ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 15
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1684 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հետաքրքիր առաջարկներ ու ոգեշնչող նորություններ կբերի: Հավանական են նոր բացահայտումներ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին: Որոշ Խոյեր կհասկանան, որ արժե նոր բան սովորել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել գիտելիքներով ու փորձով:

Հեշտ չի լինի սեփական ապրումներից գլուխ հանելը: Ողջ օրվա ընթացքում ձեր տրամադրությունը փոխվելու է, երբեմն նրա վրա կազդեն աննշան իրադարձությունները: Բայց երեկոն կուրախացնի: Այն հատկապես հաջող կանցնի սիրահարվածների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի անհանգստացեք առավոտյան առաջ եկած տհաճությունների պատճառով: Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն: Իսկ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա կեսը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար. այստեղ հաջողությունը կուղեկցի ձեզ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հատկապես բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Դա հարմար ժամանակ է լինելու ամենամտերիմների հետ շփվելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ քննադատորեն տրամադրված մարդկանց հմայելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա այսօր և ինչպես իրենց կպահեն շրջապատողները, աշխատեք եզրահանգումների հարցում չշտապել ու չկիսվել սեփական գաղափարներով: Հանգիստ հետևեք ու ինֆորմացիա հավաքեք. որոշումներ ընդունելու պահն ավելի ուշ է գալու:

Օրը լավը կլինի լավ ծանոթ գործերով զբաղվելու համար: Այստեղ կարող եք չմտահոգվել տհաճ անակնկալների ու անհաջող զուգադիպությունների համար: Իսկ ահա նոր գործերում կարող են դժվարություններ ծագել: Ամենատպավորվող Երկվորյակները մտերիմների աջակցության կարիքը կունենան, առանց որի նրանք իրենց միայնակ կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի և լուրջ դժվարություններ չի բերի: Ավելի վաղ մտածածը հանգիստ իրագործելու, նախկինում անիրագործելի թվացող ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Աշխատեք չկորցնել ինքնավստահությունը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից, շրջապատողների հետ հարաբերություններին էլ օգուտ կտա:

Կարևոր գործերով զբաղվելիս աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է լուրջ դերակատարում ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տարաձայնություններից ու վեճերից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դուք արագ կհասկանաք, թե որտեղ կարելի է փոխզիջման գնալ, իսկ որտեղ է կարևոր պնդել սեփական տեսակետը: Նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Չի բացառվում՝ ձեր մասին նրանց տպավորությունը սխալ լինի, ինչն էլ փոխադարձ վիրավորանքների պատճառ կդառնա:

Աշխատեք չհոգնել: Սա հաստատ ամենալավ օրը չի լինելու հոգնեցնող զբաղմունքների, ծանր ֆիզիկական աշխատանքի համար: Սթրեսային իրավիճակներից էլ ցանկալի է խուսափեք, քանի որ դրանք կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաջող օր է սպասվում: Դուք օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Համարձակ ստանձնեք այն, ինչը նախկինում բարդ է թվացել: Դուք արագ գլուխ կհանեք այդպիսի գործերից, և դրա համար օգնության կարիք էլ չեք ունենա: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները:

Անսպասելի պահանջված կլինեն ձեր այն տաղանդները, որոնք նախկինում համարյա անօգուտ են թվացել: Դրանք շրջապատողների վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կփոխեն իրենց կարծիքն ու կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անսովոր, վառ ու հիշարժան կլինի: Շատ Կշեռքների այն զարմանալի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Նշանի որոշ ներկայացուցիչներ գրավիչ իրադարձությունների կենտրոնում կհայտնվեն, որոնց կհետևեն կյանքում մեծ փոփոխությունները:

Բավարար ժամանակ ու էներգիա կմնա նաև առօրյա գործերից գլուխ հանելու, վաղուց ուշադրություն պահանջող առաջադրանքները լուծելու համար: Տրամադրությունը կբարձրացնեն դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի հուզվեք: Օրը թեթև չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի: Համառություն դրսևորելով՝ դուք հաջողության կհասնեք այն գործերում, որոնք նախկինում շատ բարդ են թվացել: Որոշ Կարիճների պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ նրանք ցավալի սխալներ չեն անի:

Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք բաց կոնֆլիկտ թույլ չեք տա, կփորձեք գոնե արտաքուստ լավ հարաբերություններ պահպանել: Երեկոյան հուզական դաշտի լարվածությունը կնվազի, շփումներն էլ ավելի հաճելի կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հազիվ թե նշանակալի իրադարձություններ բերի, բայց ստիպված եք լինելու հուզվել: Իսկ ամենը նրա պատճառով, որ իրենց մասին անսպասելիորեն կհիշեցնեն հին խնդիրներն ու երկար ժամանակ լուծում չստացած հարցերը: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց ոչ միանգամից: Կարևոր կլինի սեփական ուժերին ապավինելը, քանի որ շրջապատողները հազիվ թե կարողանան աջակցել ձեզ:

Օրվա երկրորդ կեսն էլ անհանգիստ կլինի, բայց այն բացառապես հաճելի ապրումներ կբերի: Հավանական են լավ նորություններ, անսպասելի առաջարկներ ու ոգեշնչող հանդիպումներ: Հնարավոր են նկատելի դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդու հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հետևեք ձեր տրամադրությանը: Այսօր դուք հակված կլինեք շատ բան մռայլ լույսի ներքո տեսնել, նկատել միայն խնդիրներն ու արհամարհել լավ նորություններն ու հաճելի իրադարձությունները: Շրջապատողները կփորձեն ձեզ աշխուժացնել, բայց դա հեշտ չի լինի: Լավ է չշտապեք լուրջ որոշումների հարցում, հատկապես եթե դրանք անձնական հարաբերություններին են վերաբերում: Հավանական է տաք գլխով բաներ ասեք, որոնց համար կզղջաք:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ առաջինից ավելի հաճելի կանցնի: Այն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կենտրոնացեք գործերի վրա. այսօր դրանցում կարող եք մեծ հաջողության հասնել: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա նոր համախոհներ կգտնեք, այդ թվում՝ շատ ազդեցիկ համախոհներ: Բայց դուք հրաշալի գլուխ կհանեք նաև այն առաջադրանքներից, որոնք ինքնուրույն կլուծեք: Այստեղ պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Անձնական հարաբերություններում ամեն ինչ հարթ չի լինի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Բայց դուք մոտեցում կգտնեք մտերիմներին, և երեկոյան ամեն ինչ կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Ձեզ պետք կգա մանրուքներին ուշադրություն դարձնելու, միաժամանակ կարևորի մասին չմոռանալու ունակությունը: Հենց դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, սխալ որոշումներ չեք ընդունի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեր առաջ գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացեն: Նրանք, ովքեր նախկինում ձեզ չեն նկատել, կուզենան ընկերանալ:

Հուզական դաշտն անկայուն կլինի, երբեմն դատարկ բաների պատճառով կանհանգստանաք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1684 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0