Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1721 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ուշադիր եղեք: Այսօր դուք նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին պատասխաններ ստանալու շանս կունենաք: Կհաջողվի նորովի նայել նրան, ինչը մինչև վերջերս սովորական ու միակ ճիշտն էր թվում: Չի բացառվում՝ հին գործերը մեռյալ կետից շարժելու և դրանք հաջողությամբ ավարտելու եղանակ գտնեք: Օրը հազիվ թե առանց փոքրիկ տհաճությունների անցնի, բայց դրանց պատճառով չեք անհանգստանա: Որոշ Խոյեր այնպիսի ոգևորվածությամբ կհաղթահարեն ճանապարհին առաջ եկած խոչընդոտները, որ անմիջապես սպասվածից լավ արդյունքների կհասնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն առանց փոքրիկ թյուրիմացությունների և ցավալի պատահարների չի անցնի, որոնց պատճառով ստիպված պիտի լինեք հետաձգել ծրագրված գործերն ու զբաղվել անցանկալի բաներով: Սակայն շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր դժվարություններն էլ կմնան անցյալում: Դուք շատ հաճելի լուրեր կստանաք, որոնց կհետևեն հետաքրքիր առաջարկները: Աշխատեք չհոգնել: Օրը հազիվ թե հարմար լինի հոգնեցնող զբաղմունքների ու ծանր աշխատանքի համար: Իսկ ահա մտերիմների հետ շփումները բարենպաստ կլինեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չտագնապեք ու չանհանգստանաք մի բանի պատճառով, ինչի վրա դեռ ի զօրու չեք ազդել: Օրվա սկզբին թույլ դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Այնպես որ՝ եթե կարևոր բան եք ծրագրել, մի շտապեք, սպասեք հարմար պահի: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն այն Երկվորյակների հանդեպ, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև նրանց, ովքեր հասարակական նախագծերով, շրջապատողներին օգնելով են զբաղվում: Նրանց շատ հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բարենպաստ կլինի շփումների, ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու, ծրագրերը քննարկելու համար: Դուք պիտանի խորհուրդներ ու աջակցության խոսքեր կլսեք, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց ժամանակ ձեզ ընկերակցեն լավ ծանոթները: Օրվա երկրորդ կեսին արժե ցանկացած գործում զգույշ լինել: Հատուկ ուշադրություն կպահանջի ֆինանսական հարցերի լուծումը: Դա կարող է սպասվածից բարդ լինել, այդ իսկ պատճառով կարևոր կլինի չշտապելը, ամեն ինչ ինչպես հարկն է մտածելը: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններում կարող եք ինտուիցիային վստահել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին դրական տրամադրվելը բարդ կլինի: Մանրուքները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, կստիպեն հուզվել: Դուք կարող եք ամեն դատարկ բանի համար անհանգստանալ, օրինակ՝ պատահաբար լսած կտրուկ խոսքի կամ նկատած հայացքի համար: Արդեն օրվա կեսին լավատեսությունն ու ինքնավստահությունը կվերադառնան, և դա յուրահատուկ գրավիչ կդարձնի ձեզ շրջապատողների համար: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դրանք վառ հույզեր կպարգևեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք շատ գործունյա ու եռանդով լի կլինեք, այդ իսկ պատճառով օրը բացառապես արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի նոր, թեկուզ բարդ գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել ու սպասվածից լավ արդյունքներ կստանաք: Շրջապատողներն ամեն անգամ ձեր հետևից չեն հասցնի, բայց դուք չեք բարկանա նրանց վրա: Ուղևորությունների ժամանակ հավանական են բարդ պահեր, բայց դրանցից կարելի է խուսափել, եթե համոզվեք, որ ձեզ հետ անհրաժեշտ ամեն բան վերցրել եք, մանրամասն մտածել եք երթուղին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Տեղում դոփել չեք ուզենա, և դուք կսկսեք վճռական գործել, նախաձեռնող կլինեք, կոգեշնչեք շրջապատողներին: Սակայն էներգիան կարող է չբավարարել մտածած ամեն ինչ իրագործելու համար: Այդ իսկ պատճառով աշխատեք խելամիտ բաշխել ուժերը, անմիջապես չնետվել ծագած բոլոր խնդիրները լուծելու: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կուրախացնեն հարազատների հետ հանդիպումները, և նույնիսկ եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են ծագել, այսօր կհաջողվի ամեն ինչ հարթել: Երեկոն առանց խառնաշփոթի չի անցնի, որը պայմանավորված կլինի անսպասելի լավ լուրով և նորությամբ մի մարդուց, որի մասին անհանգստանում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անհանգիստ ու բավական հոգնեցնող կլինի: Չի բացառվում ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները՝ հետաձգելով սեփական գործերը: Դա ձեզ հաճելի չի լինի: Բայց դուք չեք բողոքի ու կաշխատեք հնարավորինս շուտ ամեն ինչից գլուխ հանել: Եվ դա կստացվի, դուք նաև բավարար ժամանակ կունենաք ավելի հետաքրքիր զբաղմունքներ գտնելու համար: Կուրախացնեն հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ հանդիպումները: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար: Նույնիսկ եթե ինչ-որ մեկի հետ վաղուց չեք շփվել, հիմա հեշտությամբ լեզու կգտնեք իրար հետ, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Աշխատեք դրանից օգուտ քաղել. պատմեք ձեր գաղափարների մասին, աշխատեք դրանցով հետաքրքրել այն մարդկանց, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կարող եք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում. դրան անպայման կհետևեն դրական փոփոխությունները: Համառություն դրսևորելով՝ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Որոշ Աղեղնավորներ այսօր փայլուն գլուխ կհանեն նրանից, ինչը դեռ մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Երեկոն շատ հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն անսովոր գաղափարներ կբերի: Հիշեք, որ դրանք բոլորն այնքան լավը չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Այդ իսկ պատճառով մտածածն իրագործելուն անցնելուց առաջ աշխատեք իրատեսորեն գնահատել ձեր գործողությունների հնարավոր հետևանքները: Կարող եք խորհրդակցել ընկերների հետ, որոնց փորձին վստահում եք: Ամենամտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Դուք կհասկանաք, թե ինչու են ձեզ համար ամենաթանկ մարդիկ վարվել ոչ այն ձևով, ինչպես դուք էիք ուզում: Անցյալի տհաճ իրավիճակները կրկին կշռադատելուց հետո դուք ինքներդ էլ կհասկանաք, որ ամեն հարցում ճիշտ չեք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, քանի որ վերջապես կհասկանաք, թե ինչ կա նրանց մտքին: Չի բացառվում՝ կռահեք այն, ինչը ձեզանից թաքցնում էին, անկախ ձեր կամքից բացահայտեք ուրիշների գաղտնիքները: Աշխատեք ստացված ինֆորմացիան այնպես օգտագործել, որպեսզի ոչ մեկին չվնասեք: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Օրը բարենպաստ կլինի ընտանեկան ուղևորությունների համար: Հաճելի կլինի ընկերների, սիրելիի կամ նոր ծանոթի հետ մի տեղ գնալը: Երեկոն հաճելի ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մտածեք ձեր ծրագրերի մասին: Հնարավոր է այսօր հասկանաք, որ սխալ եք դրել առաջանահերթությունները կամ էլ անտեղի հույս եք դրել իրադարձությունների հաջող ընթացքի վրա այնտեղ, որտեղ արժեր սեփական ուժերին ապավինել: Բայց դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար: Սկսեք նորովի գործել. դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ, որի կարիքը վերջին ժամանակներս շատ էիք զգում: Որոշ Ձկներ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին, վերականգնել հին կապերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|