփական ուժերին ապավինեք, այլ ոչ թե հույս դնեք շրջապատողների օգնության վրա: Լավ է խուսափեք երկար վեճերից. ձեր ճշմարտացի լինելը բոլորի համար ավելի ուշ ակնհայտ կդառնա:

Կուրախացնեն ամենամտերիմների հետ շփումները: Հենց նրանց շնորհիվ դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, բարենպաստ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր տաղանդներին, որոնք նախկինում աննկատ են մնացել և կօգնեն կիրառում գտնել դրանց: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով ազդեցիկ համախոհներ կգտնեք:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ արագ կավարտեք գործերը, որոնցից նախկինում գլուխ հանել չեք կարողացել: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, նվերներ, ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ առաջադրանքներից, կկարողանաք պատասխան գտնել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերից: Կարևոր բանակցություններ անցկացնելու, շատ բանի ունակ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք չի կարող դրանց հանդեպ անտարբեր մնալ:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը նույնիսկ կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը չի բացառվում, բայց դրանք արագ չեն զարգանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք սովորականից հաճախ ստիպված եք լինելու աչքի առաջ լինել ու գործ ունենալ ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով ցույց տալ: Դուք նոր համախոհներ ու գործընկերներ գտնելու շանս կունենաք: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա. մտերիմները ձեր կողմից կլինեն: Դուք կարող եք պայմանավորվել մի բանի մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ շատ են եղել: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն, և դա բոլորին շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Ձեզ սովորականից շատ կշեղեն մանրուքներն ու անսպասելի լուրերը, ինչպես նաև շրջապատողների զրույցները: Դա կարող է ցավալի սխալների հանգեցնել, այնպես որ՝ ուշադիր եղեք, ժամանակը մի ափսոսացեք ամեն ինչ ևս մեկ անգամ ստուգելու համար:

Օրը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու, կամ էլ պարզապես ապագայի մասին խոսելու համար: Նման զրույցները կօգնեն տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել: Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի այն Այծեղջյուրների համար, որոնք սովորում են, հետազոտություններ են անում կամ զբաղվում են ստեղծագործ աշխատանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հետաքրքիր գաղափարներ կբերի: Դրանք իրենք իրենց չեն հայտնվի, այլ ձեր դիտողունակության արդյունքը կլինեն: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը վրիպել է ուրիշների աչքից, կտեսնեք հնարավորություններ, որոնք աննկատ են մնացել: Որոշ Ջրհոսներ անսպասելիորեն իրենց մեջ գործարարի ջիղ կհայտնաբերեն ու կոմերցիոն գործունեության մեջ կհասնեն առաջին հաջողություններին:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, իսկ շատ վիրավորանքներ ու փոխադարձ դժգհություններ կմնան անցյալում: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք չվիրավորվել այն մարդկանցից, որոնք ձեզ սխալ են հասկանում, չեն նկատում ձեր հաջողությունները, քննադատում են ձեզ: Սա ամենահասարակ օրը չի լինելու շփումների տեսանկյունից, սակայն դուք պիտի հարթեք սուր անկյունները, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծեք: Դուք բոլորի հետ լավ հարաբերություններ կպահպանեք, իսկ ավելի ուշ շրջապատողներն իրենք կհասկանան, թե ինչում են սխալվել:

Գործեր այսօր սովորականից շատ կունենաք, հոգսերը շատ կլինեն և՛ աշխատավայրում, և՛ տանը: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե դատարկ բաների պատճառով չանհանգստանաք: Կենտրոնացեք նրա վրա, ինչը լավ եք կարողանում անել: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1828 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0