Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4998 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե ուզում եք մասնագիտական հաջողությունների հասնել, ապա կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր դուք հնարավորություն կունենաք լուծել բարդ առաջադրանքները, հրաշալի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել: Ձեր հաղթանակները աննկատ չեն մնա. դրանք կգրավեն այն մարդկանց ուշադրությունը, որոնք կարող են ձեզ պիտանի ծառայություններ մատուցել: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կնկատեք, որ մտերիմների հետ լեզու գտնելը հեշտացել է, նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան: Սիրահարված Խոյերին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է կարևոր զրույցների և վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող հարցերը քննարկելու համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում անբարյացակամորեն էին տրամադրված, ձեր մեջ թշնամի էին տեսնում, կփոխեն իրենց կարծիքը, կփորձեն հարթել հարաբերությունները: Արժե զգույշ լինել գումարի հետ: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով հավանական են զուր ծախսեր: Բայց ընդհանուր առմամբ դրական միտումները կգերակշռեն: Դուք որոշումների հարցում չեք շտապի, այդ իսկ պատճառով լուրջ սխալներ թույլ չեք տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը վառ, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի անսովոր գործերի ու ստեղծագործ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Շրջապատողներին ձեր գաղափարները շատ դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ դրանց իրագործման հարցում: Որոշ Երկվորյակներ լավ գումար աշխատելու եղանակ կգտնեն: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դուք կընկերանաք նրանց հետ, ում հետ նախկինում միայն ընդհանուր մասնագիտական խնդիրներն եք քննարկել: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Լավագույն օրը չէ կարևոր գործեր, մասշտաբային լուրջ նախագծեր ստանձնելու համար: Դուք ինքներդ էլ կզգաք, որ վճռական գործողություններին անցնելը դեռ վաղ է. հիմա պետք է ամեն ինչ լավ մտածեք, ծրագրերը քննարկեք այն մարդկանց հետ, որոնք կմասնակցեն դրանց իրագործմանը: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք կարող են սպասվածից մեծ լինել: Բոլոր դեպքերում մի շտապեք ծախսել ստացածը: Օրվա առաջին կեսը շատ հագեցած կլինի, երկրորդը համեմատաբար հանգիստ կանցնի: Մի փոքր հանգստանալու հնարավորություն կունենաք: Լավ ընկերախմբով փոքրիկ զբոսանքը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հրաշալի օր է համախոհներ ու ազդեցիկ գործընկերներ փնտրելու համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, ձեր գաղափարներով կհետաքրքրեք նրանց, ովքեր նախկինում քննադատորեն են տրամադրված եղել: Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ աշխատանքային առաջարկները: Գործեր սպասվածից շատ կլինեն, բայց դուք դրա պատճառով չեք անհանգստանա: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Իսկ այսօր ձեռք բերած փորձն անպայման պետք կգա ապագայում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք շատ բան կհասցնեք, նույնիսկ եթե առանձնապես չշտապեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել: Ձեզ անսպասելիորեն կօգնեն մարդիկ, որոնք նախկինում անտարբեր են եղել ձեր գաղափարներին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով նրանք ձեր համախոհները կդառնան: Աշխատեք օրվա երկրորդ կեսի համար հոգնեցնող գործեր չծրագրել: Սթրեսային իրավիճակներից լավ է խուսափեք, քանի որ դրանք երկար ժամանակով կարող են հուսահատեցնել: Հանգստացեք, ժամանակ անցկացրեք մտերիմների հետ: Դուք միանգամից ձեզ լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հետաքրքիր, նոր գաղափարներով ու զարմանալի պատահարներով լի կլինի: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Այն, ինչն ուրիշներին աննշան է թվացել, ձեզ կարող է հետաքրքիր մտքեր տալ, օգնել ճիշտ որոշում ընդունել: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեզ չեն համակրել: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն այն Կշեռքների հանդեպ, որոնք զբաղված են ուսմամբ կամ հետազոտական գործունեությամբ, ինֆորմացիա են հավաքում ու վերլուծում: Նշանի նման ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն ամենաբարդ առաջադրանքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկզբին աշխատեք չանհանգստանալ: Դա բավական բարդ կլինի, քանի որ հուզական դաշտը լարված կլինի: Դուք կարող եք վշտանալ աննշան իրադարձության պատճառով, բարկանալ մի մարդու վրա, որը պարզապես սխալ է արտահայտել իր մտքերը, վիրավորվել անմեղ նկատողությունից: Լավատեսորեն տրամադրվեք: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ձեզ ավելի լավ կզգաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը հաճելի անակնկալներ, լավ նորություններ ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Այն հարմար կլինի գործնական և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ուշադիր եղեք ու աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ լինեք, լուրջ որոշումներն էլ տաք գլխով չընդունեք: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնք առաջին հայացքից շատ գրավիչ կթվան: Բայց մինչև անհրաժեշտ ինֆորմացիան ստանալը որոշակի պատասխան մի տվեք: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ինչպես նաև անցյալի մասին մտորելու, եզրահանգումներ անելու համար: Դուք կհասկանաք, թե որտեղ եք սխալվել, իսկ որտեղ եք ճիշտ եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կենտրոնանալը, լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Կուզենաք հետաձգել բոլոր բարդ գործերն ու զբաղվել նրանով, ինչը հեշտ է արվում և միայն դրական հույզեր է պարգևում: Բայց այսօր դուք հազիվ թե կարողանաք ձեզ նման բան թույլ տալ: Անհապաղ լուծում պահանջող խնդիրներ առաջ կգան, դրանցից միայն դուք կարող եք գլուխ հանել: Հեշտությամբ կազատվեք նրանից, ինչն անպիտան է դարձել: Օրվա երկրորդ կեսին դուք կհասկանաք՝ ինչպես հեշտացնել ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Մարդիկ, որոնք ձեզ գիտեն, հրաշալի խորհուրդներ կտան, և դուք անպայման կհետևեք դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատողներից խորհուրդներ մի սպասեք, կողմնորոշվեք սեփական ինտուիցիայի հուշումներով: Դուք շատ բանի կհասնեք, եթե կարևոր որոշումները չհետաձգեք, գործելու փոխարեն ժամանակ չձգեք: Չի բացառվում՝ պետք լինի ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, մտերիմների հետ կապված լավ նորություններ: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել հին խնդիրները, գլուխ հանել բոլորին անհանգստացրած իրավիճակներից: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում. դա շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կարող է բավական անհանգիստ լինել: Չեն բացառվում տարաձայնությունները այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Կոլեգաների հետ վեճերը շատ ժամանակ կխլեն, բայց չեն խանգարի ժամանակին ավարտել սկսած գործերը: Ոչ մեծ ֆինանսական դժվարություններ կարող են առաջանալ օրվա սկզբին, բայց երեկոյան դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Վերջերս ձեզ մոտ առաջ եկած ինքնատիպ գաղափարները կյանքի կոչելու շանս կունենաք: Դրանում կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ միանգամից կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|