ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 21
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1824 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե նախաձեռնող լինեք, ձեռքերը ծալած չնստեք ու չսպասեք մինչև ինչ-որ մեկը հետաքրքիր մի բան առաջարկի: Հենց ինքներդ գրավիչ գործ գտնեք, անմիջապես կհայտնվեն մարդիկ, որոնք կուզենան դրանով ձեզ հետ միասին զբաղվել:

Մինչև օրվա կեսը լավ է խոշոր գնումներ չանեք, քանի որ վտանգ կա՝ գումարը զուր ծախսեք: Դա միակ տհաճ պահն է լինելու: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն, այնպես որ՝ կյանքից բողոքելու պատճառ չեք ունենա: Իսկ ահա ուրախության առիթներ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատ չի անցնի, սակայն անհանգստության որոշ առիթներ կլինեն: Հեշտ չի լինի այն Ցուլերի համար, որոնք այսօր ընտանեկան միջոցառումների կգնան: Հատկապես ավագ հարազատների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Բայց վեճերից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել, լուրջ վիրավորանքների պատճառներ չեն լինի:

Փոխարենը ընկերների հետ անցկացրած ժամանակը վառ հույզեր կպարգևի: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, ձեր գաղափարներն էլ մեծ ոգևորությամբ կաջակցեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, անակնկալներ, ինչպես նաև հրավերներ, որոնք հաճույքով կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անկախ նրանից, թե այսօրվա համար ինչ ծրագրեր կկառուցեք, դրանք կյանքի կոչելիս հույս դրեք միայն սեփական ուժերի, գիտելիքների և առողջ բանականության վրա: Ծանոթների միջամտությունը կարող է միայն տհաճությունների ու ցավալի թյուրիմացությունների հանգեցնել: Չի բացառվում, որ նույնիսկ ամենամտերիմները ձեզ արջի ծառայություններ կմատուցեն, ընդ որում՝ անկախ իրենց կամքից:

Ինչքան քիչ լինեն ուրիշներից ձեր ակնկալիքները, այնքան հեշտ կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ փոքրիկ ընտանեկան տոնի, և՛ անսովոր պայմաններում ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին բարդ գործեր մի ստանձնեք: Կարևոր հանդիպումները նույնպես արժե հետաձգել. առավոտյան անհրաժեշտ բառերը գտնելն ու ճիշտ վարք դրսևորելը դժվար կլինի: Շատ օգտակար կլինի հանգստանալը, ուժերը վերականգնելը, չհոգնեցնող, բայց հետաքրքիր մի բանով զբաղվելը. դուք միանգամից ձեզ ավելի առույգ կզգաք:

Իսկ ահա օրվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ, պատասխանատու և ուշադություն պահանջող ցանկացած գործի համար: Այդ հատվածում հեշտությամբ կկենտրոնանաք, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել, ձեր կողքին կլինեն նաև օգնելու պատրաստ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վերջապես պատասխաններ կգտնվեն այն հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում, և շատ բան կհեշտանա: Բացի այդ, գլուխ կհանեք ձանձրալի գործերից, որոնք վաղուց էին ուշադրություն պահանջում, և ուրախությամբ ավելի հետաքրքիր մի բան կստանձնեք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց մեկնեք հին ընկերների հրավերով:

Աշխատեք ուշադիր հետևել ձեր շուրջը տեղի ունեցողին. այդպես դուք պիտանի տեղեկատվություն ստանալու և մյուսներից վաղ օգտակար մի բան իմանալու հնարավորություն կունենաք: Իմացածը շուտով պետք կգա: Ուրիշների փորձի շնորհիվ դուք կկարողանաք խուսափել սեփական սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք կիսում են ձեր նախասիրությունները, ձեզ հետ միասին զբաղվում են հետաքրքիր գործերով: Շատ օգտակար կլինի նրանց հետ գաղափարներով, ոչ վաղ անցյալի կարևոր իրադարձությունների մասին տպավորություններով փոխանակվելը: Նույնիսկ վեճերից օգուտ կլինի, քանի որ դրանց շնորհիվ հաջող որոշումներ կընդունվեն:

Օրը ուրախ իրադարձություններ կբերի, իսկ ամենահնարամիտ Կույսերին նաև շանս կտա հասնել նրան, ինչին վաղուց էին ձգտում: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, պահի ցանկություններին չտրվելն է: Հիշեք ավելի վաղ տված խոստումների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր հաստատ չեք ձանձրանալու, քանի որ ձեզ անսովոր հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ ու առաջարկներ են սպասվում, որոնք մերժել չեք ուզենա: Որոշ Կշեռքներ վերջապես լուրեր կստանան, որոնց վաղուց էին սպասում, և նշանի նման ներկայացուցիչների մոտ ապրումների պատճառները կքչանան:

Աշխատեք ձեզանից անհնարինը չպահանջել: Լավ է խոշոր ծրագրեր չկառուցեք, քանի որ անսպասելի իրադարձության պատճառով ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի: Սկսեք ամենակարևորից ու շտապից, քանի որ հենց օրվա առաջին կեսն է խոստանում բարենպաստ ու արդյունավետ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուզենաք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, միանգամից լուծել ձեզ ու ձեր մտերիմներին վերջին շրջանում անհանգստացնող հարցերը: Ցավոք, դա հազիվ թե հաջողվի: Բայց եթե հետևողականորեն գործեք, ապա ամեն ինչ կհասցնեք և ուժասպառ էլ չեք լինի: Կարևոր կլինի ավելորդ շտապողականությունից խուսափելը, ինքնատիրապետումն ու հաջողության հանդեպ վստահությունը պահպանելը:

Շատ ծանոթների համար ձեր օգնությունն ու աջակցությունը շատ կարևոր կլինեն: Բայց սեփական գործերը թողնելուց և ուրիշների խնդիրներով զբաղվելուց առաջ մտածեք՝ արդյոք դա այդքան անհրաժեշտ է: Ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կարող է չարաշահել ձեր բարությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շրջապատողներին այսօր ավելի լավ կհասկանաք, քան ինքներդ ձեզ: Կհաջողվի լեզու գտնել բոլոր նրանց հետ, ովքեր դժվարությամբ են կապի դուրս գալիս, ոչ մի բան չեն պատմում իրենց մասին ու փորձում են ոչ մի էմոցիա ի ցույց չդնել: Բոլորին մոտեցում գտնելու ձեր ունակությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ չէին շփվում, կհասկանան, թե ինչքան բան են կորցրել:

Կարելի է պարզապես հանգստանալ ու հաճելի ժամանակ անցկացնել: Բայց աստղերը բարյացակամ կլինեն հատկապես այն Աղեղնավորների հանդեպ, որոնք այսօր կուզենան օգտակար մի բանով զբաղվել: Նրանց մեծ հաջողություն է սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը: Օրը հեշտ չի լինի հատկապես նրանց համար, ովքեր ուղևորություններ ու հանդիպումներ են ծրագրել: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, հավանական է խառնաշփոթ, որը ձգձգումների կհանգեցնի: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դա ջանքեր ու համբերատարություն է պահանջելու:

Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Բայց դուք նրանց վրա չեք բարկանա, նույնիսկ եթե ստիպված լինեք ամենահասարակ բաները մի քանի անգամ բացատրել: Օրվա սկզբին չեն բացառվում շփման մեջ տհաճ պահերը, բայց երեկոյան ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի հանդիպումների ու ծանոթությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Կհաջողվի խուսափել այն մարդկանց հետ վեճերից, որոնց հայացքները տարբերվում են ձերինից, ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ ձեր կողմը գրավել: Չի բացառվում, որ հակակրանքին համակրանքը փոխարինի:

Ինչ-որ օգտակար բանի վրա կենտրոնանալն այսօր դժվար կլինի: Դուք անընդհատ կարևոր գործերից դատարկ բաների վրա կշեղվեք, իսկ երբեմն էլ պարզապես կսավառնեք ամպերում: Ինքներդ ձեզ վրա դրա համար մի բարկացեք. դուք պիտի ընդամենը մի փոքր հանգստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չարժե քննարկել լուրջ հարցերը, եթե դրանք անհապաղ լուծում չեն պահանջում: Այսօր ձեզ համար դժվար կլինի սեփական տեսակետը հստակ ու հասանելի արտահայտելը, մարդկանց չվիրավորելն էլ դժվար կլինի: Բացի այդ, ստիպված եք լինելու գործ ունենալ տպավորվող ու զգայուն մարդկանց հետ:

Փոխարենը դատարկ բաների մասին խոսելը շատ հաճելի կլինի: Դուք կարող եք ուրախացնել ու ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են ու կորցրել իրենց հանդեպ հավատը: Դուք լավատես ու բարեհամբույր կլինեք, և շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1824 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0