ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1750 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անհանգիստ ու շատ հետաքրքիր կանցնի: Շատ Խոյերի այն անսպասելի առաջարկներ կբերի, որոնց նշանի ներկայացուցիչները կհամաձայնեն առանց երկար մտածելու: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում. դուք կնկատեք, որ շրջապատողներն ավելի հաճախ են լսում ձեր կարծիքը, հաճույքով են համաձայնում ձեր գաղափարներին:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով վտանգ կա, որ հիմար բաների վրա շատ կծախսեք: Երեկոն կուրախացնի տանը հաճելի իրադարձություններով, մտերիմների հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը ապրումներ կբերի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Հավանական են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով, վեճեր, որոնք կխլեն թանկարժեք ժամանակը: Պատրաստ եղեք աշխատանքի մեջ ձգձգումներին, հատկապես եթե նոր ծանոթների հետ եք գործ ունենալու:

Աշխատեք չափից դուրս շատ բան չպահանջել ձեզանից ու շրջապատողներից: Փոքրիկ թյուրիմացություններից այսօր հազիվ թե հաջողվի խուսափել, սակայն լուրջ խնդիրներ ու անհաղթահարելի խոչընդոտներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսին ձեր աջակցության կարիքը կզգա մտերիմներից մեկը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք աշխատանքի վրա. այսօր դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Նույնիսկ եթե առաջ ամեն առիթով տարաձայնություններ էին առաջանում, ապա այսօր կկարողանաք արագ պայմանավորվել համատեղ գործողությունների և ընդհանուր ծրագրերն իրագործելու մասին:

Տանը փոքրիկ խնդիրներ, աննշան կենցաղային դժվարություններ կառաջանան: Դուք դրանցից գլուխ կհանեք, եթե չսկսեք ժամանակը զուր վատնել: Հավանական են չծրագրված ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործերում լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա: Փորձված համախոհները այսօր հազիվ թե կարողանան օգնության հասնել, իսկ նոր աշխատակիցների հետ դժվարությամբ կպայմանավորվեք: Հավանական են չծրագրված ծախսեր, ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Գնումների հարցում լավ է չշտապեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն:

Կհաջողվի շատ բաների մասին պայմանավորվել մտերիմների հետ, քննարկել վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չտվող հարցերը: Դուք կարող եք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Որոշ Խեցգետիններ կընկերանան նրանց հետ, ում հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերությունների մեջ էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը գործերում զգուշություն է պահանջելու: Հատկապես ուշադիր պիտի լինեն ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղվող Առյուծները: Այսօր հեշտությամբ ինչ-որ բան աչքաթող կանեք, կմոռանաք կամ իրար կխառնեք: Անուշադրությունը կարող է կորուստների հանգեցնել: Սակայն ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ժամանակին մատնացույց կանեն ձեր սխալներն ու հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք նրանց:

Ինչպես էլ դասավորվի օրը, աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Եթե դա անեք, ապա հաջողության հասնելու եղանակն էլ կգտնեք: Առավոտը հարմար կլինի ինքնուրույն գործողությունների համար, իսկ հետո կգա համախոհներ փնտրելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար հարմար ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար. դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կհաջողվի միանգամից իրագործել: Կկարողանաք կյանքի կոչել հին ծրագրերը: Ճիշտ է, այստեղ համառության կարիք կլինի: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի ու անպայման կհասնեք ձեր ուզածին:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Օգտակար կլինի ձեզ լավ հասկացող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ շփվելը: Հաջող կանցնեն ուղևորությունները: Եթե ճամփա գնաք սիրելիի հետ, ապա միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վճռական գործեք: Այսօր դուք հրաշալի գլուխ կհանեք աշխատանքից, կկարողանաք հաջողությամբ ավարտել այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Հավանական է հենց դրանց շնորհիվ ձեզ վրա ուշադրություն դարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են պիտանի ծանոթություններ: Չի բացառվում խոստումնալից համագործակցության սկիզբը:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմները հաճույքով ամեն հարցում կաջակցեն ձեզ, չեն վիճի, կխուսափեն նկատողություններ անելուց: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գումարի հետ զգույշ եղեք: Հնարավոր են անհաջող գնումներ ու գործարքներ, զուր ծախսեր: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու համար. դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունը կարող է ձեզ օգտակար լինել: Դուք ամենալավ տպավորությունը կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում:

Աշխատեք չհոգնել: Մեծ ծանրաբեռնվածությունը այսօր կարող է վատ անդրադառնալ ձեր տրամադրության ու ինքնազգացողության վրա: Հոգ տարեք ձեր մասին. հանգիստը մեծ օգուտ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների համար: Կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում վեճեր քիչ չեն եղել: Այս անգամ այնպիսի լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կգնաք: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ: Պատահական հանդիպումներից մեկից կարող է երկարատև ընկերություն կամ գեղեցիկ սիրային պատմություն սկսվել:

Օրը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք նոր տեղեկատվությունը, կվերլուծեք այն ու եզրահանգումներ կանեք: Ստացված գիտելիքները շուտով պետք կգան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կարող է անակնկալներ բերել, բայց դրանք ձեզ չեն ստիպի հուզվել: Նույնիսկ եթե պայմաններն անհաջող դասավորվեն, դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի, չեք կորցնի հաջողության հանդեպ հավատը և անպայման կհասնեք ձեր նպատակին: Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթերը ձևակերպելու և իրավաբանական հարցերը լուծելու համար:

Մտերիմների հետ լեզու գտնելը ամեն անգամ հեշտ չի լինի: Ձեր գաղափարները կարող են դուր չգալ մտերիմներին, չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Սակայն ձեզ կհաջողվի պահպանել հավասարակշռությունը: Դուք ձեզ ճիշտ կպահեք, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո զղջալու էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն արժե սկսել կարևոր հարցերը լուծելուց: Առավոտյան ձեզ համար հեշտ կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, հասկանալը, թե ինչպես պիտի գործեք հաջողության հասնելու համար: Այդ հատվածը հարմար կլինի գնումների և գործարքների, ինչպես նաև գումարին և ունեցվածքին վերաբերող բանակցությունների համար: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնելը. ճանապարհին կարող են դժվարություններ առաջանալ:

Օրվա երկրորդ կեսին դուք օգտակար բաներ կանեք ձեզ համար թանկ մարդկանց համար: Մտերիմ մարդուն աջակցելու հնարավորություն կունենաք, կօգնեք նրան լուծել անսպասելի առաջացած խնդիրը: Ձեր փորձն ու գիտելիքները շատերին օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Օրը վատ չի անցնի, եթե շատ բան չպահանջեք ձեզանից ու շրջապատողներից: Ձեր և ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը կօգնի ձեզ խուսափել տհաճ պահերից: Մի շտապեք: Ցանկացած որոշում ընդունելուց առաջ արժե գլուխ հանել իրավիճակից, ամեն ինչ կշռադատել: Դրա համար բավարար ժամանակ կունենաք:

Տնային գործերը շատ ժամանակ չեն խլի, լուրջ կենցաղային խնդիրներ էլ չեն առաջանա: Իսկ ահա անսպասելի ծախսերն ու անհաջող գնումները հնարավոր են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1750 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0