ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1628 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը լավ բաներ շատ կբերի: Դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց պատճառով վերջերս շատ էիք անհանգստանում: Հավանական են հաջող զուգադիպություններ ու ոգեշնչող նորություններ: Այսօր ձեզ հատուկ լավատեսությունը շրջապատողների համար նկատելի կլինի: Հենց այն կգրավի նախկինում ձեզ չնկատող մարդկանց ուշադրությունը: Նման մարդիկ կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ, ֆինանսական հարցերի հաջող լուծում: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող կանցնի, կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով: Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ կլինի, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Ընկերներն ու հարազատները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, նրանց հետ տարաձայնությունների առիթներ չեն ստեղծվի:

Գործեր այսօր շատ չեք ունենա, այնպես որ կարող եք հանգստանալ ու վերականգնել ուժերը: Լավ կանցնեն ուղևորությունները: Կհաջողվի հետաքրքիր վայրեր այցելել, որոնց մասին նախկինում շատ եք լսել, կամ էլ մասնակցել անսովոր միջոցառումների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք, քանի որ չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Ինտուիցիան կհուշի, թե ինչից արժե սկսել: Առավոտը կարող է անսովոր գաղափարներ բերել: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ խորհրդակցեք մտերիմների հետ. նրանք կհուշեն՝ ինչպես է լավ գործել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են նվերներ ու դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք լուրջ կվերաբերվեք ֆինանսական հարցերի լուծմանը, և դա թույլ կտա խուսափել ցավալի կորուստներից ու զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ շատ բարդ գործերից, եթե մենակ չգործեք: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, դուք կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չեք եղել: Հավանական է ծանոթությունը, որը սիրային շարունակություն կստանա: Նոր համաբերությունները կարող են արագ զարգանալ:

Օրվա երկրորդ կեսին դուք գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված գործերից, կլուծեք կազմակերպչական հարցերը: Այդ հատվածը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և դրանք մտերիմների հետ քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը անակնկալներ կբերի, և այդ հատվածում ծրագրի համաձայն գործել հազիվ թե ստացվի: Չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով, անսպասելի տարաձայնությունները մարդկանց հետ, որոնք նախկինում ամեն հարցում աջակցել են ձեզ: Բայց կոնֆլիկտ չի առաջանա, դուք անպայման կպայմանավորվեք, լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Դուք կարող եք գլուխ հանել սեփական զգացմունքներից, ինչի արդյունքում մյուսներին հասկանալն էլ ավելի հեշտ կլինի: Սիրահարված Առյուծներին այդ հատվածը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դրական տրամադրվեք. օրը ավելի հաճելի կանցնի, եթե փոքրիկ թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների պատճառով չհուզվեք: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ առավոտյան, բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել:

Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են հաճելի ծանոթություններ, շատ Կույսերի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Անձնական կյանքում նկատելի դրական փոփոխություններ տեղի կունենան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դժվարություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե հաջողվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Եթե մեծ ծրագրեր ունենաք, պատրաստ եղեք համառություն դրսևորել. ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի: Շատ Կշեռքների այսօր պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք հաջողությամբ կավարտեք այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Հանգիստն ու պայմանների փոփոխությունը ձեզ չեն խանգարի: Մտերիմներն ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար և հնարավոր է՝ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր շատ հաճելի կլինի ապագայի մասին մտածելը, ծրագրեր կառուցելն ու դրանք այն մարդկանց հետ քննարկելը, որոնք կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում: Այսօր առաջ եկած շատ գաղափարներ մոտ ժամանակներս կյանքի կկոչեք: Դրանում կօգնեն հին ընկերները, նաև նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել:

Չեն բացառվում անսովոր հանդիպումները, հնարավոր է ծանոթանաք մի մարդու հետ, որի մասին լավ բաներ շատ եք լսել: Դուք արագ կընկերանաք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր բաներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողությունը մեծ չափով պայմանավորված կլինի նրանով, թե ինչքան լուրջ կվերաբերվեք այսօր ստանձնած գործերին: Չարժե հույս դնել հաջողակ լինելու և իրադարձությունների բարենպաստ ընթացքի վրա: Լավ է բացառապես սեփական ուժերին ապավինեք: Օրվա սկզբին ոչ այնքան նկատելի դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր գործերը քննարկելու և ապագայի ծրագրեր կառուցելու համար: Հնարավորություն կունենաք լուծել նախկինում բոլորին անհանգստացրած ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը թեթև ու հետաքրքիր կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Կհաջողվի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել ձեզ, կլուծեք նաև վաղուց ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի գործերին, իսկ երկրորդին հանգստանալու հնարավորություն կլինի: Այն նաև հաջող զուգադիպություններ, հաճելի լուրեր ու անսպասելի բացահայտումներ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, հենց առավոտվանից կզգաք աստղերի աջակցությունը: Հավանական են լավ նորություններ, ոգեշնչող իրադարձություններ ու հետաքրքիր առաջարկներ: Եթե վերջին ժամանակներս հուզվելու և անհանգստանալու առիթներ շատ կային, ապա այսօր դրանք անցյալում կմնան: Իսկ ահա նոր ու հետաքրքիր ծրագրեր կարող են հայտնվել:

Չեն բացառվում հանդիպումները, որոնք երկար կհիշվեն կամ նոր ու անսովոր հարաբերությունների սկիզբ կդնեն: Որոշ Ջրհոսներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաճախ են վիճել: Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի անցնի, բայց հազիվ թե նշանակալի հաջողություններ ու շատ հաճելի իրադարձություններ բերի: Հնարավորություն կունենաք առանց շտապելու գլուխ հանել կուտակված գործերից: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, երբ ազատվեք անպիտան, հնացած բաներից:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ դուք կպահպանեք լավ տրամադրությունը, լավատեսությունը չեք կորցնի, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Երեկոն հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու, ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Շատ Ձկների այդ հատվածը կուրախացնի հեռվից հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1628 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0