Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գումարի հետ զգույշ վարվեք: Չարժե շտապել գնումների կամ գործարքների հարցում: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, մտածեք՝ արդյոք խելամիտ է նրան հենց հիմա հրաժեշտ տալը: Նկատի ունեցեք, որ սպասվելիք դրամական մուտքերն ուշանալու են:
Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի աշխատանքի համար, դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, և շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ դրանով իսկ խանգարելով կենտրոնանալ, իսկ երբեմն էլ ձեզ համար ավելի լուրջ խնդիրներ ստեղծելով: Ցանկալի չէ ինչ-որ մեկի հետ ձեր ծրագրերը քննարկելը, գաղափարներով կիսվելը: Հազիվ թե ինչ-որ մեկը աջակցի ձեզ, իսկ ահա շեղել շատերը կարող են:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ ստիպված էիք հետաձգել: Դուք հաջողությամբ կավարտեք վաղուց սկսածը ու գոհ կմնաք: Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն արժե սկսել ամենաբարդ գործերից: Դրանցից սպասվածից ավելի արագ գլուխ կհանեք, քանի որ ձեր ձևով կգործեք: Ուրիշի օրինակն ու գաղափարները հազիվ թե օգտակար լինեն ձեզ համար: Լավ է ղեկավարվեք սեփական փորձով ու առողջ բանականությամբ: Որոշ Երկվորյակներ հրաշալի գաղափարներ կունենան, որոնց իրագործումը թույլ կտա գումար աշխատել:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի համար: Այդ հատվածում լավ է չհոգնեք, բարդ գործերով չզբաղվեք, շփվեք ձեզ դուր եկող մարդկանց հետ: Ընկերները կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքը լինի ու հետաքրքիր մի բան կպատմեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը գործնական հարաբերություններում զգուշություն է պահանջելու: Աշխատեք հույս դնել միայն նրանց վրա, ովքեր նախկինում բազմիցս աջակցել են ձեզ, օգնել դժվար պահերին: Նոր ծանոթները կարող են չարդարացնել ձեր ակնկալիքները, խախտել պայմանավորվածությունները, մոլորության մեջ գցել ձեզ: Մի շտապեք ստորագրել գումարին կամ ունեցվածքին վերաբերող փաստաթղթերը: Ավելորդ չի լինի ամեն ինչ նորից ստուգելը:
Մտերիմների հետ շփումներում դժվարություններ չեն լինի. ողջ օրվա ընթացքում դուք իրար լավ կհասկանաք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում այն Խեցգետիններին, որոնք սիրելի մարդու ուշադրության կարիքը վերջերս շատ էին զգում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Առավոտը կարող է լավ նորություններ բերել: Չի բացառվում այդ հատվածում վաղուց սպասված առաջարկները ստանաք: Եթե կարևոր գործեր ունեք, դրանք լավ է չհետաձգեք, քանի որ դրական միտումների ազդեցությունը ուժեղ է լինելու օրվա սկզբին: Ավելի ուշ հանգստություն ու կշռադատված որոշումներ պահանջող շրջան է գալու:
Օրվա երկրորդ կեսը անակնկալներ կբերի: Ծրագրի համաձայն գործել չի ստացվի: Ամենայն հավանականությամբ պիտի իմպրովիզներ անեք, նոր բան մտածեք: Շրջապատողները ձեր գաղափարները միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ընկերները մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Հենց այդ հատվածում դուք լավ գաղափարներ կունենաք: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ օգնության խնդրանքով: Որոշ Կույսեր նոր ընկերներ կգտնեն կամ կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ հաճույքով երկար ու հաճույքով միասին կաշխատեն:
Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կանցնի: Պատրաստ եղեք միաժամանակ մի քանի գործով զբաղվելուն և այն խնդիրները լուծելուն, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք կգտնեք վեճերից խուսափելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը նոր գործեր կբերի, որոնք հաճույքով կստանձնեք: Ավելի վաղ ձեռք բերած փորձի շնորհիվ դուք կլուծեք բարդ առաջադրանքներն ու կհաղթեք հին մրցակիցներին: Դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված հարաբերությունները: Մարդիկ, որոնք նախկինում վիրավորել են ձեզ, կփորձեն քավել իրենց մեղքը:
Չնայած նրան, որ օրվա շատ իրադարձություններ ձեզ կուրախացնեն, տրամադրությունը միշտ չէ, որ լավը կլինի: Այն կարող են փչացնել ցավալի թյուրիմացությունները, մանր-մունր պատահարները, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն անհանգիստ կանցնի: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ավելի հավանական է, որ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք, զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Կվշտացնեն շրջապատողների չափից դուրս մեծ ակնկալիքները: Աշխատեք չմոռանալ սեփական հետաքրքրությունների մասին, չզոհել դրանք, եթե դրանից կարելի է խուսափել:
Բարդ գործ ստանձնելուց առաջ մտածեք՝ արդյոք կարող եք դրանից ինքնուրույն գլուխ հանել: Այսօր ձեզ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի, այնպես որ՝ միայն սեփական ուժերի վրա հույս դրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հարմար կլինի կարևոր գործերի համար: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես է լավ գործել, կօգնի պատասխաններ ստանալ բարդ հարցերին: Կկարողանաք հաջողությունների հասնել ուսման մեջ, եթե կենտրոնանաք նրա վրա ու չշեղվեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նույնիսկ եթե դրանց հետ մեծ հույսեր չեք կապել: Մարդիկ, որոնք նախկինում կասկածել են ձեր գաղափարներին, կփոխեն իրենց կարծիքը:
Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Հատկապես մեծ կլինի գումարի կամ ընդհանուր ունեցվածքի, չծրագրված գնումների պատճառով վեճերի հավանականությունը: Լավ է հետաձգել նման հարցերի քննարկումը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը հաջող կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումը, որոշումների հարցում չշտապեք ու ոչ ոքի չթողնեք ձեզ վրա ճնշումներ բանեցնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել ուրիշների գործերին: Բայց դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի վիրավորվի:
Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե նախկինում ինչ-որ բանի պատճառով հաճախ եք վիճել, ապա այսօր կհաջողվի պայմանավորվել ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Դուք իրար ասելու կարևոր բաներ կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հարմար կլինի գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Այստեղ հաջողությունը ձեզ կուղեկցի: Չի բացառվում շահավետ գործարքներ կնքեք, գտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Գրավիչ հեռանկարներ կբացվեն այն Ջրհոսների առաջ, որոնք այսօր հանդիպման կգնան պոտենցիալ գործատուների հետ:
Մի անհանգստացեք ու մի հուզվեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես է լավ գործել: Իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ունակությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ, ինքներդ էլ գործերի մասին չեք մտածի: Աշխատեք տհաճ հուշերին չտրվել, չմտածել նախկինում գործած սխալների մասին: Կենտրոնացեք ներկայի վրա, և դուք անպայման նոր հնարավորություններ կտեսնեք:
Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Այն հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար: Առաջատարի ձեր հատկանիշներն այդ հատվածում վառ կարտահայտվեն: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքը, կհետևեն խորհուրդներին, ուրախությամբ կմիանան ձեր ծրագրերի իրագործմանը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: